Հին Ղրիմ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստարիյ Կրիմ
Ստարիյ Կրիմ (ուկրաիներեն՝ Старий Крим, Ղրիմի թաթարերեն՝ Eski Qırım), քաղաք Ուկրաինայի Ղրիմի Ինքնավար Հանրապետության Կիրովի շրջանում։ Բնակավայրը նախկինում նաև անվանվել է Կիրիմ, Սոլխատ, Լևկոպոլ։ Գտնվում է Թեոդոսիայից արևմուտք 26 կմ Սիմֆերոպոլից 100 կմ հեռավորության, Սիմֆերոպոլ-Թեոդոսիա խճուղու վրա։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ստարիյ Կրիմ | |||||
ուկրաիներեն՝ Старий Крим Ղրիմի թաթարերեն՝ Eski Qırım | |||||
| |||||
Երկիր | Ուկրաինա | ||||
Մարզ | Ղրիմի Ինքնավար Հանրապետություն | ||||
Շրջան | Կիրովի շրջան (Ղրիմ) | ||||
Համայնք | Կիրովի շրջան | ||||
Այլ անվանումներ | Կիրիմ, Սոլխատ, Լևկոպոլ | ||||
Մակերես | 9,97[1] կմ² | ||||
ԲԾՄ | ~300[1] մ | ||||
Խոսվող լեզուներ | Ուկրաիներեն, Ռուսերեն, Ղրիմի թաթարերեն | ||||
Բնակչություն | 9 485[2] մարդ (2012) | ||||
Խտություն | 1000 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | +380 6555 | ||||
Փոստային դասիչ | 97345 | ||||
Ավտոմոբիլային կոդ | AK / 01 | ||||
Պաշտոնական կայք | staryi-krym.ru | ||||
| |||||
2012 թվականի տվյալներով Ստարիյ Կրիմ քաղաքում բնակվում էր 9 485 մարդ։ Տարածքը՝ 9,97 կմ²։ Բնակչության խտությունը կազմում էր 1000 մարդ/կմ²։
Պատմություն
խմբագրելՔաղաքում կա երկաթբետոնե իրերի գործարան, կարի ֆաբրիկա, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։1930-1932 թվականներին Ստարի Կրիմում է ապրել և մահացել գրող Ա․ Մ․ Գրինը, ուր և բացվել է Գրինի տուն-թանգարանը։ Ստարի Կրիմը գոյություն է ունեցել դեռևս մինչև մոնղոլ-թաթարների կողմից Ղրիմի գրավումը (13 դարում), մինչև 14 դարը կոչվել է Սուրխաթ, Սոլխատ, իսկ մինչև Ղրիմը Ռուսաստանին միանալը (1783) էսկի Ղրիմ։ 13 դարը Ոսկե Հորդայի Ղրիմի ուլուսի կենտրոնն էր։ Ստարի Կրիմում՝ Սուրխաթում, որը ղրիմահայության բնակատեղիներից էր, հայերը զանգվածաբար սկսել են հաստատվել 14 դարի սկզբից, թեև կարծիքներ կան, որ Գալիցիայի իշխան Ֆեոդոր Դմիտրիևիչի 1062 թվականի հրովարտակը վերաբերվել է սոլխատցիներին՝ այսինքն հայերին։ «Սուրխաթ» բառը քաղաքին մերձակա լեռան և Սուրբ Խաչ վանքի հայերեն անվանման՝ ջենովացիների կողմից աղավաղված ձևն է։ Արդեն 14 դարուին քաղաքում հայերը ունեին մի քանի եկեղեցի, ձեռագրերում պահպանվել են իննի անունները՝ Մ․ Աստվածածին, Ս․ Լուսավորիչ, Ս․ Սիմեոն, Սուրբ Խաչ, Ս․ Գևորգ, Ս․ Հարություն, Ս․ Ստեփանոս, Ս․ Օգսենտ, Ս․ Սարգիս և Հայր Հովհաննեսի մենաստանը։ Քաղաքից 2,5 կմ հեռավորության վրա էր գտնվում ղրիմահայերի հոգևոր և մշակութային կենտրոն Սուրբ Խաչ վանքը։ Գրիչների վկայությամբ «հոյակապ» և «հռչակավոր» այս քաղաքում 14 դարում կար մի առանձին հայկ․ թաղամաս, որը կոչվում էր Վերին հողետներ՝ շենքերի հողածածկ լինելու պատճառով։ Քաղաքում և նրա շրջակայքում մեծ թիվ էին կազմում հայ երկրագործական համայնքները։ 15 դարի կեսին Սուրխաթի հայ բնակչությունն աճել է Կաֆայից եկած հայերի հաշվին, որտեղ ջենովական իշխանությունները գործադրում էին ծանր հարկադրում, կրոն, հետապնդումներ և այլն։ Սինչև 15 դարի սկիզբը Ստարի Կրիմը քարավանային առևտրի հիմնական հանգույցն էր Ղրիմում, իսկ առևտրի մեծ բաժինը պատկանում էր հայերին։ Կաֆայի հայ և այլազգի վաճառականները այստեղ էին բերում Ռուսաստանի մորթեղենը, և արյլազգի մետաքս ու համեմունքներ։ Խանության մայրաքաղաքը Բախչիսարայ տեղափոխվելուց (1428) հետո Ստարի Կրիմը անկում է ապրել և 16 դարի սկզբին որպես վաճառաշահ քաղաք բոլորովին աղքատացել է։ Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո, 1799 թվականի հոկտեմբերի 28-ի հրովարտակով Ստարի Կրիմը 12 դեսյատին հողով տրվել է Ղրիմում նորահաստատ հայերին։ Հրովարտակի համաձայն 1808 թվականից քաղաքում սկսել է գործել հայկական ռատուշա, որը տիպիկ բուրժ․ ինքնավարական մարմին էր և մինչև 1870 թվականը վարում էր քաղաքի հայերի (1500 մարդ) դատական, վարչական և տնտեսական գործերը։ Մինչև 19 դարի վերջը Ստարի Կրիմը գրեթե հայկական քաղաք էր 2000 բնակչությամբ, որի հիմնական զբաղմունքները արհեստագործությունն էր, այգեգործությունը, անասնապահությունը, կային նաև մոմի, կաշվի, կղմինդրի ձեռնարկություններ։ 19–րդ դարի 70-ական թվականներին Ստարի Կրիմի հայերին տված արտոնությունների վերացումը և Սիմֆերոպոլի տնտեսական բարձրացումը բացասաբար են անդրադարձել հայերի թվաքանակի վրա։ Հայության գերակշիռ մասը դարեվերջին հեռացել է Ստարի Կրիմից և հաստատվել թերակղզու՝ առևտրա-արհեստավորական գործունեության համար առավել նպաստավոր վայրերում։
Բնակչություն
խմբագրելԲնակչության թվաքանակը | ||||||
---|---|---|---|---|---|---|
1939[3] | 1959[4] | 1970[5] | 1979[6] | 1989[7] | 2001[8] | 2009[9] |
5143 | ↗7374 | ↗8552 | ↗8891 | ↗9208 | ↗10 101 | ↘9501 |
2010[9] | 2011[9] | 2012[10] | 2013[10] | 2014[11] | 2015[12] | 2016[13] |
↘9492 | ↘9446 | ↗9485 | ↗9512 | ↘9277 | ↗9314 | ↗9370 |
2017[14] | 2018[15] | 2019[16] | 2020[17] | 2021[18] | ||
↘9312 | ↗9373 | ↗9432 | ↗9471 | ↗10 470 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Ուկրաինայի ռադայի կայքում համայնքների ցանկ, համայնքի տվյալներ։ (ուկր.)
- ↑ «""Чисельність наявного населення України на 1 січня 2012 року"" ժողովածու, պատրաստված է Ուկրաինայի վիճակագրության պետական կոմիտեի կողմից». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 2-ին. (ուկր.)
- ↑ «Всесоюзная перепись населения 1939 г. Численность городского населения СССР по городским поселениям и внутригородским районам» (ռուսերեն).
- ↑ «Всесоюзная перепись населения 1959 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն).
- ↑ «Всесоюзная перепись населения 1970 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն).
- ↑ «Всесоюзная перепись населения 1979 г. Численность городского населения союзных республик (кроме РСФСР), их территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն).
- ↑ «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения союзных республик, их территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն).
- ↑ «Кількість та територіальне розміщення населення України. Дані Всеукраїнського перепису населення 2001 року про адміністративно-територіальний поділ України, чисельність, розміщення та склад населення України за статтю, групування населених пунктів, адміністративних районів, сільських рад за чисельністю населення станом на 5 грудня 2001 року» (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2014-07-16-ին. Վերցված է 2014-11-17-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 «Статистичний збірник "Чисельність наявного населення України на 1 січня 2011 року" . - Киів, ДКС, 2011. - 112с» (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2014-07-15-ին. Վերցված է 2014-09-01-ին.
- ↑ 10,0 10,1 «Статистичний збірник "Чисельність наявного населення України на 1 січня 2014 року"» (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2014-07-01-ին. Վերցված է 2014-09-01-ին.
- ↑ «Перепись населения 2014 года. Численность населения Крымского федерального округа, городских округов, муниципальных районов, городских и сельских поселений» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին. Վերցված է 2015-09-06-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին. Վերցված է 2015-08-06-ին.
- ↑ Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года». 2017-07-31. Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2017-07-31-ին.
- ↑ «Оценка численности постоянного населения по городским округам и муниципальным районам Республики Крым по состоянию на 01.01.2018 года» (PDF). Վերցված է 2020-02-07-ին.
- ↑ «Оценка численности постоянного населения по городским округам и муниципальным районам Республики Крым по состоянию на 01.01.2019 года» (PDF). Վերցված է 2020-02-07-ին.
- ↑ «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2020 года» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-17-ին. Վերցված է 2020-10-17-ին.
- ↑ «Таблица 5. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, муниципальных округов, городских и сельских поселений, городских населенных пунктов, сельских населенных пунктов с населением 3000 человек и более» (XLSX) (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-09-01-ին. Վերցված է 2022-09-01-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ուկրաինայի պետական ռադայի կայքում բնակավայրերի ամբողջական ցանկ։ (ուկր.)
- 2001 թվականի Ուկրաինայի համապետական մարդահամարի արդյունքները։ (ուկր.)
- Ուկրաինայի բնակավայրերի արբանյակային լուսանկարները։ (ուկր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին Ղրիմ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |