Նախագահ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նախագահը պետության, որևէ վարչատարածքային կազմավորման, կոլեգիալ մարմնի, հասարակական միավորման կամ առևտրային կազմակերպության ընտրովի ղեկավարի պաշտոն։ Նախագահական կառավարման ձևով պետություններում նախագահը հանդիսանում նաև գործադիր իշխանության ղեկավար, իսկ խորհրդարանային երկրներում նա միայն պետության գլուխն է։
Ստուգաբանական տվյալներով նախագահ բառը գալիս է լատիներեն «prae» -նախ (before) և «sedere» (to sit)-նստել բառերից։ Սկզբնաղբյուրներում բառն օգտոգործվում էր որևէ միջոցառման ժամանակ գլխավորներին բնորոշելու համար։ Սակայն հիմա նախագահ բառը նաև օգտագործվում է՝ պետությունների, կիսապետությունների և հանրապետությունների առաջնորդների համար։ Բառի առաջին օգտագործումը եղել է Անգլիայի համայնքների պալատում (Commonwealth of England)։ Երբ ԱՄՆ-ն ադապտացրեց «նախագահ» տիտղոսը, որպես հանրապետական նահանգի գլխավորի տիտղոս, շատ երկրներ հետևեցին նրա օրինակին։ Լատինական Ամերիկայում Հայիթին առաջինն էր, որը 1807 թվականին ընդունեց նախագահ անունը երկրի գլխավորի համար։
Տես նաև
խմբագրել