Ամեն ինչ Եվայի մասին
Ամեն ինչ Եվայի մասին (անգլ.՝ All About Eve), 1950 թվականին ռեժիսոր Ջոզեֆ Լեո Մանկևիչի նկարահանած դրամա ժանրի ամերիկյան ֆիլմ՝ հիմնված է Մերի Օրրի «Եվայի իմաստությունը» պատմվածքի վրա (անգլ.՝ The Wisdom of Eve)։
Ֆիլմն արժանացել է 6 Օսկարի և ներկայացված է եղել ևս 14-ի, ինչը ռեկորդային է և նման հաջողության հասել է միայն 1997 թ. «Տիտանիկ» ֆիլմը։
Սյուժե
խմբագրելՖիլմը սկսվում է թատերական հեղինակավոր մրցանակի հանձնման արարողությամբ, որը հանձնվում է երիտասարդ դերասանուհի Եվա Հերինգտոնին, որը սակայն սովորական կարիերայի միջոցով չի հասել այդ բարձունքին, ինչի մասին էլ պատմվում է ֆիլմում։
Եվան, պատահականորեն ծանոթանալով Բրոդվեյի տարեց աստղ Մարգո Չենինգի հետ, դառնում է նրա օգնականը, որը նրա կուռքն էր թատրոնում։ Մարգոն ամեն ինչ ունի՝ հարստություն, ճանաչում, ընկերներ, երիտասարդ սիրեկան։ Համեստ և աշխատասեր Եվան փորձում է ամեն կերպ դուր գալ իր տիրուհուն և երազում է դառնալ նրա նման ճանաչված։ Նրան օգնում է թատերական քննադատ Էդիսոն Դե Վիտը ...
Դերերում
խմբագրել- Բեթ Դևիս - Մարգո Չենինգ
- Էնն Բաքսթեր - Եվա Հերինգտոն
- Ջորջ Սանդերս - Էդիսոն Դե Վիտ
- Սելեստա Հոլմ - Կարեն Ռիչարդս
- Գերի Մերիլ - Բիլլ Սիմփսոն
- Հյու Մառլոու - Լլոյդ Ռիչարդս
- Գրեգորի Ռատոֆ - Մաքս Ֆաբիան
- Բարբարա Բեյթս - Ֆիբի
- Մերիլին Մոնրո - միսս Կասսուել (էպիզոդիկ դեր)
- Թելմա Ռիտեր - Բերդի
- Ուոլտեր Հեմպդեն - տարեց դերասան
-
Բեթ Դևիս
-
Էնն Բաքսթեր
-
Ջորջ Սանդերս
-
Սելեստա Հոլմ
-
Գերի Մերիլ
-
Հյու Մառլոու
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր
խմբագրելՄրցանակներ
խմբագրելՖիլմը ստացել է 15 մրցանակ, ներկայացված է եղել ևս 15-ի, որոնց թվում
Օսկար
խմբագրելՖիլմը ներկայացվել է 14 Օսկարի, ինչը ռեկորդային է Օսկարի պատմության մեջ և նման հաջողության հասել է միայն Ջեյմս Քեմերոնի 1997 թվականին նկարահանված «Տիտանիկ» ֆիլմ աղետը։
Ստացել է 6 Օսկար հետևյալ անվանակարգերում.
- Օսկար լավագույն ֆիլմի համար
- Օսկար լավագույն ռեժիսորի համար - Ջոզեֆ Լեո Մանկևիչ
- Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար - Ջորջ Սանդերս
- Օսկար լավագույն հանդերձանքի դիզայնի համար - Էդիթ Հեդ, Չառլա Լա Մեյր
- Օսկար լավագույն ադապտացված սցենարի համար - Ջոզեֆ Լեո Մանկևիչ
- Օսկար լավագույն ձայնային մոնտաժի համար - Ջոզեֆ Լեո Մանկևիչ
ներկայացված է եղել հետևյալ անվանակարգերում
- Օսկար լավագույն դերասանուհու համար - Բեթ Դևիս, Էննն Բաքսթեր
- Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար - Սելեստա Հոլմ, Թելմա Ռիտեր
- Օսկար լավագույն մոնտաժի համար - Բարբարա Մակլին
- Օսկար լավագույն բեմադրող նկարչի համար - Լիլ Ուելեր, Ջորջ Դևիս, Թոմաս Լիթլ, Վալտեր Մ. Սկոտ
- Օսկար լավագույն օպերատորական աշխատանքի համար - Միլտոն Կրասներ
- Օսկար լավագույն օրիգինալ երգի համար - Ալֆրեդ Նյուման
Ոսկե Գլոբուս
խմբագրելՍտացել է 1 Ոսկե Գլոբուս, լավագույն սցենարի համար (Ջոզեֆ Լեո Մանկևիչ), ներկայացված է եղել ևս 5-ի, որոնց թվում լավագույն դրամա ֆիլմ և լավագույն ռեժիսոր։
Կաննի կինոփառատոն
խմբագրելՆերկայացվել է Կաննի կինոփառատոնի 3 մրցանակի, ստացել 2-ը, լավագույն դերասանուհի (Բեթ Դևիս) և ժյուրիի հատուկ մրցանակ (Ջոզեֆ Լեո Մանկևիչ)։
Այլ մրցանակներ
խմբագրելՍտացել է նաև 1 BAFTA, 1 Բոդիլ, ԱՄՆ-ի գրողների գիլդիայի և ռեժիսորների գիլդիայի 1-ական մրցանակ և այլն
Վարկանիշային ցանկեր
խմբագրելՖիլմը Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված ցանկերում գտնվում է հետևալ տեղերում.
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր - 1997 թ. ցանկ 12, 2007 թ. ցանկ 28
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսներ - Եվա Հարինգտոն (Էնն Բաքսթեր), 23-րդ որպես բացասական հերոս
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքեր - Մարգո Չենինգի «Կապեք ամրագոտիները։ Սպասվում է կոշտ գիշեր» խոսքը 9-րդն է
250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով վարկանիշային ցանկում 88-րդ տեղում է (2012 թվականի հուլիս ամսվա դրությամբ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0042192/
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 http://www.filmaffinity.com/en/film412657.html
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 http://bbfc.co.uk/releases/all-about-eve-film-0
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 http://www.imdb.com/title/tt0042192/fullcredits
- ↑ The Numbers — 1997.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ The Numbers — 1997.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ամեն ինչ Եվայի մասին(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ամեն ինչ Եվայի մասին»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- All About Eve Script Internet Movie Script Database կայքում
- «Ամեն ինչ Եվայի մասին»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Ամեն ինչ Եվայի մասին(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Filmsite.org կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամեն ինչ Եվայի մասին» հոդվածին։ |