Սարավանդ, բարձրադիր հարթավայր՝ հարթ կամ ալիքաձև, թույլ մասնատված մակերևույթով, որը սանդղափուլերով սահմանազատվում է հարևան ավելի ցածրադիր հարթավայրերից։

Տիբեթյան սարավանդի արբանյակային պատկեր

Տարբերում են կառուցվածքային սարավանդներ (կազմված հորիզոնական տեղադրված ապարներից), հրաբխային կամ լավային սարավանդներ (նախկին ռելիեֆի անհարթությունները՝ զրահապատված լավայով), դենուդացիռն սարավանդներ (բարձրացված դենուդացիոն հարթավայրեր՝ պենեպլեններ և աբրազիոն հարթավայրեր), լեռնային սարավանդներ, (միջլեռնային իջվածքներ՝ լցված շրջապատող լեռնաշղթաների հողմահարման նյութերով


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 213 CC BY-SA icon 80x15.png