Բելովեժյան թավուտ (ազգային պարկ)

Բելովեժյան թավուտ (ազգային պարկ) (ռուսերեն[1][2]՝[3] Национальный парк «Беловежская пуща», բելառուս․՝ Нацыянальны парк Белавежская пушча), ազգային պարկ, որ տարածվում է Բելառուսի Հանրապետության Բրեստի մարզի Կամենեց ու Պրուժանի շրջանների և Գրոդնոյի մարզի Սվիսլաչի շրջանի տարածքում՝ Լեհաստանի հետ Բելառուսի ունեցած սահմանին կից։ Դա ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Համաշխարհային ժառանգության տեղավայր ճանաչված Białowieża Forest-ի պահպանված մասն է՝ մի ժամանակ Եվրոպական հարթավայրով մեկ փռված եվրոպական անտառների՝ նախնական տեսքով պահպանված վերջին հատվածը։ Թավուտում կա եվրոպական բիզոնների՝ զուբրերի՝ աշխարհամասի ամենախոշոր ցամաքային կենդանիների մեծ քանակություն։ Սահմանից այն կողմ՝ լեհաստանյան կողմում, տարածվում է Białowieża ազգային պարկը։ 2015 թվականի մայիս ամսից ի վեր՝ Պերերով-Բյալովեժա անցակետով անտառ մուտք գործելու անվիզա ռեժիմ է սահմանվել հետիոտն արշավների մասնակիցների և հեծանվորդների համար[4]։

Բելովեժյան թավուտ ազգային պարկի տեսարան Բրեստի մարզի Պերերով բնակավայրի մերձակայքում
Զուբրերը Բելովեժյան թավուտ ազգային պարկի կենդանաբանական այգում

«Բելովեժյան թավուտ» կենսոլորտային արգելոցը զբաղեցնում է 216,200 հեկտար տարածք, որը բաժանված է փոխանցումային, բուֆերային գոտիների և միջուկի[5]։ Ազգային պարկի զբաղեցրած տարածքը 150,069 հեկտար է[6]։ Այն ընկած է Բրեստ քաղաքից 70 կիլոմետր դեպի հյուսիս։ Բնապահպանական արգելոցներն ու ազգային պարկերը զբաղեցնում են Բրեստի մարզի ողջ տարածքի 2.7 և Գրոդնոյի մարզի 2.6 տոկոսը[7]։

Պատմություն

խմբագրել

Բելովեժյան թավուտի մեծ մասը ազգային պարկ է հռչակվել դեռևս Լեհական Երկրորդ Հանրապետության օրոք՝ 1932 թվականի օգոստոսի 11-ին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1945 թ. օգոստոսին, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության և Բելոռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության միջև կնքված խորհրդա-լեհական սահմանային համաձայնագրի համաձայն, անտառը բաժանվել է երկու մասի։ Լեհաստանը 1947 թվականին վերաբացել է Białowieża ազգային պարկը։

Պարկի վարչական շենքը գտնվում է Կամենյուկի քաղաքում։ 2009 թվականին Բելովեժյան թավուտ ազգային պարկը տոնեց իր՝ արգելոցային կարգավիճակ ստանալու 600-ամյակը։ Պարկում գործող բոլոր հյուրատներն ու սրճարանները այդ կապակցությամբ վերակառուցվեցին ու նորացվեցին, շահագործման հանձնվեցին նորերը։ Կառուցվեց ու շարք մտավ նաև բնապահպանական կրթության կենտրոնը, որտեղ գործում է Բնության թանգարանը։

Յուրաքանչյուր տարի մոտավորապես 300 հազար զբոսաշրջիկ է այցելում Բելովեժյան թավուտ ազգային պարկ[8]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Belovezhskaya Pushcha National Park Արխիվացված 2020-05-25 Wayback Machine – Official Website of the Republic of Belarus
  2. «Беловежская пуща - Министерство иностранных дел Республики Беларусь». mfa.gov.by.
  3. "Białowieża Forest, Belarus, Poland" at the UNESCO official webpage. Retrieved May 27, 2015.
  4. Regulations on visiting Belovezhskaya Pushcha by foreign tourists approved in Belarus Արխիվացված Հունիս 29, 2015 Wayback Machine
  5. «The structure of the Biosphere Reserve Belovezhskaya Pushcha». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
  6. «About the National Park». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
  7. «Nature reserves and national parks, wildlife preserves and nature sanctuaries». Land of Ancestors. Data of the Ministry of Natural Resources and Environmental Protection of the Republic of Belarus. 2011. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  8. «Belovezhskaya Pushcha celebrates 600th anniversary of its reserve status».

Պատկերասրահ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելովեժյան թավուտ (ազգային պարկ)» հոդվածին։