Նարնջագույն հեղափոխություն

Նարնջագույն հեղափոխություն (ուկր.՝ Помаранчева революція), բողոքի շարունակական ցույցերի և քաղաքական այլ իրադարձությունների շարք, որոնք տեղի են ունեցել Ուկրաինայում 2004 թվականի նոյեմբերից մինչև 2005 թվականի հունվար ամիսը՝ որպես երկրում անցկացված նախագահական ոչ արդար ընտրությունների անմիջական հետևանք:

Նարնջագույն հեղափոխություն
Morning first day of Orange Revolution.jpg

ՊատմությունԽմբագրել

Հայտարարվել է, որ այդ ընտրությունները եղել են զանգվածաբար կոռումպացված, անցել են ընտրողներին վախեցնելու մթնոլորտում, բացի այդ՝ տեղ են գտել ընտրական խարդախություններ[1][2]: Վերոնշյալ ժամանակամիջոցում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը վերածվել է քաղաքացիական անհնազանդության, դիմադրության շարժման կենտրոնի, որտեղ բողոքի գործողություններին յուրաքանչյուր օր մասնակցել են հազարավոր ցուցարարներ[3]: Ընդդիմադիր շարժումը քաղաքացիական անհնազանդության բազմաթիվ գործողություններ՝ նստացույցեր, գործադուլներ, ցույցեր է կազմակերպել նաև երկրի այլ բնակավայրերում:

Բողոքի գործողությունների ազդակ են հանդիսացել տեղական և օտարերկրյա մի ամբողջ շարք դիտորդների զեկույցները, ԱՄՆ-ի և Եվրամիության տված բացասական գնահատականներն ու հասարակության զգալի զանգվածների համոզմունքը, որ 2004 թվականի նոյեմբերի 21-ին անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները իշխանությունների կողմից կեղծվել են հօգուտ Վիկտոր Յանուկովիչի[4]: Բողոքի գործողությունները հաջողությամբ են պսակվել. կայացած ընտրությունների արդյունքները Ուկրաինայի գերագույն դատարանի վճռով չեղարկվել են, նշանակվել նոր ընտրություններ, որոնք անց են կացվել 2004 թվականի դեկտեմբերի 26-ին: Տեղական և միջազգային դիտորդները հայտարարել են, որ այս անգամ կայացել են ազատ ու արդար ընտրություններ: Դրանց վերջնական արդյունքով հաղթող է ճանաչվել ընդդիմության թեկնածուն՝ Վիկտոր Յուշչենկոն, ով ստացել էր ընտրողների քվեների 52 տոկոսը (իշխանության թեկնածու Յանուկովիչի օգտին քվեարկել էր ընտրողների 44 տոկոսը): Պաշտոնապես հայտարարվել է, որ ընտրությունների հաղթողը Յուշչենկոն է: 2005 թվականի հունվարի 23-ին Կիևում տեղի է ունեցել երկրի նախագահի պաշտոնը Յուշչենկոյի ստանձնելու հանդիսավոր արարողությունը[5], և նարնջագույն հեղափոխությունն ավարտվել է:

Հաջորդած տարիներին նարնջագույն հեղափոխությանը բացասական արձագանքներ են հնչել Բելառուսի ու Ռուսաստանի իշխանամետ շրջանակներից[6]:

Ուկրաինայի 2010 թվականի նախագահական ընտրություններում Յանուկովիչը հաղթել է Յուշչենկոյին[7], և Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ու միջազգային դիտորդները հայտարարել են, որ ընտրություններն արդար էին[8]: Յանուկովիչը հեռացվել է իշխանությունից չորս տարի անց՝ 2014 թվականի փետրվարին Կիևի Անկախության հրապարակում տեղի ունեցած եվրոմայդանյան բախումների արդյունքում, որոնց, ի հակադրություն նարնջագույն հեղափոխության խաղաղ ցույցերի ու բողոքի այլ գործողությունների, զոհ են գնացել հարյուրից ավելի մարդկային կյանքեր (մեծամասամբ 2014 թվականի փետրվարի 18-ից 20-ը ընկած ժամանակահատվածում):

Ըստ բրիտանական The Guardian թերթի հրատարակած տվյալների, «նարնջագույն հեղափոխությունը» մի գործողություն էր, որի կազմակերպիչները ֆինանսական խոշոր միջոցներ են ստացել դրսից, մասնավորապես՝ ԱՄՆ-ի վարչակազմից, վաշինգտոնյան վերլուծական հզոր կենտրոններից, ամերիկացի մեծահարուստ ֆինանսիստ Ջորջ Սորոսից[9]:

ԳրականությունԽմբագրել

  • Віктор Ющенко. Недержавні таємниці: нотатки на берегах пам'яті / розмова Віктора Ющенка з Олександром Зінченком iarchive:ViktorY|(аудіозапис) / Харків, Фоліо. — 2014. — 511 с. НБУ
  • Віктор Ющенко. Недержавні таємниці: нотатки на берегах пам'яті / розмова Віктора Ющенка з Олександром Зінченком (літ. запис) / Харків, Фоліо. — 2014. — 511 с.[10][11]
  • Кульчицький Станіслав Владиславович Помаранчева революція 2004
  • Paul D'Anieri, ed. Orange Revolution and Aftermath: Mobilization, Apathy, and the State in Ukraine (Johns Hopkins University Press; 2011) 328 pages
  • Tetyana Tiryshkina. The Orange Revolution in Ukraine — a Step to Freedom (2nd ed. 2007)
  • Andrew Wilson (March 2006). Ukraine's Orange Revolution. Yale University Press. ISBN 0-300-11290-4.
  • Anders Åslund and Michael McFaul (January 2006). Revolution in Orange: The Origins of Ukraine's Democratic Breakthrough. Carnegie Endowment for International Peace. ISBN 0-87003-221-6.
  • Askold Krushelnycky (2006). An Orange Revolution: A Personal Journey Through Ukrainian History. ISBN 0-436-20623-4.
  • Pavol Demes and Joerg Forbrig (eds.). Reclaiming Democracy: Civil Society and Electoral Change in Central and Eastern Europe. German Marshall Fund, 2007.
  • Колесников Андрій Володимирович|Андрей Колесников||Andrey Kolesnikov (journalist born 1966)}} (2005). Первый Украинский: записки с передовой (First Ukrainian [Front]: Notes from the Front Line). Moscow: Vagrius. ISBN 5-9697-0062-2. (ռուս.)
  • Служба інформаційно-аналітичного забезпечення органів державної влади. Україна: події, факти, коментарі 2008 No4. — Київ, 2008.[2]
  • NATO. НАТО вводить в дію Інтенсифікований діалог з Україною. — 2008. [3]
  • Помаранчева революція // Енциклопедичний словник символів культури України / За заг. ред. В. П. Коцура, О. І. Потапенка, В. В. Куйбіди. — 5-е вид. — Корсунь-Шевченківський: ФОП Гавришенко В.М., 2015.[4]
  • Кубишин І.І. LiveJournal. Вплив Помаранчевої революції 2004 року на імідж України— 2019. [5]
  • Paul D'Anieri, ed. Orange Revolution and Aftermath: Mobilisation, Apathy, and the State in Ukraine (Johns Hopkins University Press; 2011) 328 pages
  • Tetyana Tiryshkina. The Orange Revolution in Ukraine – a Step to Freedom (2nd ed. 2007)
  • Andrew Wilson (March 2006). Ukraine's Orange Revolution. Yale University Press. 0-300-11290-4.
  • Anders Åslund and Michael McFaul (January 2006). Revolution in Orange: The Origins of Ukraine's Democratic Breakthrough. Carnegie Endowment for International Peace. 0-87003-221-6.
  • Askold Krushelnycky (2006). An Orange Revolution: A Personal Journey Through Ukrainian History. 0-436-20623-4.
  • Pavol Demes and Joerg Forbrig (eds.). Reclaiming Democracy: Civil Society and Electoral Change in Central and Eastern Europe. German Marshall Fund, 2007.
  • Lehrke, Jesse Paul. "The Transition to National Armies in the Former Soviet Republics, 1988–2005." Oxfordshire, UK: Routledge (2013). Especially p. 185-199 but also p. 152-159 for background. (See: http://www.routledge.com/books/details/9780415688369/).
  • Andrey Kolesnikov (2005). Первый Украинский: записки с передовой (First Ukrainian [Front]: Notes from the Front Line). Moscow: Vagrius. 5-9697-0062-2.
  • Giuseppe D'Amato, EuroSogno e i nuovi Muri ad Est (The Euro-Dream and the new Walls to the East). L'Unione europea e la dimensione orientale. Greco-Greco editore, Milano, 2008. PP.133–151. (Italian).
  • The orange ribbon by the Centre for Eastern Studies (OSW), Warsaw, 2005.
  • US campaign behind the turmoil in Kiev, The Guardian, 2, 6 November 2004.
  • Six questions to the critics of Ukraine's orange revolution, The Guardian, 2 December 2004.
  • The Orange Revolution, TIME.com, Monday, 6 December 2004 (excerpt, requires subscription)
  • The price of People Power, The Guardian, 7 December 2004.
  • U.S. Money has Helped Opposition in Ukraine, Associated Press, 11 December 2004.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://sverigesradio.se/sida/artikel.aspx?programid=83&artikel=510510%7Ctitel=Anklagelser om valfusk undersöks - Nyheter (Ekot)|hämtdatum=2018-01-31|efternamn=Radio|förnamn=Sveriges|språk=sv}}
  2. http://sverigesradio.se/sida/artikel.aspx?programid=83&artikel=510171%7Ctitel=USA accepterar inte valresultatet i Ukraina - Nyheter (Ekot)|hämtdatum=2018-01-31|efternamn=Radio|förnamn=Sveriges|språk=sv}}
  3. Andrew Wilson, "Ukraine's 'Orange Revolution' of 2004: The Paradoxes of Negotiation", in Adam Roberts and Timothy Garton Ash (eds.), Civil Resistance and Power Politics: The Experience of Non-violent Action from Gandhi to the Present, Oxford University Press, 2009, pp. 295–316.[1]
  4. Paul Quinn-Judge, Yuri Zarakhovich, The Orange Revolution, Time, 28 November 2004
  5. Nyval rycker allt närmare i Ukraina - Expressen Publicerad 30 november 2004
  6. Ukraine is Not Russia:Comparing Youth Political Activism Archived 16 May 2014 at the Wayback Machine. by Taras Kuzio, Johns Hopkins University Press, 2006
    «В оранжевых и радужных трусах» In orange and red shorts, Vzglyad (25 January 2013)
  7. http://sverigesradio.se/sida/artikel.aspx?programid=3304&artikel=3348391 "Valet i Ukraina slutet för revolutionen
  8. Polityuk Pavel, Balmforth Richard (փետրվարի 15, 2010)։ «Yanukovich declared winner in Ukraine poll»։ The Independent (London) 
    «Viktor Yanukovych sworn in as Ukraine president»։ BBC News։ փետրվարի 25, 2010 
  9. Ian Traynor: US campaign behind the turmoil in Kiev - The Guardian
  10. Віктор Ющенко. Недержавні таємниці: нотатки на берегах пам'яті // 26.04.2014 | 11:15 | Буквоїд
  11. Недержавні таємниці: нотатки на берегах пам'яті / Віктор Ющенко; літ. запис і упоряд. О. Зінченка. — Харків: Фоліо, 2014. — 511 с., [32] арк. фот.

Արտաքին հղումներԽմբագրել

Լուսանկարչական արխիվներԽմբագրել

Ձայնագրությունների արխիվներԽմբագրել

Տեսագրությունների արխիվներԽմբագրել

Վերլուծական հրապարակումներԽմբագրել