Ալբիոն (Albion, կելտական ծագմամբ բառ), Բրիտանական կղզիների հնագույն անվանումը, որը հայտնի էր դեռևս հին հույների մոտ։ Առավել հաճախ կիրառվել է Պտղոմեոս Կլավդիոսի աշխատություններում։ Ներկայումս բառը կիրառվում է՝ որպես Անգլիայի ածական։ Ռուսական գրականության մեջ հաճախ կիրառվում է «դաժան Ալբիոն» տերմինը, որը բնորոշում է Մեծ Բրիտանիայի երկակի քաղաքականությունը և դիվանագիտությունը[1]։ Եվ շատ հաճախ «Ալբիոն» ասելով՝ մենք ի նկատի ունենք հենց Մեծ Բրիտանիան։ Գործածվում է նաև «Ամպամած Ալբիոն» տերմինը, որը բնորոշում է Բրիտանիայի անձրևոտ կլիման։

Ալբիոնը Եվրոպայի քարտեզին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Freeman, Philip, Koch, John T., in: Koch, John T. (ed.), Celtic Culture, ABC-CLIO, 2006, p. 38-39; Delamarre, Xavier, Dictionnaire de la langue gauloise, Errance, 2003 (2nd ed.), p. 37-38; Ekwall, Eilert "Early names of Britain", in: Antiquity, Vol. 4, #14, 1930, p. 149–156.