Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միս (այլ կիրառումներ)

Միս, կենդանու սպանդից ստացված ելունք, որն օգտագործվում է որպես սնունդ[1]։
Այն կենդանական ծագման լիարժեք սպիտակուցների աղբյուր է, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմի հյուսվածքների կառուցման, նյութերի սինթեզի և փոխանակման համար։ Հանդիսանում է նաև ֆոսֆորի աղբյուր։ Մասնակցում է նյարդային հյուսվածքների, ճարպերի, B - խմբի վիտամինների, միկրոտարրերի ֆիզիոլոգիական ֆունկցիաներում։

Միս
Ենթատեսակսննդամթերք, intermediate good?, flesh?, սննդային բաղադրամաս և animal product?
 Meats Վիքիպահեստում
Խոզի միս
Նատյուրմորտ, Կլոդ Մոնե (1864).

Հայաստանում 2002 թ.-ի տվյալներով յուրաքանչյուր շնչի հաշվով սահմանված մսի սպառման տարեկան ֆիզիոլոգիական նորման 75կգ է, այդ թվում՝ տավարամսինը՝ 20.3, խոզի և թռչնի մսինը՝ 15-ական, ոչխարինը՝ 7.5, երշիկեղենինը և ապխտած ապրանքներինը՝ 13.5 և ենթամթերքներինը՝ 3.7 կգ։

Միսն օժտված է բարձր մարսելիությամբ, հեշտ է ենթարկվում խոհարարական մշակման։ Մսից կարելի է պատրաստել սննդի բազմազանություն ապահովող շատ ճաշատեսակներ։ Սակայն մսեղենի չափից ավելի օգտագործումը կարող է հիպերտոնիկ հիվանդությունների զարգացման նախապայման հանդիսանալ։ Մսի բիոգենային ամինները ուժեղացնում են արյունատար անոթների տոնուսը՝ բարձրացնելով երակային ճնշումը։ Մսի մեջ պարունակվող նուկլիեինաթթուները կարող են նպաստել մեծահասակ մարդկանց օրգանիզմում հոդատապ հիվանդության զարգացմանը, ուստի նպատակահարմար է այն փոխարինել կաթնեղենով և ձկնեղենով։

Սպանդի ենթարկված կենդանու տեսակից կախված՝ ստացվող միսը կարող է լինել տավարի, ոչխարի, խոզի, այծի, ձիու, ուղտի, եղնիկի, գոմեշի, ճագարի և այլն։

Մսի քիմիական բաղադրությունը 110 գրամում խմբագրել

Տեսակը Կալորիաներ Սպիտակուցներ Ածխաջրեր Ճարպեր
Ձկնեղեն 110–140 20–25 գ 0 գ 1–5 գ
Հավի կրծքամիս 160 28 գ 0 գ 7 գ
Ոչխարի միս 250 30 գ 0 գ 14 գ
Տավարի փափկամիս 210 36 գ 0 գ 7 գ
Տավարի ոսկրամիս 450 25 գ 0 գ 35 գ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lawrie, 1.

Արտաքին հղումներ խմբագրել

  Ընթերցե՛ք «միս» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։