Բրուքլինի կամուրջ
Բրուքլինի կամուրջ (անգլ.՝ Brooklyn Bridge), ԱՄՆ-ի ամենահին կախովի կամուրջներից մեկն է, որը գտնվում է Նյու Յորքում[1]։ Իրար է միացնում Նյու Յորքի բորոներ Մանհեթթենը և Բրուքլինը։ Երկարությունը 1825 մետր է, իսկ լայնությունը՝ 26մ։ Սկզբում կամրջի անվանումը եղել է Նյու Յորքի և Բրուքլինի կամուրջ (անգլ.՝ New York and Brooklyn Bridge)։ 1915 թ-ից սկսած այն ստացել է իր ներկայիս անվանումը։ կամրջի բացումը տեղի է ունեցել 1883 թ-ի մայիսի 24-ին։ Կամուրջը նախատեսված է ոչ միայն մեքենաների, այլ նաև հետիոտների համար։ Վլադիմիր Մայակովսկին կամրջին է նվիրել իր բանաստեղծություններից մեկը։
ՇինարարությունԽմբագրել
Դեռևս XIX դարի սկզբին ճարտարապետների առջև ծառացավ խնդիր. «ինչպե՞ս միացնել Մանխէտտեն և Բրուկլին քաղաքները»: Կատարվեցին բազմաթիվ քննարկումներ, բայց այդպես էլ որոշում չկայացվեց: Առաջարկ եղավ՝ կառուցել ստորգետնյա թունել, սակայն լուրջ քննարկումների շնորհիվ եկան եզրակացության, որ այն նախ շատ դժվարին ու երկար աշխատանք էր պահանջում, հետո էլ շատ մեծ ծախսերի հետ էր կապված: 1869 թվականին ինժեներ- նախագծող Ջոն Ռեբլինգը, ով արդեն կախովի կամուրջների նախագծման և մոնտաժման մեծ փորձ ուներ, առաջադրեց իր նախագիծը, որում պողպատի փոխարեն առաջարկվում էր կիրառել ավելի ամուր երկաթ: Ռեբլինգի նախագիծն անմիջապես ընդունվեց: կամրջի շինարարական աշխատանքներն սկսվեցին 1870 թվականի հունվարի 3-ից: Շինարարության տարիներին Ջոն Ռեբլինգը մահացավ, գործը շարունակեց նրա որդինէ Վաշինգտոն Ռեբլինգը: Մի քնի տարվա աշխատանքներից հետո Նա տրավմա ստացավ, իսկ կամրջի շինարարության գործը հանձնվեց Էմիլի Ռեբլինգին՝ Վաշինգտորի կնոջը: Այս է պատճառը, որ Բրուքլինի կամուրջն իր գոյության համար պարտական է Ռեբլինգների ընտանիքին: Շինարարական աշխատանքները շարունակվեցին տասներեք տարի, ավարտվեցին 1883 թվականի մայիսի 24-ին: Ջոն Ռյոբլինգ, Վաշինգտոն Ռյոբլինգ և Էմիլի Ռյոբլինգ անունները փորագրված են կամրջի վրա, որպես կամրջի շինարարներ: Կամրջի երեք թռիչքային հատվածները միանում են երկու աշտարակների վրա: Հիմնական թռիչքի երկարությունը կազմում է 486,3 մետր, կամուրջը գնահատվել է 15,1 մլն դոլար: կամրջի բացման արարողությանը ներկա են գտնվել Նյու-յորքի քաղաքապետ Ֆրանկլին Էդսոնը և ԱՄՆ նախագահ Չեստեր Արթուրը: Այդ օր տոն էր հայտարարված, բոլոր ցանկացողները կարող էին ներկա գտնվել և հիանալ այդ ճարտարապետական կառույցով: Առաջինիսկ օրվանից սահմանվեցին տրանսպորտային միջոցների պլանավորված աշխատանքները, շուրջ 150 000 մարդ օգտվեց կամրջից՝ մյուս կողմն անցնելու համար: Էմիլի Ռեբլինգն առաջինն էր, որ անցավ կամրջի վրայով: Սակայն ժողովրդի շրջանում լուրեր տարածվեցին, որ կամուրջն այնքան էլ ամուր և հուսալի չի և տասներկու մարդ իր վրա պահել չի կարող: Կամրջի ամրությունը ստուգելու և ժողովրդի կասկածները փարատելու նպատակով հաջորդ օրը կամրջի վրայով մյուս կողմ՝ կրկեսային հյուրախաղերի ուղարկեցին 21 փղերի[2]:
Մեր ժամանակներԽմբագրել
1980-ական թվականներից կամուրջն սկսեցին լուսավորել գիշերը, որպեսզի ցուցադրվեն կամրջի ճարտարապետական յուրահատկությունները: Կամրջի վրա կառւցված է նաև ուղևորների և հեծանվորդների համար նախատեսված ճանապարհ, որն անցնում է կամրջի կենտրոնով և բարձր է ավտոմոբիլային ճանապարհից: 2006 թվականի սկզբին աշխատավորներն իրականացրեցին կամրջի վերանորոգողական աշխատանքներ, որի ընթացքում պատահաբար հայտնաբերեցին ապաստարաններ ռմբակոծությունից պաշտպանվելու համար,: Այն կառուցվել էր 1950-ական թվականներին՝ սառը պատերազմի տարիներին: Թաքստոցի մուտքը վարպետորեն քողարկված էր Մանհեթենի կողմից: Թաքստոցը շատ լավ կահավորված էր և այնտեղ պահեստավորված էին մետաղյա տարաներով պահածոներ և թխվածքներ (գալեթներ), ծածկոցներ, օդափոխիչ սարքավորումներ, բուժսպասարկման բավականին արժեքավոր միջոցներ[3]: 2014 թվականի հուլիսի 2 -ին, ժամը 19:40-ին (03:40 հուլիսի 3 Մոսկվայի ժամանակով) կամրջի մի հատվածը փլուզվեց, որի պատճառով զոհվեցին հինգ հոգի[4][5]:
ՊատկերասրահԽմբագրել
Տես նաևԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- David McCullough The Great Bridge: The Epic Story of the Building of the Brooklyn Bridge. — Simon and Schuster, 2007. — 608 с. — ISBN 0743218310(անգլ.)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ F. A. Fernald The Brooklyn Bridge. Constructive Elements Of The East River Bridge. (англ.) // Popular Science. — 1883. — Т. 23. — № 19. — ISSN 0161-7370.
- ↑ David McCullough, 2007
- ↑ ЖИЗНЬ: Американцы замуровывают галеты в опоры мостов
- ↑ В Нью-Йорке обрушилась часть Бруклинского моста
- ↑ Storm brings heavy flooding to Brooklyn as bridge wall collapses