Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)

«Արարատ» (անգլերեն՝ Ararat), կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կողմից 2002 թվականին նկարահանված ֆիլմ, որը պատմում է Մեծ Եղեռնի և դրա ընթացքում ծավալված մի շարք կարևոր դեպքերի, մասնավորապես՝ Վանի հերոսամարտի մասին։ Ֆիլմը նաև զննման է ենթարկում ճշմարտության բնույթը ու դրա ճանաչումն արվեստի միջոցով։ Էգոյանը բացի ֆիլմի ռեժիսորը լինելուց նաև սցենարի հեղինակն է և համապրոդյուսերը։ ֆիլմը արտամրցույթային կարգով ներկայացվել է Կաննի միջազգային փառատոնին։ 2003թ. կայացած Genie Awards միջազգային փառատոնին այն արժանացել է 5 մրցանակի։ Միջոցառման վարողներից է եղել ֆիլմի դերակատարներից Արսինե Խանջյանը, որը ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինն է։

Արարատ
անգլ.՝ Ararat
Երկիր Կանադա
 Ֆրանսիա
Ժանրռազմական ֆիլմ[1][2] և դրամա[1][3][4][…]
Թվականմայիսի 20, 2002[5], հունվարի 22, 2004[6] և 2002
Լեզուանգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, թուրքերեն[5] և հայերեն[5]
ՌեժիսորԱտոմ Էգոյան[1][3][4][…]
ՊրոդյուսերՌոբերտ Լանտոս և Ատոմ Էգոյան
Սցենարի հեղինակԱտոմ Էգոյան
ԴերակատարներԴեյվիդ Ալփեյ[4][7], Շառլ Ազնավուր[3][4][8][…], Էրիկ Բոգոսյան[3][7], Քրիստոֆեր Փլամեր[3][4][7][…], Մարի Ժոզե Կրոզ[4][7], Բրյուս Գրինվուդ[3][4][7][…], Էլայաս Կոտեաս[3][4][7][…], Սիմոն Աբգարյան[7], Արսինե Խանջյան[4][7], Բրենթ Քարվեր և Կարեն Բոյաջյան
ՕպերատորՓոլ Սարոսի
ԵրաժշտությունՄայքլ Դաննա
ՄոնտաժՍյուզան Շիփթոն
Պատմվածքի վայրՏորոնտո
Տևողություն126 րոպե
Պաշտոնական կայքէջ

Դերակատարներ խմբագրել

Գլխավոր դերակատարներն են՝

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել