Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանո (իսպ.՝ José Alberto Mujica Cordano; ինչպես նաև հայտնի է որպես Էլ Պեպե, իսպաներեն El Pepe, մայիսի 20, 1935(1935-05-20)[1][2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), քաղաքական գործիչ, 2010-2015 թվականներին՝ Ուրուգվայի նախագահը[8]։

Խոսե Մուխիկա
José Alberto Mujica Cordano
Դրոշ
Դրոշ
(40-րդ) Ուրուգվայի նախկին նախագահ
Դրոշ
Դրոշ
մարտի 1, 2010 թվական - մարտի 1, 2015 թվական
Նախորդող Տաբարե Վասկես
Հաջորդող Տաբարե Վասկես
Դրոշ
Դրոշ
Ուրուգվայի անասնաբուծության, գյուղատնտեսության և ձկնորսության նախարար, այնուհետև սենատոր
Դրոշ
Դրոշ
մարտի 1, 2005 թվական - մարտի 3, 2008 թվական
 
Կուսակցություն՝ National Party?, Movement of Popular Participation?, Popular Union? և Լայն ճակատ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ագարակապան, պարտիզան և flower grower
Դավանանք պանթեիզմ
Ծննդյան օր մայիսի 20, 1935(1935-05-20)[1][2] (88 տարեկան)
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Քաղաքացիություն  Ուրուգվայ
Ի ծնե անուն իսպ.՝ José Alberto Mujica Cordano
Ամուսին Lucía Topolansky?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Մուխիկան ունի իտալական ծագում։ Նա եղել է ձախ արմատական Տուպամարոս պարտիզանական շարժման մասնակից, բանտերում է անցկացրել 14 տարի։ 1985 թվականին ազատ է արձակվել և 1994 թվականին ընտրվել պատգամավոր, ապա՝ սենատոր։ Ձախակողմյան Լայն ճակատ կոալիցիայի անդամ է։ 2005-2008 թվականներին եղել է Ուրուգվայի անասնաբուծության, գյուղատնտեսության և ձկնորսության նախարար, այնուհետև՝ սենատոր։ 2009 թվականին եղել է ընդարձակ ճակատի թեկնածու։ Ընտրությունների երկրորդ փուլում՝ նոյեմբերի 29-ին հաղթեց իր հիմնական հակառակորդին և ընտրվեց Ուրուգվայի նախագահ։ 2010 թվականի մարտի 1-ից պաշտոնապես դարձավ Ուրուգվայի նախագահ։ 2014 թվականին Մուխիկան առաջադրվեց Նոբելյան խաղաղության մրցանակի Ուրուգվայում մարիխուանայի օգտագործման թույլատվության օրենքի ստորագրման համար։ Պաշտոնավարել է մինչև 2015 թվականի մարտի 1-ը։ Նրան հայրենակիցներն անվանել են «el presidente mas pobre», որ նշանակում է «ամենաղքատ նախագահ»։ Պետությունից ստացած 12.500 դոլարից նա իրեն է պահել միայն 1.200 դոլար՝ ընթացիկ ծախսերի համար, իսկ մնացած 90 տոկոսը բարեգործություն է արել։

  Այս գումարն ինձ լիովին բավարարում է, որովհետև շատ ուրուգվայցիներ ավելի ցածր աշխատավարձ են ստանում։
- Մուխիկա Կորդա
 

Հրաժարվելով շքեղ առանձնատանն ապրելուց՝ երկրի նախագահը բնակվում է գյուղական մի տնակում։ Նա ջուրը հանում է ջրհորից, ծաղիկներ ու բանջարեղեն է աճեցնում իր այգում։ Նախագահն աղքատ է համարում այն մարդկանց, ովքեր ողջ կյանքն ապրում ու աշխատում են հարստություն կուտակելու համար։

  Եթե ձեզ ավելի ու ավելի է հետաքրքրում հարստությունը, ապա քիչ ժամանակ է մնում ձեր վրա ծախսելու համար։ Գուցե ես նման եմ մի խելագարի, սակայն դա իմ գիտակցական ընտրությունն է։ Ես ինձ բացարձակ ազատ եմ զգում։
- Խոսե Մուխիկա
 

Մուխիկան չունի ոչ մի բանկային հաշվեհամար։ Միակ թանկարժեք իրը, որ ձեռք է բերել նա իր պաշտոնավարության ընթացքում, եղել է 1987 թվականի արտադրության 1945 դոլար արժողության Ֆոլկսվագեն ժուկ ավտոմեքենան։

Խոսե Ալբերտո Մուխիկա Կորդանոն կյանքը նվիրել է իր երկրին[9]։

Ծնողներ խմբագրել

Հայրը՝ Դեմետրիո Մուխիկան՝ սերված իսպանական բասկերից, զբաղվել է ֆերմերական գործով, սակայն հատուկ հաջողությունների չի հասել։ Նրա ֆերման սնանկացավ, իսկ նա մահացավ, երբ Մուխիկան ընդամենը 5 տարեկան էր։ Մայրը՝ Լուսի Կորդանոն, իտալական աղքատ էմիգրանտների ընտանիքից է[10]։

Ընտանիք խմբագրել

 

2005 թվականին Մուխիկան ամուսնանում է Լուսի Տոպոլանսկիի հետ, ով Սենատում նրա կոլեգան էր և Ժողովրդական ներգրավվածության շարժման պատմական առաջնորդը։ Նա նույնպես իր եկամուտը նվիրատվություն է անում։

Դիվանագիտական սկանդալ խմբագրել

2013 թվականին իր մամուլի ասուլիսի ժամանակ Մուխիկան չնկատելով, որ բարձրախոսներն արդեն միացված են, իր օգնականին ասում է.

  Այս պառավը ավելի վատն է, քան այն շեղաչքը  

(նկատի ունենալով Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներին և նրա հանգուցյալ ամուսնուն)։

Այդ դեպքը դիվանագիտական սկանդալ առաջացրեց Արգենտինայի և Ուրուգվայի միջև։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Դրոշներ Պարգևներ և մրցանակներ Երկիր Ամսաթիվ
 
Պարագվայի Ազգային արժանիքների Մեծ Խաչ շքանշան   Պարագվայ 16 օգոստոսի 2010
 
Պերուի Արևի Մեծ Խաչ շքանշան   Պերու 25 հունվարի 2011
 
Ացտեկների արծվի շքանշան   Մեքսիկա 28 հունվարի 2014
 
Սան Լորենցոյի ազգային շքանշան   Էկվադոր 4 դեկտեմբերի 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. https://cde.gestion2.e3.pe/doc/0/0/1/5/2/152563.pdf
  4. https://twitter.com/CancilleriaPma/status/934165004877778945
  5. http://noticias.ayuntamientolazubia.com/jose-mujica-defiende-en-la-zubia-la-cultura-como-el-verdadero-motor-de-cambio-de-la-humanidad/
  6. http://www.politika.rs/scc/clanak/358086/Hoseu-Muhiki-najvisi-orden-Republike-Srpske
  7. https://www.casarosada.gob.ar/slider-principal/48176-el-presidente-otorgo-la-condecoracion-del-collar-de-la-orden-del-libertador-san-martin-al-expresidente-de-uruguay-jose-pepe-mujica
  8. «Mujica inicia contactos en busca de acuerdos con la oposición en Uruguay». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
  9. «Մեծատառով մարդ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  10. Ծնողներ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Մուխիկա» հոդվածին։