Այս հոդվածը ամերիկյան ֆիլմի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կանաչ մղոն (այլ կիրառումներ)։

«Կանաչ մղոն» (անգլ.՝ The Green Mile), ամերիկյան հայտնի ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտի և Սթիվեն Քինգի համանուն վեպի էկրանավորումն է։ Գեղարվեստական դրամա՝ նկարահանվել է 1999 թվականին։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Փոլ Էջեկոմբը հրաշքների չէր հավատում մինչ այն պահը, երբ բախվեց այդ հրաշքներից մեկի հետ»։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1999 թվականի դեկտեմբերի 6-ին, Միացյալ Նահանգներում։ Դարաբոնտի ամենահայտնի ֆիլմերից մեկն է։ «Կանաչ մղոն» ֆիլմն արժանացել և ներկայացվել է բազմաթիվ մրցանակների, որոնց թվում՝ 4 Օսկար՝ Լավագույն դերասան, Լավագույն ֆիլմ, Լավագույն հնչունավորում և Լավագույն ադապտացված սցենար անվանակարգերում։

Կանաչ մղոն
անգլ.՝ The Green Mile
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][…], ֆլեշբեք ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, ֆիլմ բանտի մասին և վեպի էկրանավորում
Թեմամահապատիժ
ՀիմքԿանաչ մղոն
Թվականդեկտեմբերի 6, 1999[4], փետրվարի 10, 2000[5], մարտի 1, 2000 և 1999
Լեզուանգլերեն
ՌեժիսորՖրենկ Դարաբոնտ[6][1][2][…]
ՊրոդյուսերՖրենկ Դարաբոնտ[7] և Դևիդ Վալդես[7]
Սցենարի հեղինակՖրենկ Դարաբոնտ[2][8]
ԴերակատարներԹոմ Հենքս[6][3][9][…], Դևիդ Մորս[10][11][12][…], Բոնի Հանթ[10][11][12][…], Մայքլ Քլարք Դունքան[6][3][10][…], Ջեյմս Քրոմվել[10][12][8], Մայքլ Ջեթեր[10][12][8], Դագ Հաթչիսոն[10][12][8], Սեմ Ռոքուել[10][12][8], Գրեհեմ Գրին[10][12][8], Ջեֆրի Դեման[2][10][12][…], Փաթրիշա Քլարքսոն[10][12][8], Հարրի Դին Սթենթոն[12][8], Գերի Սինիզ[13][12][8], Բարի Փեփեր[10][12][8], Սքոթի Լիվենուորթ[12], Դաբս Գրիր[12][8], Իվ Բրենթ[12][8], Ուիլյամ Սեդլեր[12][8], Բրենթ Բրիսքո[8], Բիլ ՄակՔիննի[8] և Փոլա Մալքոմսոն[8]
ՕպերատորԴևիդ Թաթերսոլ
ԵրաժշտությունԹոմաս Նյուման
ՄոնտաժՌիչարդ Ֆրենսիս-Բրյուս
Պատմվածքի վայրԼուիզիանա
Նկարահանման վայրԿալիֆոռնիա և Հյուսիսային Կարոլինա
ԿինոընկերությունWarner Bros., Castle Rock Entertainment, Warner Bros. Pictures և Universal Studios
Տևողություն189 րոպե
Բյուջե60 000 000 $
Շահույթ286 801 374 $[14]
Պաշտոնական կայքէջ
 The Green Mile Վիքիպահեստում

Շատ կինոդիտողների և մասնագետների կարծիքով ֆիլմը դասվում է համաշխարհային կինոյի գլուխգործոցների շարքը։ Ֆիլմի առանձնահատկություններից է ճիշտ ընտրված դերասանների խումբը, (ֆիլմում խաղում են ամերիկյան կինոյի տվյալ ժամանակի շատ աստղեր), որոնց դերասանական տպավորիչ խաղը, հուզիչ դիպվածները, մահապատժի տեսարանները, անընդհատ զարգացող անսպասելի սյուժեն, բանտային ազդեցիկ կոլորիտը, ֆիլմի հերոսների պահվածքը, սցենարի հեղինակ և ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտի հմուտ ռեժիսորական ձեռագրով ստեղծված այս ֆիլմը կինոդիտողի մոտ թողնում է ուժեղ տպավորություն։

Սյուժեն

խմբագրել

Ֆիլմը սկսվում է Լուիզիանայի ծերանոցներից մեկում բնակվող Պոլ Էջկոմբի (Թոմ Հենքս) կյանքի պատմությամբ, ով արդեն 108 տարեկան է։ Նա լաց էր լինում դիտելով Ցիլինդրա ֆիլմը, իսկ իր ծեր ընկերը Էլեյնին անհանգստություն է հայտնում վարքագծի վերաբերյալ և Պոլը նրան պատմում է այն մասին, թե ինչ է պատահել իր հետ շատ տարիներ առաջ, երբ նա աշխատում էր «Սառը լեռ» անվանում ունեցող բանտի մահվան դատապարտվածների բաժնում որպես պահապան։ Այնտեղ բոլոր բանտարկյալները մահապարտներ էին և սպասում էին իրենց դատավճռի ի կատար ածմանը, որն արվում էր էլեկտրական աթոռի միջոցով։ Ճանապարհը, որ տանում էր դեպի էլեկտրական աթոռի սենյակ, պատված էր կանաչ ծածկով, և այդ ճանապարհը հենց դատապարտվածների կողմից անվանվել էր «կանաչ մղոն»։

Մի անգամ նրանց բանտ են բերում աֆրո-ամերիկացի հսկա հասակով մի սևամորթի՝ Ջոն Կոֆֆիին (Մայքլ Կլարկ Դունկան), ով մահվան էր դատապարտվել երկու մանկահասակ աղջիկների բռնաբարության և սպանության մեղադրանքով։ Ի զարմանս այլ բանտապահների և դատապարտյալների Ջոնը, շատ ամաչկոտ էր և շատ զգացմունքային մարդ էր։ Ընթացքում պարզվում է, որ Ջոն Կոֆֆին օժտված է գերբնական հատկություններով, ու նա ձեռքով բռնելով՝ բուժում է Պոլ Էջկոմբի երկար տարիներ չբուժվող միզապարկի հիվանդությունը։ Պոլը խնդրել է պարզաբանել իր հետ տեղի ունեցածը և Ջոնը պատասխանում է որ նա «ետ է վերցրել այդ հիվանդությունը»

Նրա բերելուց մի քանի օր հետո բանտ են բերում «Վայրի Բիլլ» մականունով Բիլլ Ուերտոնին (Սեմ Ռոքվել), ով մահվան էր դատապարտվել Լուիզիանա նահանգում արված բազմաթիվ խուլիգանությունների և 3 մարդու այդ թվում հղի կնոջ սպանության համար։

Բիլլի տեղափոխման ժամանակ նա փորձում է խեղդել պահապաններից մեկին՝ Բրուտուս Հաուելլին (Դևիդ Մորս), բայց դա նրան չի հաջողվում։ Բիլլը անընդհատ խնդիրներ է ունենում բոլոր պահապանների հետ, մանավանդ վախկոտ և ոչ կայուն բնավորության տեր պահապան Պերսի Ուետմորի (Դուգ Հաթչիսոն) հետ, ով երազում էր, որ ինքն անցկացներ մահապատժի արարողությունները։

Հետո Ջոնը կենդանացնում է բանտարկյալ Էդուարդ Դելակրուայի վարժեցրած մկնիկին, որին ճզմել էր Պերսին։ Որից հետո նա բուժում է նաև բանտի պետի՝ Ուորդեն Հալ Մուրսի (Ջեյմս Քրոմվել) կնոջ՝ Մելինդա Մուրսի (Պատրիսա Կլարկսոն) ուղեղի չարորակ ուռուցքը։

Այդ ժամանակից սկսած Պոլ Էջկոմբը և մյուսները սկսում են կասկածել Ջոնի մեղավորությանը ...

Նկարահանող անձնակազմ

խմբագրել
  • ռեժիսոր - Ֆրենկ Դարաբոնտ
  • պրոդյուսերներ - Ֆրենկ Դարաբոնտ, Դեյվիդ Վալդես
  • սցենարիստներ - Ֆրենկ Դարաբոնտ, Սթիվեն Քինգ (գիրք)
  • օպերատոր - Դեյվիդ Տետերսալ
  • երաժշտություն - Թոմաս Նյումեն
  • մոնտաժ - Ռիչարդ Ֆրենսիս-Բրյուս

Դերերում

խմբագրել
Դերակատար Դեր
Թոմ Հենքս Պոլ Էջկոմբ Պոլ Էջկոմբ
Դևիդ Մորս Բրուտուս Հաուելլ Բրուտուս Հաուելլ
Բոննի Հանտ Ջեն Էջկոմբ Ջեն Էջկոմբ
Մայքլ Կլարկ Դունկան Ջոն Կոֆֆի Ջոն Կոֆֆի
Բարրի Պեպպեր Դին Ստենտոն Դին Ստենտոն
Ջեֆրի ԴեՄանն Հարրի Տերվիլլինջեր Հարրի Տերվիլլինջեր
Ջեյմս Քրոմվել Ուորդեն Հալ Մուրս Ուորդեն Հալ Մուրս
Դուգ Հաթչիսոն Պերսի Ուետմոր Պերսի Ուետմոր
Ուիլյամ Սեդլեր Կլաուս Դետտերիկ Կլաուս Դետտերիկ
Պատրիշա Կլարկսոն Մելինդա Մուրս Մելինդա Մուրս
Դերակատար Դեր
Մայքլ Ջեթեր Էդուարդ Դելակրուա Էդուարդ Դելակրուա
Սեմ Ռոքվել «Վայրի Բիլլ» Ուորտոն «Վայրի Բիլլ» Ուորտոն
Հարի Դին Ստենտոն հավաքարար ծերունի հավաքարար ծերունի
Դաբբս Գրիր ծերունի Պոլ Էջկոմբ ծերունի Պոլ Էջկոմբ
Եվա Բրենտ Էլեյն Կոննելլի Էլեյն Կոննելլի
Գերի Սինիզ Բերտ Համմերսմիթ Բերտ Համմերսմիթ
Գրեմ Գրին Առլին Բայտերբակ Առլին Բայտերբակ
Ուիլյա, Սեդլեր Կլաուս Դետտերիկ Կլաուս Դետտերիկ
Փոլա Մալքոմսոն Մարջորի Դետտերիկ Մարջորի Դետտերիկ

Գլխավոր դերեր

խմբագրել

Ըստ սկզբնական մտահղացման, Թոմ Հենքսը պետք է կատարեր նաև ծեր Փոլ Էջկոմբի դերը։ Դիմահարդարների մի քանի անհաջող փորձից հետո որոշվեց, որ չի հաջողվի Թոմին անհրաժեշտ կերպով գրիմավորել։ Այդ ժամանակ, այս փոքրիկ դերակատարման համար ընտրվեց Դաբս Գրիրը[15]։ Բրյուս Ուիլլիսը, ով նկարահանվել էր «Արմագեդոն» ֆիլմում, այդ դերի համար խորհուրդ տվեց Մայքլ Կլարկ Դունկանին՝ «պինդ ընկույզի» գործընկերոջը համանուն ֆիլմից[16]։

Ֆիլմը վարկանիշային ցանկերում

խմբագրել
Կանաչ մղոն ֆիլմի վարկանիշ
Վերլուծություններ
Անվանում Վարկանիշ Ծ.
IMDb, լավագույն ֆիլմեր 42 / թոփ 250 [17]
IMDb            [18]
ԿինոՊոիսկ, լավագույն ֆիլմեր 2 / թոփ 250 [19]
ԿինոՊոիսկ, ամենասիրված ֆիլմեր 5 [20]
ԿինոՊոիսկ, լավագույն Ամերիկյան ֆիլմեր 2 / թոփ 50 [21]
Rotten Tomatoes            [22]
Metacritic            [23]
CSFD, լավագույն ֆիլմեր 4 / թոփ 300 [24]
CSFD, ամենահայտնի ֆիլմեր 7 / թոփ 300 [25]


Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Իրականում Մայքլ Կլարկ Դունկանը այնքան բարձրահասակ չէ հասակով Դևիդ Մորսից, ինչպես երևում է ֆիլմում, պարզապես նկարահանումներն արվել են այնպես, որ նա ավելի բարձր երևա։
  • Դունկանը երկար ժամանակ ամաչում էր նկարահանվել այն տեսարանում, երբ նա պետք է բուժեր Հենքսի հիվանդությունը, վերջապես Հենքսը լուծել է այդ հարցը՝ շալվարի մեջ դնելով դատարկ շիշ։
  • Սթիվեն Քինգը մինչ գրքի ավարտը չէր կարողացել որոշել թե արդյո՞ք Ջոն Կոֆֆին պետք է մեռնի թե ոչ։
  • Ֆիլմում նկարահանվել են ընդհանուր թվով 30 մուկ։

Երաժշտություն

խմբագրել
Կանաչ մղոն
Թոմաս Նյումենի ֆիլմի սաունդտրեկ
Թողարկված1999 թ. դեկտեմբերի 4
Ժանրսաունդտրեկ
Տևողություն189 րոպե
ԼեյբլՎարներ Բրոս
ՊրոդյուսերՖրենկ Դարաբոնտ[7] և Դևիդ Վալդես[7]
Թոմաս Նյումենի ալբոմների ժամանակագրություն
Ծանոթացեք՝ Ջո Բլեք Կանաչ մղոն Գեղեցկություն ամերիկյան ձևով
Մասնագիտական վարկանիշ
Վերլուծություններ
Աղբյուր Վարկանիշ
Amazon      
AllMusic      
Empire      
Filmtracks      
SoundtrackNet      
Diskcogs      

Ֆիլմում հնչած երաժշտության ամբողջական շարքը՝

  • «Old Alabama», (0:53)
  • «Monstrous Big», (1:50)
  • «The Two Dead Girls», (3:02)
  • «The Mouse on the Mile», (1:30)
  • «Billy-Be-Frigged», (2:08)
  • «Coffey's Hands», (1:58)
  • «Cheek to Cheek» - (2:38)
  • «Condemned Man», (1:34)
  • «Limp Noodle», (1:03)
  • «Scared of the Dark», (1:03)
  • «Wild Bill», (1:15)
  • «Circus Mouse», (1:29)
  • «The Bad Death of Eduard», (3:49)
  • «Boy's Eye», (0:55)
  • «Two Run-Throughs» - (1:19)
  • «Red over Green», (2:58)
  • «I Can't Give You Anything But Love», (3:27)
  • «That's the Deal», (1:37)
  • «L' Homme Mauvais», (2:21)
  • «An Offense to the Heart», (1:08)
  • «Morphine & Cola», (2:56)
  • «Night Journey», (2:12)
  • «Danger of Hell», (2:27)
  • «Done Tom Turkey», (1:00)
  • «Did You Ever See a Dream Walking?», (2:52)
  • «Trapingus Parish», (0:51)
  • «Boogeyman», (3:26)
  • «Shine My Knob», (0:54)
  • «Briar Ridge», (0:42)
  • «Coffey on the Mile», (5:12)
  • «Punishment», (1:52)
  • «Charmaine», (2:25)
  • «Now Long Gone», (1:08)
  • «No Exceptions», (0:57)
  • «The Green Mile», (3:38)

Բյուջե և շահույթ

խմբագրել

Ըստ պաշտոնական տվյալների, «Կանաչ մղոն» ֆիլմի բյուջեն կազմել է $60.000.000 (ընդհանուր ծախսերի 66.7% -ը)։ Ըստ մարքեթինգային տվյալների՝ կազմել է $30.000.000 (ընդհանուր ծախսերի 33,3%-ը)։ Արդյունքում ֆիլմի ընդհանուր ծախսերը կազմել են $45.000.000[26]։

Ֆիլմի հասույթն ԱՄՆ-ում կազմել է $136.801.374 (ընդհանուր հասույթի 47,7%-ը), այլ երկրներում՝ $150.000.000 (ընդհանուր հասույթի 52,3%-ը)։ Ընդհանուր հասույթը կազմել է $120.072.577[27]։

Ֆիլմի պրեմիերան տարբեր երկրներում

խմբագրել

«Կանաչ մղոն» ֆիլմի նախապրեմիերային ցուցադրությունը տեղի է ունեցել 1990 թվականի դեկտեմբերի 6-ին և դեկտեմբերի 10-ին, Միացյալ Նահանգներում։ Ամբողջ աշխարհով լայն վարձույթ ֆիլմը դուրս եկավ 2000 թվականի հունվարից, և ավարտվել է 2001 թվականի մայիսի 31-ին։ Ֆիլմն Շվեյցարիայում ցուցադրվել է միայն գերմանախոս շրջաններում։ Վերջին երկիրը, որտեղ կայացել է ֆիլմի ցուցադրությունն Սլովենիան է[28]։

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել

1999 Օսկար[29]

Առաջադրում - Լավագույն երկրորդ պլանի դերասան - Մայքլ Կլարկ Դունկան
Առաջադրում - Լավագույն ֆիլմ - Դեյվիդ Վալդես, Ֆրանկ Դարաբոնտ
Առաջադրում - Լավագույն հնչումավորում - Ռոբերտ Լիթ, Էլիոտ Թիսոն, Մայքլ Հերբիք, Վիլի Բուրտոն
Առաջադրում - Լավագույն ադապտացված սցենար - Ֆրենկ Դարաբոնտ

2000 Ոսկե Գլոբուս

Առաջադրում - Լավագույն երկրորդ պլանի դերասան - Մայքլ Կլարկ Դունկան

2000 Սատուրն կինոմրցանակ

Հաղթանակ - Լավագույն երկրորդ պլանի դերասան - Մայքլ Կլարկ Դունկան
Հաղթանակ - Լավագույն դերասանուհի - Պատրիսա Կլարկսոն
Հաղթանակ - Լավագույն գործողություները, թրիլեր ֆիլմում
Առաջադրում - Լավագույն ռեժիսոր - Ֆրենկ Դարաբոնտ
Առաջադրում - Լավագույն երաժշտություն - Թոմաս Նյումեն

Մեջբերումներ

խմբագրել
  Տարօրինակ սերն ավելի լավ է, քան սիրո բացակայությունը  
  Ժամանակն ամեն ինչ խլում է, անկախ նրանից ուզում ես դա, թե ոչ  
  Մենք նորից հաջողությամբ կործանեցինք այն, ինչ չէինք կարող ստեղծել  
  Երբեմն ոչ մի տարբերություն չկա փրկության ու դատապարտության միջև  
  Հենց այդպես են վարվում շատ մարդիկ. նրանք ուղղակի մոռանում են այն, ինչից չեն կարողանում գլուխ հանել  
  Տարօրինակ է, թե ինչպես է ցավը դրոշմվում մեր դեմքին, թե ինչպես է այն մեզ ստիպում միավորվել ինչպես ընտանիքը  
  Աշխարհը կործանվում է մեր աչքի առջև, և մարդիկ միայն խոսում են կարճափեշ կանանցից ու բաց վերնաշապիկով տղամարդկանցից  
  Ես հավատացած եմ, որ մատիտի ու հիշողությունների համադրությունը գործնականում կախարդանք է ստեղծում, իսկ կախարդանքը վտանգավոր է  

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0120689/
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.siamzone.com/movie/m/739
  3. 3,0 3,1 3,2 http://www.metacritic.com/movie/the-green-mile
  4. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  5. Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 6,2 http://www.the-numbers.com/movie/Green-Mile-The
  7. 7,0 7,1 7,2 7,3 http://www.sinemalar.com/film/618/yesil-yol
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 ČSFD (չեխերեն) — 2001.
  9. http://www.filmaffinity.com/es/film463120.html
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 http://www.ofdb.de/film/1005,The-Green-Mile
  11. 11,0 11,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=22779.html
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 http://www.imdb.com/title/tt0120689/fullcredits
  13. http://stopklatka.pl/film/zielona-mila
  14. https://www.boxofficemojo.com/movies/?id=greenmile.htm
  15. «Կանաչ մղոն ֆիլմի պատմություն»։ Վերցված՝ 20 Դեկտեմբերի 2014:(անգլ.)
  16. Դոթի, Մրիահ (սեպտեմբերի 4, 2012)։ «Բրյուս Ուիլլիսը օգնեց Մայքլ Կլարկ Դունկանին ստանալ իր Օսկար տրամաչափի դերը»։» Yahoo! Ֆիլմեր։ Վերցված՝ 20 Դեկտեմբերի։ 2014(անգլ.)
  17. «Լավագույն 250 ֆիլմերն ըստ IMDb կայքի». IMDb. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  18. «Կանաչ մղոն ֆիլմի վարկանիշն ըստ IMDb կայիքի». IMDb. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  19. «Լավագույն 250 ֆիլմերն ըստ ԿինոՊոիսկ կայքի». ԿինոՊոիսկ. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  20. «Ամենասիրված ֆիլմերն ըստ ԿինոՊոիսկ կայքի». ԿինոՊոիսկ. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  21. «Լավագույն 50 Ամերիկյան ֆիլմերն ըստ ԿինոՊոիսկ կայքի». ԿինոՊոիսկ. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  22. «Կանաչ մղոն ֆիլմի վարկանիշն ըստ Rotten Tomatoes կայքի». Rotten Tomatoes. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  23. «Կանաչ մղոն ֆիլմի վարկանիշն ըստ Metacritic կայքի». Metacritic. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  24. «Լավագույն 300 ֆիլմերն ըստ CSFD կայքի». CSFD. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  25. «Ամենահայտնի 300 ֆիլմերն ըստ CSFD կայիքի». CSFD. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  26. «Ֆիլմի բյուջե». boxofficemojo.com. Վերցված է 2015.02.15-ին.
  27. «Ֆիլմի հասույթ». boxofficemojo.com. Վերցված է 2015.02.15-ին.
  28. «Ֆիլմի պրեմիերան». www.kinopoisk.ru. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  29. «72-րդ Կինոարվեստի Ամերիկյան Ակադեմիա (2000) Թեկնածուներն ու հաղթողները»: oscars.org: Վերցված՝ 20 Դեկտեմբերի 2014:(անգլ.)

Գրականություն

խմբագրել
  • Սթիվեն, Քինգ (1996). Կանաչ մղոն «The Green Mile». ԱՄՆ: ԱՍՏ Հրատարակչությոն. ISBN 978-0451190499.

Տպագիր մամուլ

  • Դեյվիդ, Անսեն (2000 թ․ հունվարի 17). Կանաչ մղոն, Դահիճի երգը «The Green Mile. In: The Executioner's Song». Նյու Յորք, ԱՄՆ: Վաշինգտոն Փոստ. ISSN 0028-9604.
  • Ֆրեթս, Բրյուս։ «Տեսանյութ։ Աստվածային դատավարություն»։ Էնթրթայմնթ շաբաթաթերթ։ (ԱՄՆ), Iss: 545, 16 Հունիսի 2000, Էջ 1։
  • Հերցբերգ, Լուդվիգ։ «Դատապարտված» Շվեդական օրաթերթ։ (Շվեդիա), փետրվարի 11 2000։
  • Կաթելան, Ջեն Յվես։ «Première» (ֆրանսերեն), Փետրվար/Մարտ 2000, Էջ 66։
  • ՄաքՔարթի, Թոդ։ «Fine acting in 'Mile's' over-long walk» (Անգլերեն) Վարիեթի (ԱՄՆ), 29 Նոյեմբերի 1999, Էջ 56+70:
  • Միհմ, Կաի։ «Bewegendes Gefängnisdrama von Frank Darabont» (գերմաներեն) էփդ ֆիլմ (Գերմանիա), 1 փետրվարի 2000, Էջ 47։
  • Շվարցբաում, Լիզա։ «Jailhouse Rocked (B)» (անգլերեն) Էնթրթայմնթ շաբաթաթերթ։ 10 դեկտեմբերի 1999, Էջ 73-74։
  • Տավարես, Ժոաո Միգե։ «Diário de Notícias« (Պորտուգալերեն), 31.03.2000:
  • Տավերս, Փիթր։ «Կանաչ մղոն»։ Ռոլինգ Սթոն։ (ԱՄՆ), 30 դեկտեմբերի 1999 թվական, Էջ 150։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ մղոն (ֆիլմ)» հոդվածին։