Տնջրի, 2039 տարեկան հսկա չինարի ծառ Արցախի Հանրապետության Սխտորաշեն գյուղի հանդամասում[1]։ Խորհրդային Միության շրջանում այս ծառին անձնագիր է շնորհվել՝ որպես ԽՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց և ամենաբարձր ծառի։ Չինարին ունի 44մ² մակերեսով փչակ, որտեղ կարող է տեղավորվել հարյուրից ավելի մարդ։ Հսկա ծառի սաղարթի ստվերը կազմում է ավելի քան 1400 մ²։ Տնջրու բնի շրջագիծը հիմքում 27մ է, իսկ բարձրությունը՝ 54 մետրից ավելի, մոտ 18 հարկանի շենքի բարձրությամբ։ Սխտորաշենի չինարին իր արտասովոր չափերով գերազանցում է Էգեյան ծովի Կոս կղզու ծառերին, ինչպես նաև Աշխաբադի մոտ գտնվող Փիրուզե կիրճի ծառերին։ Արցախցիների համար Տնջրին դարձել է ուխտատեղի։

ԴիմերեսԴարձերես
«Սխտորաշենի սոսի» ՀՀ հուշադրամը (2014)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2013 թ. տվյալներով։

Աղբյուրներ խմբագրել

  • Շահեն Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1985, էջ 173-174։