Դրակուլա (վեպ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դրակուլա (այլ կիրառումներ)
Դրակուլա (անգլ.՝ Dracula), իռլանդացի գրող Բրեմ Սթոքերի վեպը[5]։ Առաջին անգամ հրատարակվել է 1897 թվականին։ Գլխավոր հերոսն է ազնվական վամպիր կոմս Դրակուլան։
Թեև Սթոքերը առաջին գրողը չէր, որը դարձրել էր վամպիրին իր ստեղծագործության հերոս, վեպը ունեցել է բացառիկ ազդեցություն վամպիրական առասպելի ձևավորման և տարածման վրա՝ մատուցելով գրականության մեջ վամպիրի առավել ամբողջական նկարագրությունը մինչև 20-րդ դարը։ XX և XXI դդ. վամպիրներին նվիրված մեծ թվով գրքերն ու ֆիլմերը իրենց գոյությամբ մեծ չափով պարտական են «Դրակուլա» վեպին[փա՞ստ]։ Վեպը գրված է նամակագրական ձևաչափով մի շարք օրագրերից և նամակներից վերցրած, երբեմն համալրվում է նաև լրագրողական թերթերից վերցված։ Վեպում օգտագործվել է Ջոնաթան Հարքերի, Մինա Հարքերի, Աբրահամ Վան Հելսինգի և Ռենֆիելդի օրագրերից վերցված հատվածներ։
Նախքան վեպը գրելը Բրեմը յոթ տարի ուսումնասիրել է Եվրոպական ժողովրդական բանահյուսությունները և պատմություններն արնախումների մասին։ 1890 թվականի գարնանը Բրեմը սկսում է իր աշխատանքը, ստեղծելով կերպարներ որոնք պետք է գործեին վեպում։
Գիրքը պատմում է այն մասին որ իրավաբան Ջոնաթան Հարքերը ուղևորվում է Դրակուլայի ամրոց, որպեսզի կազմի Կոմսի սեփականության փաստաթղթերը, սակայն ընկնում է ծուղակը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Dracula | Memory Beta, non-canon Star Trek Wiki | Fandom
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France Record #12312986p // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- ↑ Dracula / M. Hindle — Penguin Classics, 2011. — P. xv.
- ↑ 4,0 4,1 4,2 Stoker B. Dracula — 1897. — 419 p.
- ↑ First published as a hardcover in 1897 by Archibald Constable and Co. See http://www.bramstoker.org/novels.html Bibliography of Stoker's novels at Bram Stoker Online.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մեջբերումներ Դրակուլա գրքից
- Գրքի հայերեն աուդիոտարբերակը
- Դրակուլա (հատված վեպից)
- Dracula, by Bram Stoker - Standard Ebooks
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրակուլա (վեպ)» հոդվածին։ |