Բարևի հեղափոխություն
«Բարևի հեղափոխություն», 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրություններից հետո սկսված և շարունակական բնույթ կրող քաղաքական բողոքի ակցիաների և շարժման վերաբերյալ կիրառվող եզր։ Շարժման առաջնորդն է հանդիսացել Րաֆֆի Հովհաննիսյանը, որն ընտրությունների մասնակցում էր «վերջին անգամ»[1]։
Պատմություն
խմբագրել2013 թվականի փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ձայների հաշվարկի համաձայն ՀՀ գործող նախագահի օգտին քվեարկեց 861378 անձ կամ ընտրողների 58.64%-ը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին՝ 539674 անձ կամ ընտրողների 36.75%-ը։
2013 թվականի փետրվարի 24-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նշվել է, որ հիմնական հանրահավաքը տեղի կունենա փետրվարի 28-ին, իսկ մինչ այդ դրա առաջնորդները «Բարևի հեղափոխությամբ» կշրջեն ՀՀ քաղաքներով[2]։ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել էր հրապարակավ պատժել կեղծարարաներին և չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները` կրկին ընտրություններ (այդ թվում՝ խորհրդարանական) նշանակել նա առաջարկել է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել` խոսելով համամասնական խորհրդարանի և խորհրդարանական կառավարման, «ժողովրդի իշխանության» մասին: Ելնելով նրանից, որ առաջարկները չեն ընդունվել, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ սկսում է երկարատև պայքար, և որ մինչև կյանքի վերջ ժողովրդի կողքին է լինելու[3]:
Որոշ ժամանակ անց, սակայն, շարժումը թուլացավ։ Արդեն մարտին ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը հայտնեց, որ «Ժառանգությանը» մնում է նույն տարվա մայիսի 6-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ապացուցել, որ այդ ընդդիմադիր զանգվածի ձայներն իրոք իրենն են[4]: Ապրիլի 19-ին Րաֆֆի Հովհաննիսյանը «Անի Պլազա» հյուրանոցում հրավիրած քաղաքացիական ժողովին հայտարարեց, որ «Բարևի» հողափոխությունից անցնում են «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժմանը[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, բայց վերջին անգամ». «Թերթ.am», www.tert.am. 2 նոյեմբերի, 2013. Արխիվացված է օրիգինալից 2012-11-03-ին.
- ↑ ««Բարևի հեղափոխության» հավաքը մեկնարկել է». «Հետք» մեդիա գործարան, www.hetq.am. 24 փետրվարի, 2013.
- ↑ «Բարեւի հեղափոխություն. Րաֆֆի Հովհաննիսյանը սկսում է «հաղթանակների շրջագայություն»` Հայաստանի քաղաքներով». «MediaLab» newsroom-laboratory, www.medialab.am. 24 փետրվարի, 2013.
- ↑ «Բարևի հեղափոխության հնարավորությունները. Ի՞նչ պիտի ապացուցի «Ժառանգությունը»». «PanARMENIAN.Net» համահայկական ցանց, www.panarmenian.net. 7 մարտի, 2013.
- ↑ ««Նոր Հայաստան»` «Բարևի» հեղափոխության փոխարեն». «ՍիվիլՆեթ», www.civilnet.am. 19 ապրիլի, 2013.