Բացել գլխավոր ցանկը

Սնուկեր

բիլիարդի խաղատեսակ

Սնուկեր (անգլ.՝ snooker), բիլիարդ խաղի տեսակ։ Դասվում է գնդապարկով բիլիարդի տեսակների շարքում։ Առավելապես տարածված է Մեծ Բրիտանիայում։

Սնուկեր
Snooker table selby.JPG
ՏեսակԲիլիարդ
ՄարմինՍնուկերի համաշխարհային ասոցիացիա
Ստեղծվել է1890
Սեռարական, իգական; առանձին առաջնություններ
Կարգավիճականհատական, գնդակով խաղ
Օլիմպիական խաղերչի եղել
ՊորտալՊորտալ:Սնուկեր
Snooker Վիքիպահեստում
Գնդերի դիրքը սնուկերում խաղից առաջ

20-րդ դարի վերջից սկսած սնուկեր խաղը ձեռք է բերել հանրաճանաչություն և ներկայումս արդեն լայնորեն տարածված է աշխարհով, մասնավորապես Եվրոպական երկրներում, Չինաստանում և Ավստրալիայում։ Գլխավոր մրցաշարը Սնուկերի աշխարհի առաջնությունն է, որն անցկացվում է ամեն տարի։ Առաջին առաջնությունն անցկացվել է 1926 թվականի վերջին - 1927 թ. սկզբին Բիրմինգհեմում։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը առաջնությանը մասնակցում էին բրիտանացիներ և ավստրալացիներ։

ՊատմությունԽմբագրել

 
Երեք գնդակով փուլի պատկերազարդումը 19-րդ դարում Թյուբինգեն, Գերմանիա

Սնուկերը իր ժամանակակից տեսքով ծագել է 19-րդ դարի երկրորդ կեսին[1]։ Բիլիարդը եղել է բրիտանական բանակի սպաների հայտնի գործունեություն շրջանում, որոնք տեղակայված էին Հնդկաստանում, և մշակվել են ավելի ավանդական Բիլիարդի խաղերի տարբերակները։ Առաջին տարբերակը, մշակվել է Ջաբալփուլում սպաների կողմից 1874-1875 թվականներին անկարգություն ժամանակ,[1] սկզբում ավելացվել է գունավոր 4 գնդակները, բայց 1890 թվականին գնդակների թիվը դարձավ 6[2]։

Խաղի կանոներԽմբագրել

 
Սնուկերը երկու կարմիր գնդակով
Գնդակները խառնելու ստանդարտ օրինակ

Խաղի սկզբում խաղի սեղանում պետք է լինի 15 կարմիր գնդակ, բուրգի դասավորվածությությամբ, և 6 գունավոր գնդակ, որոնցից յուրաքանչյուրը պետք է գտնվի գծանշման վրա։ Սպիտակ գնդակը (թելադրիչը) օգտագործվում է բոլոր գունավոր գնդակները հարվածելու համար։ Խաղացողները պետք է գցեն կարմիր և գունավոր գնդակները գնդապարկի մեջ։ Եթե հարվածից հետո չնկավ ոչ-մի կարմիր գնդակ, ապա խաղահերթը տրվում է հակառակորդին, հակառակորդը կարմիր գնդակը գցելուց հետո պետք է հարվածի գունավոր գնդակներին։ Խաղացողը եթե կարմիր գնդակին հարվածում է, սակայն ընկնում է գունավոր գնդակ ապա խաղացողից հանվում է միավոր՝ գցածի չափով։ Հաղթում է այն խաղացողը ով, ավելի շատ կվաստակի միավորներ։ Եթե խաղացոները (բոլոր գնդակները գցելուց հետո) ունենում են հավասար միավորներ, ապա լինում է սևով վերախաղարկում։ Եթե հակառակորդը խախտում է թույլ տալիս և սերիան սկսող խաղացողի համար դիրքը լավ չէ ապա խաղը կարող է տալ խախտում թույլ տված հակառակորդին։

Գնդակի «գները»՝

  • կարմիր գնդակ — 1 միավոր,
  • դեղին գնդակ — 2 միավոր,
  • կանաչ գնդակ — 3 միավոր,
  • շագանակագույն գնդակ — 4 միավոր,
  • կապույտ գնդակ — 5 միավոր,
  • վարդագույն գնդակ — 6 միավոր,
  • սև գնդակ — 7 միավոր։

Ամենաշատ միավորների քանակը մեկ սերիայում — 147 (առանց «ազատ գնդակի») և 155 («ազատ գնդակով»)։

Խաղի տեսակներըԽմբագրել

Սնուկեր պլյուսԽմբագրել

Բիլիարդի այս տեսակը մտածել և մշակել է սնուկերիստ Ջո Դևիսը 1950-ականներին։ Դևիսը ավելացրել էր ևս երկու՝ նարնջագույն և մանուշակագույն գնդակները, համապատասխանաբար 8 և 10 արժեքներով։ Այդ իսկ պատճառով խաղի ստեղծողը խաղն ավելի դիտարժան և սիրված դարձնելու համար ամենաբարձր բրեյքը փոխեց՝ դարձնելով ոչ թե 147, այլ 210 միավոր։ Նոր խաղի ներկայացումը եղավ 1959 թվականի հոկտեմբերի 26-ին, որի ժամանակ եղավ սնուկերի այդ տեսակի մրցաշարը։ Հետագայում՝ 1974 թվականին, Billiards & Snooker Control Council-ը հրապարակեց խաղի պաշտոնական կանոնները, սակայն Սնուկեր պլյուսը չունեցավ մեծ դիտողականություն։

Sinuca brasileiraԽմբագրել

Բրազիլական սնուկերի տեսակ է, ավանդական սնուկերում դրված 15 կարմիր գնդների փոխարեն դրված է միայն 1 գունդ, ինչպես ավանդական սնուկերում՝ այստեղ էլ դրված է 6 գունավոր գունդ։

Սկզբնախաղում խաղացողը պետք է հարվածի միայն կարմիր գնդին, ինչպես ավանդական սնուկերում, բայց ի տարբերություն ավանդական սնուկերի, սկզբնախաղից հետո կարող է հարվածել բոլոր գնդերին։ Այստեղ ֆոլի դեպքում նշանակվում է գունդը ձեռքում (ball-in-hand)։

Ամերիկյան սնուկերԽմբագրել

Խաղը ստեղծվել է 1925 թվականին և առավելապես տարածված է Հյուսիսային Ամերիկայում։ Խաղը կայանում է փուլի սեղանի վրա։ Այս սնուկերի տեսակում բացակայում է «միսս», «թաչինգ բոլ», «էնգլեդ բոլ», և «ֆրի բոլ» կանոնները։

Այլ խաղերԽմբագրել

ԲառարանԽմբագրել

  • Թելադիչ, սպիտակ գնդակը, որով պետք է հարվածել գունավոր գնդակներին։
  • Բրեյկ, անդադար գնդակների սերիական գցում։
  • Կիքս — խաղաձողով թելադրիչին անհաջող հարված։
  • Ֆրեյմի վերախաղարկում՝
    • Րե-ռաք — ֆրեյմի վերախաղարկում սնուկեր իրավիճակից,
    • Սևով վերախաղարկում (անգլ.՝ re-spot black) — խաղացողները բոլոր գնդակները գցելուց հետո ունենում են հավասար միավորներ, նշանակվում է լրացուցիչ սև գնդակ, առաջին խաղացողը չգցելու դեպքում և երկրորդ խաղացողի գցելու դեպքում հաղթում է երկրորդ խաղացողը, եթե երկու խաղացողները գցում են կամ վրիպում, ապա սևով վերախաղարկումը շարունակվում է այնքան մինչև խաղացողներից մեկը վրիպի։
  • Ֆոլ (կամ տուգանք) — խաղահերթի ժամանակ կանոնների խախտում։ Երբ խաղահերթի ժամանակ խաղացողը խախտում է կանոնները հակառակորդին գումարվում է 4-ից 7 միավոր։
  • Ֆրեյմ — սնուկերում մեկ պարտիա։
  • Ֆրեյմ-բոլ — գնդակը, որը գցելով խաղացողը վաստակում է ավելի շատ միավոր, քան պոտենցիալ սեղանի վրա կա։ Եվ միայն այդ գնդակից հետո խաղացողը վիպելով հակառակորդը կարող է սնուկերից հետո բացասական հաշվեկշիռը շտկել։
    • Մատչ-բոլ — ֆրեյմ-բոլ, որով խաղացողը հաղթում է ամբողջ խաղը։
  • Ազատ գնդակ կամ Ֆրի բոլ (անգլ.՝ Free ball) — բրեյկ կատարողի հաշվին գումարվում է հակառակորդի կանոնները խախտելու միավորները (4-ին մինչև 7)։
  • Թաչինգ բոլ (անգլ.՝ Touching ball) — իրավիճակ, որի ժամանակ թելադրիչը մեկ այլ գնդակի հետ է։ Այդ ժամանակ այդ իրավիճակում հայտնված խաղացողը պետք է առանց դիպելու թելադիրիչի հետ հայտնված գնդակին հարվածի մեկ այլ կամ ոչ մի գնդակի (ինչպես բոլոր ֆոլերում այստեղ էլ կանոնները խախտող խաղացողի հակառակորդին գումարվում է 4-ից 7 միավոր)։
  • Միսս (անգլ.՝ miss) — հարված, որում թելադիչով չի հարվածվում ընտված գնդակին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Maume, C."Sporting Vernacular 11. Snooker", The Independent, 26 April 1999, (Retrieved 25 February 2007)
  2. Shamos, Mike (1993), The Complete Book of Billiards. ISBN 0-517-20869-5

Արտաքին հղումներԽմբագրել