HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դերբենդ (այլ կիրառումներ)

Դերբենդ (ռուս.՝ Дербе́нт, ավարերեն՝ Дербенд, լեզգիներեն՝ Кьвевар, պարսկերեն՝ دربند` «Դարբանդ»-ից - «նեղ դարպասներ»), հին հայկական անվանումը՝ Աղվանից դուռ[3], քաղաք Դաղստանում, Ռուսաստան։ Դերբենդը Ռուսաստանի ամենահարավային քաղաքն է։

Քաղաք
Դերբենդ
ռուս.՝ Дербе́нт
Զինանշան
Coat of Arms of Derbent (Dagestan) (2014).png

Dagestan naryn-kala.jpg
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասԴաղստան
Ներքին բաժանումՇրջաններ
ՔաղաքապետԻմամ Յարալիև
Հիմնադրված է438 թ.
Առաջին հիշատակումՄ.թ.ա. 6-րդ դար
Այլ անվանումներԴարբանդ, Ճորա պահակ
Տվյալ կարգավիճակում1840 թ թվականից
Մակերես69,63[1] կմ²
ԲԾՄ150—255 մ
Կլիմայի տեսակՉափավոր տաք
Պաշտոնական լեզուՌուսերեն
Բնակչություն 119 476 մարդ (2012)
Խտություն1615,2 մարդ/կմ²
Ազգային կազմլեզգիներ (32,62%),
ադրբեջանցիներ (31,74%),
տաբասարաններ (15,45%),
դարգինցներ (5,53%),
ռուսներ (5,02%)[2]
Կրոնական կազմԻսլամ, Քրիստոնեություն, Հուդայականություն
ՏեղաբնականունԴերբենդցի
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ87240
Փոստային դասիչ368600
Պաշտոնական կայքderbent.org
##Դերբենդ (Ռուսաստան)
Red pog.png
##Դերբենդ (Դաղստան)
Red pog.png

Քաղաքը համարվում է աշխարհի ներկայումս բնակեցված հնագույն քաղաքներից մեկը և Ռուսաստանի հնագույն քաղաքը[4]։ Առաջին բնակավայրերն ի հայտ են եկել բրոնզի դարում` մ. թ. ա. 4-րդ հազարամյակի վերջում։ Դերբենդի հին` Կասպիական դարպասներ անվանումն առաջին անգամ հիշատակվում է մ. թ. ա. 6-րդ դարում։ Հիմնադրվել է Սասանյան Իրանի կողմից որպես պատնեշ ընդդեմ հյուսիսային ցեղերի հարձակումների։ Հայկական պատմագրությունում քաղաքը հաճախ կոչվել է Ճորա պահակ։

Հայերը ԴերբենդումԽմբագրել

Դերբենդում հայերը հիշատակվում են 11-րդ դարից։ Միջնադարյան Դերբենդում եղել է հայկական համայնք, որը համալրվել է Արևելյան Անդրկովկասից հայ բնակչության ներհոսքի հետևանքով։ Որոշ արաբական աղբյուրներում Դերբենդը անվանվում է «Հայկական քաղաք»։ Սակայն 18-րդ դարի սկզբին Պետրոս IԿասպիական արշավանքի և 18-րդ դարի վերջին գեներալ Զուբովի արշավանքից հետո Դերբենդի և մերձակա գյուղերի հայերը նահանջող ռուսական զորքերի հետ հեռացել են՝ չցանկանալով մնալ Սեֆյանների լծի տակ։

19-րդ դարի սկզբին (Դաղստանը Ռուսաստանին միանալուց հետո) Դերբենդում սկսել է վերականգնվել հայկական համայնքը։ Բացի նախկին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, 1870-ին կառուցվել է Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին։ 19-րդ դարի 2-րդ կեսին բացվել են հայկական ծխական և Մարիամյան իգական դպրոցները։ 1913-ին Դերբենդում ապրում էր մոտ 3 հազար հայ[5]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Տվյալները 2008 թվականի»։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-06-ին։ Վերցված է 2013-06-25 
  2. Դաղստանի բնակչության ազգային կազմը, 2002
  3. [Նիկողայոս Ադոնց // Քաղաքական հոսանքներ Հին Հայաստանում, 1927
  4. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 5-ին։ Վերցված է 2013 թ․ հունիսի 25 
  5. Հայկական սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 466։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 362