Գարինչա

բրազիլական Ֆուտբոլիստ

Մանուել (Մանե) Ֆրանսիսկո դոս Սանթոս Գարինչա (հոկտեմբերի 28, 1933(1933-10-28)[2][5][6][…], Pau Grande, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա - հունվարի 20, 1983(1983-01-20)[1][2][3], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, աջ եզրային լավագույն հարձակվողը ֆուտբոլի պատմության մեջ, աշխարհի կրկնակի չեմպիոն (1958, 1962)։

Football pictogram.svg
Գարինչա
MFdSantos-Garrincha.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մանուել Ֆրանսիսկո դոս Սանթոս
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Մականուն

ազգի ուրախություն, կարճոտանի հրեշտակ,

ֆուտբոլի Չարլի Չապլինը, Գաուլիչո
Ծննդյան ամսաթիվ 1933 հոկտեմբերի 28
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա Բրազիլիա
Մահվան ամսաթիվ հունվարի 20, 1983(1983-01-20)[1][2][3] (49 տարեկան)
Մահվան վայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա Բրազիլիա
Հասակ 169 սմ
Քաշ 72 կգ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1947 - 1952 Բրազիլիա Պաու Գրանդե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1953 - 1965 Բրազիլիա Բոտաֆոգո 236 (85)
1966 Բրազիլիա Կորինտիանս 4 (0)
1967 Բրազիլիա Պորտուգեզա 1 (0)
1968 Կոլումբիա Խունիոր Բարրանկիլիա 1 (0)
1968 - 1969 Բրազիլիա Ֆլամենգո 8 (0)
1970 - 1971 Բրազիլիա Օլարիա 8 (0)
1953 - 1972 Ընդամենը 257 (85)
Ազգային հավաքական
1955 - 1966 Բրազիլիա Բրազիլիա 60 (17)[4]
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

ԿենսագրությունԽմբագրել

ՄանկությունըԽմբագրել

Ծնվել է 1933 թվականին Պաու-Գրանդի քաղաքում, բազմազավակ ընտանիքի 5-րդ երեխան էր։ Գարինչան ծնվել էր բնական մի քանի արատներով, նա շեղաչք էր, ողնաշարը ծռվածք ուներ, կոնքերի ոսկորները խառնված էին, իսկ նրա ձախ ոտքն աջ ոտքից կարճ էր 6 սմ-ով։ Վիրահատական միջամտություն իրականացվեց բուժելու տղայի հիվանդությունը, բայց ապարդյուն։ Ըստ այլ աղբյուրների նրա այդ հիվանդությունը առաջացել է Պոլիոմելիտ հիվանդությունից։ Նրա հայրը՝ Ամարոն, ով պահակ էր աշխատում քաղաքի գործարաններից մեկում տառապում էր ալկոհոլիզմով և արդյունքում մահացավ լյարդի ստացած հիվանդությամբ։ Մայրը նույնպես մահացավ վաղաժամ հերթական ծննդաբերության ժամանակ։ Գարինչան շատ ծանր է տանում մոր մահը։ Գարինչային ժառանգապես փոխանցվել էր հոր ալկոհոլիզմը և 4 տարեկանում նա արդեն տարված էր ալկոհոլով, իսկ 10 տարեկանից սկսած ծխում էր։

Գարինչա մականունըԽմբագրել

«Գարինչա» մականունը նա ստացել է դեռ մանկուց, երբ նա սիրում էր բռնել քաղաքի մոտ գտնվող անտառում տարածված թռչնի մի տեսակ, որոնց անվանում էին գարինչաներ։ Նրա քույրը իրեն անվանել է գարինչա 4 տարեկանում, ասելով, որ այնքան շատ կբռնես այդ թռչունից, մինչև դու ինքդ կդառնաս գարինչա։

Գարինչան և ֆուտբոլըԽմբագրել

Պատանի տարիքից Գարինչան հետաքրքրվում է ֆուտբոլով և ժամանակի մեծ մասը անցկացնում է ֆուտբոլ խաղալով։ 16 տարեկան հասակում արդեն մեծահասակների հետ խաղում է «Կրուզեյրո դու Սուլ» թիմի կազմում։ Հենց մեկնարկային խաղում աչքի է ընկնում խփած մի քանի գոլով և իր թիմը հաղթում է 8։1 հաշվով։ Հիմնականում հանդես է եկել Ռիո-դե-Ժանեյրոյի «Բոտոֆագո» թիմի և Բրազիլիայի հավաքականի կազմում։ Ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն աջ եզրային հարձակվողներից է։

Մրցանակներ, փաստեր, գոլերԽմբագրել

2000 թվականին Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կողմից արված հարցման արդյունքում կազմված լավագույն ֆուտբոլիստների ցանկում 8-րդն է, իսկ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստների ցանկում 4-րդը։ «The Times» թերթի վարկածով Գարինչան զբաղեցնում է 6-րդ տեղը ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ և նրա անունը ներառված է Ամերկայի գավաթի առաջնությանների պատմության բոլոր ժամանակների խորհրդանշանական հավաքականի մեջ։ Բրազիլիայում Գարինչան համարվում է 2-րդ լավագույն ու սիրված ֆուտբոլիսը Պելեից հետո։ 1953-1965 թվականներին նա «Բոտոֆագո» ակումբի կազմում մասնակցել է 579 խաղի և խփել 249 գոլ։ 1962 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն է 5 գնդակով[7]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. По версии сайта rsssf.com Гарринча сыграл за сборную Бразилии 50 матчей и забил 12 голов
  5. Argentine Soccer Database (իսպ.)
  6. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  7. Ալբերտ Միքայելյան, Մարզաշխարհի հարյուր գերաստղեր, Երևան, «ՎՄՊ-Պրինտ», 2008, էջ 16։