Քարե երազներ

Աքրամ Այլիսլիի գրած գիրք

«Քարե երազներ» (ադրբ.՝ Daş yuxular) կամ Քարակերտ երազներ[1] ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի 2007 թվականին գրած ռեքվիեմ-վիպակն է, որը պատմում է 1989 թվականին Բաքվում և 1919 թվականին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին[2]։ Վիպակը հրատարակվել է ռուսական «Դրուժբա նարոդով» ամսագրում 2012 թվականի դեկտեմբերին։ Հայերեն հրատարակվել է 2013 թվականի ապրիլին՝ միաժամանակ 3 թարգմանություններով (Արտակ Վարդանյանի, Լեոնիդ Զիլֆուղարյանի, ինչպես նաև Լևոն Գալստյանի և Հակոբ Սողոմոնյանի)։

Քարե երազներ
ադրբ.՝ Daş yuxular
Քարե երազներ.jpg
ՀեղինակԱքրամ Այլիսլի
Տեսակգրավոր աշխատություն
Բնօրինակ լեզուադրբեջաներեն
Ստեղծման տարեթիվ2006
Հրատարակման տարեթիվ2012
ՎիքիքաղվածքՔարե երազներ
Aquote1.png Աքրամ Այլիսլիի «Քարե երազները» պարզապես գեղարվեստական խոսք չէ, սա ճշմարտությունը ասելուց չվախեցող գրողի՝ իսկական հայրենասերի, բացառապես համարձակ քայլն է, հանուն իր ազգի պատվի և արժանապատվության Aquote2.png

Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գիրքը ճանաչվել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծի 2014 թվականի «Տարվա արտասահմանյան բեսթսելեր»[1][3]։

Արձագանքը ԱդրբեջանումԽմբագրել

  • 2013 թվականի հունվարի 31-ի Նոր Ադրբեջան կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները չարտոնված բողոքի ակցիա են կազմակերպել Աքրամ Այլիսլիի տան դիմաց։ Այրել են նրա նկարը, վանկարկել «Հայ Աքրամ դուրս երկրից» և ձվեր շպրտել[4]։
  • 2013 թվականի փետրվարի 1-ին Ֆլորա Խալիլզադեն «Ադրբեջան» թերթում տպագրել է քննադատական հոդված «Ո՞վ ես դու, Աքրամ Այլիսլի» վերնագրով[5]։
  • 2013 թվականի փետրվարի 7Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Աքրամ Այլիսլին զրկվել է «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից և պետական ​​կենսաթոշակից։ Ըստ Իլհամ Ալիևի գրողը իր «Քարե երազներ» գրքում վիրավորել է իր համաքաղաքացիներին «ադրբեջանցի գրողին ոչ պատշաճ ձևով», և «աղավաղել է ադրբեջանի պատմությանը առնչվող իրողությունը»[6]։

ԾանոթագրություններԽմբագրել