Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարրի Փոթեր (այլ կիրառումներ)

Հարրի Փոթթեր (անգլ.՝ Harry Potter), բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի յոթ մասից բաղկացած հայտնի վիպաշար։ Գրքերից յուրաքանչյուրում նկարագրում է գլխավոր հերոս, փոքրիկ հրաշագործ Հարրի Փոթերի մեկ ուսումնական տարին Հոգվարթսի մոգության և հրաշագործության դպրոցում։ Հիմնական սյուժեն նվիրված է Հարրիի և սև մոգ Վոլան դե Մորտի հակամարտությանը, որը փորձում էր ձեռք բերել անմահություն և իրեն ենթարկել ողջ Մոգական աշխարհը։

Հարրի Փոթեր
անգլ.՝ Harry Potter
ՀեղինակՋոան Ռոուլինգ
Անվանվել էՀարրի Փոթեր
Տեսակվիպաշար
Ժանրֆենտեզի, դրամա, առեղծված, թրիլլեր
Թեմաընկերություն, Խիզախություն, Պատանեկություն, ինքնաբացահայտում, մահ և Հարրի Փոթերի աշխարհի կախարդանք
Կազմված էՀարի Փոթերը և Փիլիսոփայական քարը, Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը, Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը, Հարրի Փոթերը և կրակի գավաթը, Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը, Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը, Հարրի Փոթերը և Մահվան պարգևները և Հարրի Փոթերի նախապատմությունը
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Հարրի Փոթեր, Ռոն Ուիզլի, Հերմայոնի Գրեյնջեր, Ալբուս Դամբլդոր, Սևերուս Սնեյփ, լորդ Վոլան դե Մորտ, Լիլի Փոթեր, Ջեյմս Փոթեր, Միներվա Մակգոնագալ, Ջինի Ուիզլի, Fred Weasley? և George Weasley?
Նկարագրում էՀարրի Փոթերի աշխարհ
Շարք7
ՆկարազարդողՄերի Գրանդպրե[1], Ջիմ Քեյ[2], Kazu Kibuishi?[3], Ջոնի Դադլ[4] և Andrew Davidson?[5]
Կազմի հեղինակՄերի Գրանդպրե
ԵրկիրՄեծ Բրիտանիա
Հրատարակման վայրՄիացյալ Թագավորություն
ՀրատարակիչBloomsbury Publishing, Scholastic Corporation, Salamandra?, Ազբուկա-Ատտիկուս, Ռոսմեն, Ա-բա-բա-գա-լա-մա-գա (հրատարակչություն), Raincoast Books?, Egmont Bulgaria? և Զանգակ
Հրատարակման տարեթիվ

26 Հունիս 1997 – 21 Հուլիս 2007,

31 Հուլիս 2016
Կայքwizardingworld.com(անգլ.)
 Harry Potter Վիքիպահեստում

Սկսած առաջին վեպի՝ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» հրապարակումից, որը հրապարակվել է 1997 թվականի հունիսի 30-ին, գրքերը մեծ ճանաչում ստացան ողջ աշխարհում։ Բոլոր 7 գրքերն էլ դարձել են Բեսթսելլերներ և թարգմանվել են բազմաթիվ լեզուներով Վերջին՝ յոթերորդ մասը վաճառքի է հանվել 2007 թվականի հուլիսի 21-ին։ Գրքի ընդհանուր տպաքանակը կազմել է 450 միլիոն (64 լեզուներով)[6]։ Վերջին չորս գրքերը հաջորդաբար սահմանեցին ռեկորդ՝ ճանաչվելով ամենակարճ ժամանակում ամենաշատ վաճառված գիրք։

Գրքերի սյուժեն ներկայացնում է մի քանի ժանրի համադրություն, այդ թվում ֆենթզի, արկածային, դետեկտիվ, թրիլլերր և սիրային վեպ ժանրեր, ինչպես նաև ներառում է մի շարք մշակութային տարրեր։ Ջոան Ռոուլինգի խոսքով ողջ ստեղծագործության թեման մահն է, թեպետ այն դիտարկվում է մանկական գրականություն։

Գրքի հրատարակությամբ սկզբում զբաղվում էին Bloomsbury-ին (Միացյալ թագավորություն) և Scholastic Press-ը (ԱՄՆ) հրատարակչությունները, սակայն հետագայում գրքերը բազմիցս հրատարակվել են տարբեր հրատարակչությունների կողմից ողջ աշխարհում։ Բոլոր գրքերն էկրանավորվել են Warner Bros. Pictures ընկերության կողմից 8 մասանոց ֆիլմաշարի տեսքով, որոնք դասվում են համաշխարհային կինոարտադրության ամենաեկամտաբեր ֆիլմերի շարքին։ Harry Potter բրենդն այսօր գնահատվում է ավելի քան 12, 78 մլրդ ամերիկյան դոլար։

Հարրի Փոթերի աշխարհը Խմբագրել

Ստեղծագործության մեջ հանդիպում ենք էլֆերի, դիցաբանական մի շարք էակների՝ միաեղջյուր, ցլեմարդ և այլն, սակայն հեղինակը հարստացրել է ստեղծագործությունը նոր էակներով, որոնց մենք չենք հանդիպի և ոչ մի այլ դիցաբանական գրվածքներում։

Հարրի Փոթերի մասին պատմող առաջին գիրքը՝ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը (ֆիլմ)» գրվել է ավելի քան հինգ տարիներ ընթացքում, հրապարակվել 1997 թ-ին։ Հեղինակը խոստովանում է, որ նման արդյունք սպասել գրեթե անհնարին էր, հատկապես, երբ երկու տարբեր հրատարակչություններից մեկը անմիջապես մերժել էր տպագրել գիրքը՝ համարելով այն անհիմն ստեղծագործություն, սակայն գիրքը հրատարակվեց մեկ այլ հրատարակչության կողմից ընդամենը 1000 տպաքանակով, որի մեծ մասը ուղարկվեցին մանկական գրադարաններ։

Այնուհետև Ռոուլինգը Շոտլանդական The Scottish Art Council ընկերության կողմից ստացավ գրանտ, հաջորդ գրքի ստեղծման համար և արդեն 1998 թ-ին պատրաստ էր հրապարակման երկրորդ՝ Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը գիրքը։

1999 թ և 2000 թ լույս են տեսնում հաջորդ երկու՝ «Հարրի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը», «Հարրի Փոթերը և Հրե գավաթը» գրքերը։ Այնուհետև երեք տարի շարունակ լռություն էր։ Ռոուլինգը երկար ժամանակ չէր աշխատում նոր գրքի վրա։ Հիմնական պատճառը ամուսնությունն էր, այնուհետև երկու երեխաների լույս աշխարհ գալը։ Միայն 2003 թ-ին լույս է տեսնում «Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը», իսկ հաջորդ՝ «Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը» գիրքը 2005 թ-ին։ Վերջին՝ յոթերորդ գիրքը լույս տեսավ 2007 թվականին հուլիսին, որով էլ Ռոուլինգը եզրափակեց ստեղծագործությունը։

 
Ջոան Ռոուլինգ: Հարրի Փոթերի գրքի հեղինակը

Սակայն մինչ գիրքը կհայտնվեր գրախանութներում, ոմանց հաջողվել էր առաջ ընկնել և տպագրել ստեղծագործությունը։ Պարզվեց, որ մի քանի հաքերների հաջողվել է ձեռք բերել գրքի թվային տարբերակը և հրատարակել այն նախքան պաշտոնապես կհայտարարվեր գրքի վաճառքի մասին։ Գրքի հանդեպ հետաքրքրությունը այնքան մեծ էր, որ ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում մի քանի ժամում վաճառվել էր տասնյակ հազարավոր թվաքանակով գիրք, որոնք փաստորեն անօրինական էին։ Այսպիսով տասը տարի անց ավարտվեցին բոլոր աշխատանքները և Ռոուլինգը հայտարարաեց, որ այլևս չի լինելու մեկ այլ գիրք Հարրի Փոթերի մասին, սակայն վերջերս լուրեր տարածվեցին այն մասին, որ պատրաստվում է հրապարակվել գիրք, որում մանրամասն կներկայացվեն ստեղծագործությունում տեղ գտած բոլոր կերպարներն ու էակները։

Գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր Խմբագրել

1998 թ-ին ամերիկյան հայտնի Worner Brosers կինոընկերությունը գնեց հեղինակային իրավունք նկարահանելու ֆիլմ առաջին երկու գրքերի հիման վրա։

Ֆիլմի էկրանավորումը էլ ավելի մեծ ճանաչման բերեց գրքի հեղինակին, իսկ ֆիլմը դարձավ ամենահաջողակ ֆիլմերից մեկը։ Ֆիլմի ողջ բյուջեն կազմեց 125 միլիոն ամերիկյան դոլլար, իսկ եկամուտը ավելի քան 970 մլն։ Առաջին ֆիլմը էկրան բարձրացավ 2001 թ-ի նոյեմբերին, սակայն աշխատանքները սկսվել էին դրանից մեկուկես տարի առաջ։ Ֆիլմի ռեժիսորն էր Քրիս Կոլուբոսը, ով բավականին երկար ժամանակ փնտրում էր ֆիլմի գլխավոր հերոսին և ավելի քան 16 հազար թեկնածուներից, նա ընտրեց Դենիել Ռեդկլիֆին, ում ծնողները այդքան էլ կողմ չէին որ իրենց միակ զավակը սկսի դերասանական կարիերա։ Սակայն պատահական հանդիպման ժամանակ Քրիս Կոլուբոսը անձամբ է առաջարկում Դենիելի ծնողներին երեխային կաստինգին ներկայացնել, ու նա անմիջապես ընտրվում է գլխավոր հերոսի դերում։ Ուրախալի լուրը Դենիելին հայտնում են նրա տարեդարձի օրը, որը փոխում է նրա ողջ կյանքը։ Ֆիլմի նկարահանումները բավականին դանդաղ էին ընթանում, քանի որ երեխաները նկարահանման հարթակում լինում էին ընդամենը չորս ժամ և հիմնական ժամանակը ծախսվում էր փորձերի վրա։ Հաճախ ստիպված էին լինում օրեր շարունակ աշխատել ընդամենը մեկ դրվագի նկարահանման համար։ Այսօր արդեն երիտասարդ դերասանները նշում են, որ ամենաբարդը եղել է հենց առաջին ֆիլմը։ Նրանց համար այդ աշխարհը բացարձակ նոր էր և դժվար էր մտնել դերի մեջ։ Առաջին ֆիլմի էկրան բարձրանալուց հետո, Warner Bros. կինոընկերությունը անմիջապես ձեռնամուխ եղավ երկրորդ ֆիլմի նկարահանումների սկսվելուն, որից հետո գնեց մնացած բոլոր գրքերի էկրանավորման իրավունքը։ Ֆիլմաշարի վրա աշխատել են չորս հայտնի ռեժիսորներ՝ Քրիս Կոլուբոսը, Ալֆոնսո Կուարոնը, Մայքլ Նյուելը, և Դեյվիդ Յեյթսը։ Չնայած ռեժիսորների փոփոխությանը, հիմնական դերասանական կազմում փոփոխություններ չէին կատարվում։

Ահա սա էր այն հիմնական պատճառներից մեկը, որ միլիոնավոր հանդիսատեսը ֆիլմի շարունակությանը մեծ անհամբերությամբ էր սպասում, քանի որ նորից տեսնելու էր այն դերասաններին, ովքեր դարձել էին ֆիլմի կոլորիտային կերպարները։

Հաջորդ՝ «Հարրի Փոթերը և գաղտնի սենյակը» ֆիլմը էկրան բարձրացավ 2002 թ-ին, իսկ 2004 թ-ին՝ «Հարրի Փոթերը և Ազկաբանում բանտարկվածը», որի ռեժիսորն էր Ալֆոնսո Կուարոնը։ Այս ֆիլմը կարելի է ասել ամենահետաքրքիրն է։ Գիրքը բավականին շատ էր ընթերցվել, սակայն մնացած այլ ֆիլմերի համեմատ այն ամենաքիչ հասույթ ունեցած ֆիլմն է՝ 795 միլիոն ( ֆիլմի բյուջեն կազմեց 130 մլն)։ Այս ստեղծագործությունը բեկումնային էր, քանի որ այստեղ մենք հանդիպում ենք նոր կերպարների և հերոսների։ Ռոուլինգը համարձակորեն նոր այնպիսի կերպաներ էր ստեղծել, ինչպիսին են դեմենտորները, Կտցաթևը և այլն։ Հերոսները ստիպված են լինում նորանոր փորձությունների միջով անցնել, անգամ ժամանակը ետ տալ։ Ավելին, Հարրին գտնում է իր կնքահորը (նրան մարմնավորում է հայտնի դերասան Գարի Օլդմանը), հայտնի է դառնում ծնողների սպանության իսկական մեղավորը և այլ մանրամասներ։ Դերասանական անձնակազմը աշխատում էր գրեթե ամբողջ օրը։Դենիելը նույնիսկ ազատ ժամանակ փորձում էր հատուկ բարդ տեսարանների շարժումները և միայն բարդագույն ու էֆեկտներով հարուստ տեսարաններում էին բեմահարթակը տրամադրում կասկադյորներին։ Մի խոսքով Ալֆոնսո Կուարոնից մեծ ջանք ու եռանդ պահանջվեց գրքի բոլոր մանրամասնությունները 142 րոպեում տեղավորելու համար, երևի թե սա էր միակ պատճառը, որ ֆիլմում հայտնվեցին մի քանի կիքսեր, որոնք չէին կարող չվրիպել հանդիսատեսի աչքից։ Նշենք դրանցից մեկը. երբ դեմենտորները կանգնացնում են գնացքը, որով Հարրին ու իր ընկերներները ուղևորվում էին Հոգվարտս, ջերմաստիճանը անմիջապես ընկնում է, անձրևի կաթիլները ապակու վրա բյուրեղների են վերածվում, սառույցի է վերածվում նայև սեղանի վրա դրված ապակյա շշով ջուրը, սակայն միայն երանգային փոփոխությամբ։ Բանն այն է, որ ջուրը սառչելիս և սառույցի վերածվելիս ընդարձակվում է, մեծանում է նրա ծավալը, իսկ այստեղ նման բան չի կատարվում։ Հավանաբար ռեժիսորը այնքան էր տարված իր աշխատանքով, որ մոռացել էր ջրի ամենակարևոր հատկություններից մեկի մասին։ Ինչևէ, ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ։ Հաջորդ՝ «Հարրի Փոթերը և Հրե գավաթը» ֆիլմը էկրան բարձրացավ 2005 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն էր Մայքլ Նյուելը։ Ֆիլմն ամբողջությամբ նկարահանված է գրքի հիման վրա և այստեղ կարելի է ոչ միայն նոր կերպարների հետ ծանոթանալ, այլև նորանոր արարածների հանդիպել։ Ֆիլմը հարուստ է հատուկ էֆեկտներով, գործողությունների արագ ու անսպասելի զարգացուներով և այն ավելի են գեղեցկացնում բազմաթիվ ու բազմապիսի ջրային չարքերն ու հսկա վիշապները, նորանոր բացահայտումներն ու հատկապես Վոլան դե Մորտի մարդկային կերպարանք ստանալը (չար ուժերի տիրակալին մարմնավորում է հայտնի օսկարակիր դերասան Ռեյֆ Ֆայնսը)։ Ֆիլմի բյուջեն 150 միլիոն դոլլար էր, սակայն հասույթը կազմեց մոտ 900 միլիոն դոլլար։ 2007 թվականին լույս տեսավ վերջին գիրքը, նույն տարում հանդիսատեսին ներկայացվեց «Հարրի Փոթերը և Փյունիկ միաբանությունը» ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորն է Դեյվիդ Յեյթսը, ում կվստահվի հետագա բոլոր ֆիլմերի նկարահանումը։ Այստեղ ավելի ակնհայտ է դառնում չարի ու բարու սահմանագիծը։ Չար ուժերի տիրակալը իր բանակն է հավաքում, նրան օգնության են հասնում նախկին ընկերները, որոնք բանտարկված էին Ազկաբանում։ Ֆիլմի ավարտին սպանվում է Փոթերի միակ կախարդ ազգականը՝ Սիրիուս Բլեքը, ով սպանվում է կախարդ Բելատրիսայի կողմից։ Հարրիին վերջապես պարզ է դառնում իր և Վոլան դե Մորտին վերաբերվող կախարդանքի մասին, սակայն հարցերը էլ ավելի են շատանում։ Հաջորդ՝ ամենադրամատիկ և հետաքրքիր՝ «Հարրի Փոթերը և խառնարյուն արքայազնը» ֆիլմը հանդիսատեսի դատին ներկայացվեց 2009 թ-ին։ Այն ամբողջովին տարբերվում էր մնացած այլ ֆիլմերից։ Ռեժիսորը կրկին Դեյդիդ Յեյթն էր։ Այստեղ արդեն ամեն ինչ ավելի ռեալ ու դրամատիկ տեսք է ստանում։ Սպանվում է ժամանակների ամենամեծ կախարդներից մեկը՝ Ալբուս Դամբլդորը, ով Հարրի Փոթերի անմիջական պաշտպանն էր։ Պարզ է դառնում կեղտոտ դավաճանության մասին։ Անսպասելի հարվածը գլխավոր հերոսին ստիպում է իր ընկերների հետ միասին հեռանալ դպրոցից և միայնակ պայքարել Չարի դեմ։ Այս ֆիլմը իր բյուջեով ամենածախսատարն էր՝ 250 միլիոն դոլլար, սակայն բոլոր հույսերը արդարացվեցին։ Ֆիլմի հասույթը կազմեց 950 միլիոն դոլլար և իհարկե հող նախապատրաստեց ամենավերջին երկու ֆիլմի հաջողության համար։ 2010 թ-ի աշնանը և 2011 թ ամռանը էկրան բարձրացան վերջին՝ «Հարրի Փոթերը և Մահվան ընծաները» ֆիլմի համապատասխանաբար առաջին և երկրորդ մասերը։ Հանդիսատեսը մեծ անհամբերությամբ էր սպասում ֆիլմի վերջին, որով էլ կեզրափակվեր ամբողջ ստեղծագործությունը։ Ռոուլինգը գրքի ամենավերջում բացահայտում է բոլոր մանրամասնությունները, ավելի դրամատիկ երանգ հաղորդելով ստեղծագործությանը։ Պարզվում է՝ Հարրին պետք է մահանա միայն նրա համար, որպեսզի Վոլան դե Մորտը ևս մահանա, քանի որ դեռ մանուկ ժամանակ, երբ Հարրիի ճակատին դաջվեց կայծակի նմանությամբ սպին, Վոլան դե Մորտի հոգու մի մասնիկը մտավ Հարրիի մեջ։ Նրանք պետք է մեռնեն միասին… Սակայն ամեն ինչ դեռ ավարտված չէ, ամեն ինչ ավելի երջանիկ ավարտ է ունենում։ Վոլան դե Մորտը մահանում է սեփական կախարդանքից, այն փայտիկի միջոցով, որով Հարրիին պետք է սպաներ։ Երկու ֆիլմերի համար ընդհանուր բյուջեն կազմեց 250 միլիոն դոլլար, սակայն երկու ֆիլմերից հավաքված հասույթը կազմեց ավելի քան 2 միլիարդ 300 միլիոն դոլլար։

Գրքերի նշանակությունը Խմբագրել

Ռոուլինգը բավականին աշխատանք է տարել ուսուցողական և դաստիարակչական նշանակություն հաղորդելու համար։ Գրքում օգտագործվել են նումերոլոգիական ու մի շարք հնարքներ, սիմվոլիկաներ, բավականին շատ հետաքրքիր մտքեր, որոնք դարձել են անգամ թևավոր խոսքեր և ասույթներ, իսկ այն, որ «Հարրի Փոթերը» միայն երեխաների համար չէ, ավելի ճիշտ մեծերի համար է, կասկած չկա։

 
Դանիել Ռադկլիֆը Հարրի Փոթերի դերում

Դեպքերը տեղի են ունենում մեր աշխարհում՚՝ Մեծ Բրիտանիայում, 1990-ական թվանկաններին։ Ի տարբերություն իրական աշխարհից, այստեղ սովորական մարդկանց հետ ապրում են հրաշագործներ կամ կախարդներ (մագ-եր)։ Նրանք շատ քիչ են, Անգլիայում նրանք շուրջ երեք հազարն են։ Այնուամենայնիվ անգլիացի հրաշագործները ունեն իրենց սեփական կառավարությունը՝ (Մագերի նախարարություն), դպրոցը, թերթը, բանկը, ռադիոն, փողը և այլն։ Սովորական մարդկանց հրաշագործները անվանում են մագլներ (պաշտոնական անվանումը՝ ոչ կախարդական մարդ)։ Սովորական մարդիկ չգիտեն հրաշագործների գոյության մասին։ Այն մարդկանց ում թույլատրվում է իմանալ մոգերի գոյության մասին դրանք են հրաշագործի կինը (ամուսինը), մոտ բարեկամները, ինչպես նաև տվյալ երկրի բարձր պաշտոնյաները (օրինակ Մեծ Բրիտանիայում՝ վարչապետը, այլ երկրներում այլ պաշտոնյաներ)։ Ցանկացած հարաշագործ կախարդ ունի իր կախարդական փայտիկը, վերջինս ինքն է ընտրում իր տիրոջը։ Նա այդ կախարդական փայտիկով կարող է կախարդանքներ(մագիա) կիրառել, սակայն մինչ կախարդանքներ անելը մագերը պետք է երկար և արդյունավետ վերապատրաստվեն իրենց ուսուցիչների կողմից։ Սովորական մարդիկ զրկված են կախարդանքներ կիրառելուց և չեն կարող դրանք սովորել։ Հրաշագործի կյանքը հագեցած է կախարդանքներով։ Կախարդանքի օգնությամբ հրաշագործը կարող է շատ ավելին անել՝ սկսած գտնելուց կորած իրը մինչև սպանություն։ Հարաշագործ կախարդները համոզված են, որ չեն կարող խաղաղ ապրել սովորական մարդկանց հետ։ Աշակերտ մագերին արգելված է կախադանք կիրառել դպրոցի սահմաններից դուրս, այլապես նրանք կարող են պատժվել։ Իսկ եթե այնուամենայնիվ հարկադրաբար ստիպված է եղել կիրառելու կախարդանք, ապա Մագիայի նախարարությունը զբաղվում է ջնջելով մեղադրական հիշողությունները։ Այն հրաշագործը, ում նախնիները եղել են սովորական մարդիկ՝ մագլներ՝ նրանց անվանում են մագլածին (վիրավորական անվանումը կեղտարյուն)։ Եթե հրաշագործի նախնիներից որևէ մեկը եղել է մագլ՝ նրան կոչում են խառնարյուն։ Եթե հրաշագործի նախնիներից առնվազն մինչը երկրորդ սերունդը եղել է հրաշագործ, ապա նրանց անվանում են զտարյուն հրաշագործ։ Հետևաբար լինում են նաև ռասիզմի դեպքեր։ ։ Ամենաուժեղ հրաշագործների որոշակի մասը կամ խառնարյուն է, կամ մագլածին։ Որոշ հրաշագործներ օժտված են նաև հազվադեպ հանդիպող ունակություններով։

Գրքում գլխավոր կերպարները արտացոլում են մարդկային արժանիքներն ու հատկությունները։ Օրինակ Հարրին. նա մինչև 11 տարեկանը ոչինչ չգիտեր անգամ իր ծնողների մասին և չէր էլ կարող ենթադրել, որ ընդամենը մի քանի տարի անց միայն ինքը կկարողանա արժանի հարված հասցնել այն չար ուժերին, որոնք ցանկանում էին կործանել մի ողջ աշխարհ։ Ռոուլինգը առաջնային է համարել խարիզման և ոչ թե գիտելիքը։ Մենք հիշում ենք ինչպես էր առաջին գրքում Սեվերուս Սնեյփը նսեմացնում Փոթերին նրա համար միայն, որ վերջինս տեղյակ չէր խոտաբույսերի տեսակներից։ Սակայն Հարրին իսկական լիդեր էր, ընտրյալ, ում վիճակված էր մեծ գործեր իրականացնելու։ Ամենահետաքրքիր կերպարներից մեկն է նաև Ալբուս Դամբլդորի կերպարը։ Այս հրաշագործ կախարդը լի է բարությամբ ու մեծ իմաստությամբ։ Ռոուլինգը չի էլ ցանկացել որևէ փոփոխություն մտցնել բարի հրաշագործ պապիկների կերպարի մեջ։ Նա ճերմակ մազերով է, երկար մորուքով, բարի ու միշտ խորհրդավոր ժպիտով, որ ասես ասում է՝ ես գիտեմ ավելին քո մասին, քան դու ինքդ քո։ Առաջին երկու ֆիլմերում Ալբուս Դամլդորի կերպարը մարմնավորել է հայտնի դերասան Րիչարդ Հարրիսոնը, սակայն երկրորդ ֆիլմի նկարահանումների ավարտից քիչ անց նա վախճանվում է։ Հետագա բոլոր ֆիլմերում Ալբուս Դամլդորին մարմնավորում է Մայքլ Գեմբոնը։

Ողջ ստեղծագործության ամենահակասական ու ամենակենտրոնական կերպարներից մեկն է Սեվերուս Սնեյփը։ Այս հրաշագործ կախարդը ում մարմնավորում է դերասան Ալան Ռիքմանը, ըստ մի շարք հարցումների, ամենասիրված և կարևոր հերոսն է։ Նրա խիստ ու միաժամանակ սառը հայացքից անհանար է հասկանալ որևէ բան։ Նա միշտ սև հագուստով է, ավելին, ժամանակին Վոլան դե Մորտի հանցակիցը։ Սակայն նա հավատարիմ է բարի ուժերին։ Նա տարիներ շարունակ օգնում է Դամբլդորին Չարի դեմ պայքարում, մնալով ստվերում։ Նա չի դավաճանում ամենավերջին պահին անգամ, երբ օգնում է Մալֆոյին սպանել Դամբլդորին, նա միայն իրականացնում է այն մեծ ծրագիրը, որի մի մասն էր Դամլդորի մահը։ Ստեղծագործության վերջում բացահայտվում է այն գաղտնիքը, թե ինչու էր նա միշտ Փոթերի հետ ավելի կոպիտ, քան մնացած աշակերտների հետ։ Հարրիի մեջ նա նրա հորն էր տեսնում, նրան ով ամուսնացել էր իր սիրած աղջկա հետ։ Այս դրամատիկ կերպարի խստության ու հպարտության ներքո Ռոուլինգը ներդրել է ամենազգացմունքային ու տառապած սիրտը։ Սնեյփը զոհվում է, սակայն մինչ այդ հասցնում է Հարրին ասել ամեն ինչ։ Ի դեպ Ալան Ռիքմանը ստիպված էր մտնել իր իրական տարիքից մոտ 35 տարի ավելի փոքր կերպարի մեջ։

Հետաքրքիր թվեր Հարրի Փոթերի մասին Խմբագրել

2011 թվականի հունիս ամսվա դրությամբ ողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 450 միլիոն գրքի օրինակ։ Կինոստուդիան բոլոր ֆիլմերի համար ծախսել է մոտ 1 միլիարդ 130 միլիոն ամերիկյան դոլար, իսկ 8 ֆիլմերից ստացված հասույթը կազմել է 7 միլիարդ 330 միլիոն դոլար։ Գիրքը թարգմանվել է 67 տարբեր լեզուներով, պահանջել է 10 տարվա աշխատանք, ստացել 9 ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր մրցանակ, նկարահանումների ժամանակ նկարահանվել են ավելի քան 250 տարբեր կենդանիներ (կատուներ, բվեր, չղջիկներ, մկներ, առնետներ, շներ և այլն), ավելի քան 200 հմայախոսք, 300-ից ավելի նոր ու դիցաբանական էակներ, կատարվել է 5800 անգամ սպիի տեղադրում և գրիմ միայն Փոթերի համար, օգտագործվել 100 հազարից ավել տարբեր հագուստ և աքսեսուար դերասանական անձնակազմի համար։

Հարրի Փոթերի մասին գրքեր Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել