1922
տարեթիվ
Տարիներ |
---|
1918 · 1919 · 1920 · 1921 — 1922 — 1923 · 1924 · 1925 · 1926 |
Տասնամյակներ |
1900‑ականներ · 1910‑ականներ — 1920‑ականներ — 1930‑ականներ · 1940‑ականներ |
Դարեր |
19-րդ դար — 20-րդ դար — 21-րդ դար |
Գրիգորյան օրացույց | 1922 MCMXXII |
Հուլյան օրացույց | 1921—1922 (հունվարի 14 -ից) |
Հուլյան օրացույց բյուզանդական շրջան |
7430—7431 (սեպտեմբերի 14-ից) |
Հռոմի հիմնադրումից սկսած | 2674—2675 (մայիսի 4-ից) |
Հայկյան տոմար | 4414—4415 (օգոստոսի 11-ից) ՏՆԺԴ—ՏՆԺԵ |
Հրեական օրացույց |
5682—5683 ה'תרפ"ב — ה'תרפ"ג |
Իսլամական օրացույց | 1340—1341 |
Չինական օրացույց | 4618—4619 辛酉 — 壬戌 սպիտակ աքաղաղ — սև շուն |
Եթովպական օրացույց | 1914—1915 |
Հին հնդկական օրացույց | |
- Վիկրամ սամվատ | 1978—1979 |
- Շակա սամվատ | 1844—1845 |
- Կալի յուգա | 5023—5024 |
Իրանական օրացույց | 1300—1301 |
Բուդդայական օրացույց | 2465 |
1922 թվական, ոչ նահանջ տարի, ըստ Գրիգորյան օրացույցի սկսում է կիրակի օրը։ Սա մեր թվարկության 1922 թվականն է, XX դարի 22-րդ տարին։
Դեպքեր
խմբագրել- Հունվարի 11՝ առաջին անգամ Ֆրեդրիք Բենթինգը Թորոնթոյում շաքարախտի դեմ հաջողությամբ փորձարկում է ինսուլինը։
- Հունվարի 24՝ Քրիստիան Ք. Նելսոնն արտոնագրում է «Էսկիմո» պաղպաղակը։
- Հունվարի 26՝ իտալական զորքերն օկուպացնում են Միսրաթան, սկսվում է Լիբիայի գրավումը։
- Հունվար 26 - Երևանում բացվեց առաջին պետական դրամատիկ թատրոնը
- Փետրվարի 6՝ Պիոս XI պապը (իտալերեն անունը՝ Ambrogio Damiano Achille Ratti) հաջորդում է Բենդիկտոս XV-ին որպես Հռոմի 259րդ պապ։
- Մարտի 18՝ Բրիտանական Հնդկաստանում ապստամբության կոչերի համար Մահաթմա Գանդին դատապարտվում է վեց տարվա ազատազրկության։
- Ապրիլի 3՝ Իոսիֆ Ստալինը նշանակվում է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար։
- Մայիսի 12՝ Վիրջինիա նահանգում ընկնում է 20 տոննանոց երկնաքար։
- Սեպտեմբերի 9՝ Երկրորդ հույն-թուրքական պատերազմ. թուրքական զինուժը Իզմիրից դուրս է մղում հունական զորքերին;
- Սեպտեմբերի 13-14՝ մեծ հրդեհը ավերում է Իզմիրի մեծ մասը[1]։
- Հոկտեմբերի 30՝ Բենիտո Մուսոլինին 39 տարեկանում դառնում է Իտալիայի ամենաերիտասարդ վարչապետը։
- Նոյեմբերի 1՝ վերջին սուլթան Մեհմեթ VI-ի հրաժարականով վերանում է Օսմանյան կայսրությունը։
- Նոյեմբեր 7 - Երևանում բացվում է պետական հանրային գրադարանը
- Դեկտեմբերի 30՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսիան և Անդրկովկասը միասին ստեղծում են Խորհրդային Միությունը։ Այն, ի վերջո, կազմալուծվում է 1991 թվականին։
Ծնունդներ
խմբագրել- Հունվարի 15 - Սոկրատ Աքմաքչյան, թատերական գործիչ, ռեժիսոր
- Հունվարի 19 - Եժի Կավալերովիչ, ծագումով հայ լեհական կինոռեժիսոր, դրամատուրգ (վ. 2007)
- Հունվարի 22 - Սուրեն Աղաբաբյան, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (վ. 1986)
- Հունվարի 22 - Սուրեն Բարդուղի Աղաբաբյան, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
- Փետրվարի 7 - Մկրտիչ Սեդրակյան, նկարիչ
- Փետրվարի 8 - Յուրի Ավերբախ, շախմատային կոմպոզիտոր, միջազգային կարգի մրցավար (1969), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1965), ԽՍՀՄ չեմպիոն (1954)
- Մարտի 9 - Ռաֆայել Իշխանյան, լեզվաբան, գրականագետ, մատենագետ
- Մարտի 25 - Ադիբեկ Գրիգորյան, հայ քանդակագործ
- Ապրիլի 3 - Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան, հայ գեղանկարչուհի (վ. 2005)
- Մայիսի 9 - Սուրեն Ազիզյան, հայ նկարիչ
- Մայիսի 19 - Օհան Դուրյան, հայ հայտնի դիրիժոր (վ. 2011)
- Հունիսի 10 - Ջուդի Գառլենդ, ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ (վ. 1969)
- Օգոստոսի 2- Գաբրիել Արկալիյան, հայկական ծագումով հունգարացի դերասան, Հունգարիայի ժողովրդական արտիստ (վ. 2006)
- Օգոստոսի 15 - Աբել Սիմոնյան, հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (վ. 1994)
- Օգոստոսի 15- Վահագն Դավթյան, հայ բանաստեղծ (վ. 1996)
- Օգոստոսի 22 - Իվրի Գիտլիս, հրեա ջութակահար
- Սեպտեմբերի 1 - Հակոբ Սալախյան, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու
- Հոկտեմբերի 14 - Վաչագան Վլասով, խորհրդային բանակի գեներալ-մայոր
- Հոկտեմբերի 20 - Խուան Կառլոս Լորենցո, արգենտինացի նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ
- Հոկտեմբերի 30 - Ցոլակ Բեքարյան, հայ կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ (վ. 1980)
- Դեկտեմբերի 2 - Էմիլ Միրզաբեկյան, գիտության գործիչ, ֆիզիկոս
- Լուիջի Սքուարցինա, իտալացի ռեժիսոր և դրամատուրգ
- Վահէ Օշական- սփյուռքահայ բանաստեղծ, արձակագիր (վ. 2000)
Մահեր
խմբագրել- Մարտի 1 - Ռաֆայել Մորենո Արանզադի, իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող
- Հուլիսի 14 - Կամո, հայ բոլշևիկ հեղափոխական գործիչ, ՌՍԴԲԿ անդամ։
- Օգոստոսի 4 - Էնվեր փաշա, թուրք պետական և ռազմական գործիչ, Օսմանյան Թուրքիայի Ռազմական գործերի նախարարը (1913-1918 թթ.) և երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության ղեկավարներից
- Սեպտեմբերի 16 - Նիկոլայ Վվեդենսկի, ռուս ֆիզիոլոգ, Պետերբուրգի ԴԱ թղթակից անդամ
- Ջեյմս Բրայս, դերկոմս, անգլիական պետական, հասարակական-քաղաքական գործիչ, Բրիտանիայի ակադեմիայի անդամ, իրավաբան, պատմաբան
- Սոս Մելիք, հայ նկարիչ
- Անդրեյ Մարկով, ռուս մաթեմատիկոս
Նոբելյան մրցանակներ
խմբագրել- Ֆիզիկա՝ Նիլս Բոր
- Քիմիա՝ Ֆրենսիս Ուիլյամ Ասթոն (անգլերեն՝ Francis William Aston)
- Բժշկագիտություն և բնագիտություն՝ Արչիբալդ Հիլ (անգլերեն՝ Achibald Hill), Օթո Ֆրից Մեյերհոֆ (գերմաներեն՝ Otto Fritz Meyerhof)
- Գրականություն՝ Խասինթո Բենավենթե (իսպաներեն՝ Jacinto Benavente Martinez)
- Խաղաղություն՝ Ֆրիթյոֆ Նանսեն
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Stewart, Matthew. «Catastrophe at Smyrna». History Today. 54 (7).