Ընթերցողը (քանդակ, Երևան)

Արման Նուռի քանդակ Երևանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ընթերցողը (այլ կիրառումներ)

«Ընթերցողը» հուշարձան, գտնվում է Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի շրջակայքում, տեղադրվել է 2013 թվականին։

Ընթերցողը

«Ընթերցողը» հուշարձան
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Առաջին հիշատակում 2012
Գտնվում է Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի շրջակայքում
Բարձրություն 2 մ
Քանդակագործ(ներ) Արման Դավթյան
Նյութ բրոնզ
Շինարարության ավարտ ապրիլի 20, 2013
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Քանդակը 18 գրքի և լուսամփոփի համադրությամբ հուշարձան է, որն ամբողջացնում է այն ընթերցողը, ով նստում է քանդակի վրա։

Պատմություն խմբագրել

«Ընթերցողը» հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2013 թվականի ապրիլի 20-ին, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հարևանությամբ։

Հուշարձանը նվիրված է Երևանի՝ 2012 թվականին Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն։

Քանդակի բացման արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, սիրիացի գրող Ադոնիսը և այլ արվեստասերներ[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Երևանում տեղադրվել է Նուռի «Ընթերցողը» ինտերակտիվ արձանը -». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.