Ժուկ կամ Ժուկ ու ժամանակ, հայ դիցաբանության մեջ ժամանակի կարգավորողը։ Ժուկ ու ժամանակը ալեհեր ծերունի է՝ նստած բարձր սարի գագաթին։ Նրա մի ձեռքին սպիտակ, իսկ մյուսին՝ սև կծիկ կա։ Ըստ ավանդության, երբ Ժուկը լեռան մի կողմից գլորում է սպիտակ կծիկը և հավաքում սևը, ծագում է արևը, գալիս է ցերեկը։ Երբ նա գլորում է սև կծիկը և հավաքում սպիտակը, արևը մայր է մտնում, գալիս է գիշերը։