Ոզնիներ (լատին․՝ Erinaceidae), միջատակերների կարգի ընտանիք։

Հայտնի է ոզնիների 20 տեսակ, որոնք ընդգրկվում են 2 ենթաընտանիքներում՝ առնետանման և իսկական ոզնիներ։ Վերջիններիս բնորոշ են կարճ պոչը, մեջքի փշերի առկայությունը և ենթամաշկային երկայնական ու օղակավոր մկանները, որոնց կծկումից մարմինը վերածվում է փշապատ գնդի։

Հայաստանում հանդիպում է 2 տեսակ՝ սպիտակափոր և մեծականջ ոզնիներ։

Սովորական ոզնի խմբագրել

Սովորական ոզնիների (Erinaceus europaeus) մարմնի երկարությունը 20-25 սմ է, պոչինը՝ 2 - 3, 5 սմ։ Փորի մորթին գորշ է։ Առավել տարածված են նախկին Թումանյանի, Ստեփանավանի, Հոկտեմբերյանի, Աշտարակի և Աբովյանի շրջաններում, հիմնականում՝ անտառներում, այգիներում, թփուտներում, գետերի ափերին և կիսաանապատներում։ Ակտիվ են գիշերը։ Ձմռանը քուն են մտնում։ Սնվում են միջատներով և մանր ողնաշարավորներով (այդ թվում՝ օձերով)։ Օգտակար են, ոչնչացնում են վնասակար միջատներին։

Մեծականջ ոզնի խմբագրել

Մեծականջ ոզնիների (Hemiechinus auritis) մարմնի երկարությունը 15 - 19 սմ է, ականջները մեծ են, փորի մորթին սպիտակ է ու փափուկ։ Կենսակերպով նման են սովորական ոզնիներին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։