Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Պրիպյատ (այլ կիրառումներ)

Պրիպյատ (ուկրաիներեն՝ Прип'ять, բելառուսերեն՝ Прыпяць), գետ Բելառուսում և Ուկրաինայում, Դնեպրի աջ վտակը։ Երկարությունը 775 կմ է (դրա մեծագույն մասը գետը հոսում է Բելառուսի տարածքով), ավազանը՝ 114․3 հազար կմ2։ Դնեպրի ամենամեծ աջակաղմյան վտակն է երկարության, ջրառատության և ջրավազանի մակերեսի տեսակետներից[1]: Թափվում է Կիևի ջրամբարը[2]:

Պրիպյատ
Pripyat near Mozyr.jpg
Պրիպյատը Մոզիրի մոտ
Dnepr basin.png
Բնութագիր
Երկարություն775 կմ
Ավազանի մակերես114 300 կմ²
Ջրի ծախս460
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումՈւկրաինա
ԳետաբերանԹափվում է Կիևի ջրամբար
 · Գետաբերանի տեղակայումԴնեպր
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերPina River, Yaselda River, Tsna River, Լան, Sluch River, Ptsich, Ipa, Braginka River, Գորին, Stokhid River, Ստիր, Տուրյա, Ուբորտ, Uzh River, Slovechna, Q16719537?, Vyjivka, Stviga, Zhelon, Upper Bobryk, Lower Bobryk, Q30975149?, Tur, Q18594263?, Mytva, Salakucha, Svіnavod, Skolodina, Wić, Skrypіtsa, Little Turia, Naravlyanka, Veratsёnka, Vetlitsa, Zakovanka, Smierdź, Tremlya, Buklёvka, Nienač, Turaŭ-Algomelski-canal և Krushynnaya
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Բելառուս Բելառուս
ԵրկրամասԿիևի մարզ
ՋրահավաքDnieper basin

Բովանդակություն

ԱշխարհագրությունԽմբագրել

Սկիզբ է առնում Կովել քաղաքի մոտից, հոսում Պոլեսիեով, թափվում Կիևյան ջրամբարը։ Խոշոր վտակներն են Ստոխոդը, Ստիրը, Գորինը, Ուբորտը, Ուժը, Յասելդան, Լանը, Սլուչը, Պտիչը։ Սնումը խառն է (հիմնականում ձնային)։ Վարարում է մարտի սկզբներին։

Ջրի միջին ծախսը գետաբերանում 460 մ3/վրկ է, առավելագույնը՝ մոտ 6000մ3/վրկ։ Սառցակալում է դեկտեմբերի կեսերին, սառցագերծվում՝ մարտի վերջերին։

Գետի լայնությունը վերին հոսանքում հասնում է մինչև 40, միջին հասանքներում՝ 50—70, ստորինում՝ 100 — առավելապես 250 մետրի, իսկ Կիևի ջրամբար մուտք գործելիս՝ 4—5 կիլոմետրի: Հունի հատակը ավազային է և ավազճմային: Գետի թեքությունը 0,08 մ/կմ է:

Պրիպյատը նավարկելի է գետաբերանից վեր մինչև 591 կիլոմետր: Գետով լաստառաքում է իրականացվում: Զարգացած է նաև ձկնորսությունը:

Պրիպյատը Դնեպր—Բուգյան ջրանցքով կապված է Բուգի, Դնեպր- Նեմանի ջրանցքով և Շարա գետով՝ Նեմանի հետ։ Նավարկելի է մինչև Ստոխոդի գետաբերանը։ Պրիպյատի ափերին են Պինսկ, Պետրիկով, Մոգիր, Նարովլյա, Չեռնոբիլ քաղաքները։

Գետի ափերին գտնվող ամենախոշոր քաղաքը Մոզիրն է, երկրորդը՝ Պինսկը: Մյուս քաղաքներից, Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի 1986 թվականի աղետալի վթարից հետո, հանրաճանաչ են դարձել հատկապես Չեռնոբիլ և Պրիպյատ քաղաքները, որոնք վերածվել են աղետի գոտու:

Քանի որ Պրիպյատի ջրահավաք տարածքները ախտահարված են ռադիոնուկլիդներով, և հատկապես՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի օտարման գոտու սահմաններում, ուստի հենց այդ գետն է համարվում Կիևի ջրամբար ռադիոնուկլիդներ հասցնող գլխավոր աղբյուրը: Այդ փաստը հաստատվել է նաև գիտական ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տվյալներով[3]:

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Припять // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  2. Днепр // Энциклопедия украиноведения - В 10 т. / Гол. ред. В. Кубийович.. — Париж-Нью-Йорк: Молодая жизнь, 1957. — Т. 2. — С. 573—574.
  3. «Река Припять в зоне отчуждения»։ www.chornobyl.in.ua (ռուսերեն)։ Վերցված է 2019-01-17 

Արտաքին հղումներԽմբագրել