Պրիպյատ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պրիպյատ (այլ կիրառումներ)
Պրիպյատ (ուկրաիներեն՝ Прип'ять), լքված քաղաք (քաղաք-ուրվական) Ուկրաինայի Կիևի երկրամասում։ Գտնվում է Պրիպյատ գետի ափին՝ Չեռնոբիլի ատոմակայանից 3 կմ հեռավորության վրա։ Հեռավորությունը մայրաքաղաք Կիևից կազմում է 94 կմ։
Քաղաք | |||
---|---|---|---|
Պրիպյատ | |||
Прип'ять | |||
| |||
Երկիր | Ուկրաինա | ||
Ենթարկում | Մարզային նշանակության քաղաք, Լքվել է 1986 թվականի ապրիլի 27-ին | ||
Երկրամաս | Կիևի | ||
Համայնք | Կիևի մարզ[1] | ||
Հիմնադրված է | Փետրվարի 4, 1970 թ. թ. | ||
Առաջին հիշատակում | 1970 | ||
Մակերես | 8 կմ² | ||
ԲԾՄ | 127 մետր | ||
Բնակչություն | 0 մարդ (2016) | ||
Տեղաբնականուն | Պրիպյատցի | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | +380 4499[2] | ||
Փոստային ինդեքս | 255614 (մինև 1986 թ.)[3] | ||
Փոստային դասիչ | 255614 | ||
Ավտոմոբիլային կոդ | AI / 10 | ||
Պաշտոնական կայք | pripyat.com | ||
| |||
Հիմնադրվել է 1970 թվականի Փետրվարի 4-ին։ Կառուցվել է որպես Չեռնոբիլի ատոմակայանում աշխատողների և նրանց ընտանիքների համար նախատեսված ապրելավայր[4]։ Քաղաքի կարգավիճակ ստացել է 1979 թվականին՝ ունենալով մոտ 49 000 բնակչություն։
Չեռնոբիլի ատոմակայանի վթարից մեկ օր անց՝ 1986 թվականի ապրիլի 27-ին, Պրիպյատի բնակչությունը ենթարկվել է զանգվածային տարհանման՝ ստեղծված վտանգավոր ռադիացիոն դաշտի պատճառով։ Քաղաքն անմարդաբնակ է մինչ օրս։
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է 1970 թվականի փետրվարի 4-ին՝ Չեռնոբիլի ատոմակայանի աշխատակիցներին և նրանց ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար։ Եղել է Խորհրդային Միության թվով իններորդ ատոմային քաղաքը։ Պրիպյատը նաև ծառայել է որպես արժեքավոր ջրային և երկաթգծային կայարան։ Քաղաքային նախագիծը կատարվել էր մոսկովյան ճարտարապետների կողմից՝ այսպես կոչված «եռանկյունային սկզբունքով», ինչը այն ժամանակներին համարվում էր խորհրդային ճարտարապետության ամենատարածված և առաջադեմ քաղաքային նախագիծներից մեկը։ «Եռանկյունային նախագիծը» ենթադրում էր իրարից հավասարապես ընդմիջվող հինգ հարկանի շինություններ, որոնց հարևանությամբ գտնվում են ավելի բարձրահարկ շինություններ, իսկ միջկառուցային տարածություններում պիտի առկա լինեին լայնարձակ ծառուղիներ և բաց տարածություններ, յուրաքանչյուր անկյունից պիտի հնարավոր լիներ ազատ տեսնել հորիզոնը։ ունենալով եռանկյունային ձևաչափի բոլոր չափանիշները՝ Պրիպյատը ուներ լայն ճանապարհներ, որոնք պիկ ժամերին կանխում էին ավտոմեքենաների խցանումները։
Հիմնադրումից ինը տարի անց՝ 1979 թվականին, Պրիպյատը ստանում է քաղաքի կարգավիճակ։ 1985 թվականի նոյեմբերին անցկացված մարդահամարի տվյալներով Պրիպյատի բնակչությունը կազմել է 47 500 մարդ։ Բնակչության տարեկան աճը կամել է 1500 մարդ։ Տարեկան ծնելությունը կազմել է 800 մարդ։ Միության տարբեր ծայրերից տարեկան 500 - 600 մարդ բնակություն է հաստատել Պրիպյատում։
Բնակչության զանգվածային տարհանումը սկսվել է 1986 թվականի ապրիլի 27-ին և շարունակվել մինչև ապրիլի 29-ը։ Պրիպյատցիներին վերաբնակեցնելու համար Չեռնոբիլի ատոմակայանից 50 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Դնեպր գետի ձախ ափին կառուցվում է Սլավուտիչ քաղաքը։
Վթարից հետո անցկացվել են դիզռադիացիոն միջոցառումներ, որոնք նշանակալիորեն իջեցրել են քաղաքում տիրող ռադիացիոն միջավայրը։
Հետչեռնոբիլյան տարիներ
խմբագրելԱմայացումից հետո Պրիպյատի գույքը պարբերականորեն ենթարկվել է վանդալիզմի և շարունակաբար կողոպտվել։ Շինությունները 1986 թվականից չեն թարմացվել, այդ իսկ պատճառով դրանց տանիքները երբեմն փուլ են գալիս, իսկ վաղ գարնանը շենքերի սենյակները լցվում են ջրով։ Շինությունների տանիքներին և նույնիսկ պատշգամբներում և սենյակներում կարելի է տեսնել ծառեր, ինչն արդեն փաստում է դրանց անկայունության մասին։ 2005 թվականի հուլիսին փլուզվում է քաղաքի միջնակարգ դպրոցի չորս հարկանի շինության ետնամասը։
Պրիպյատի այցեքարտը համարվում է կենտրոնական զբոսայգում գտնվող պտտակարուսելը, որը կառուցվել էր հենց աղետի տարում՝ 1986 թվականին՝ Մայիսի 1-ի տոնին ընդառաջ, սակայն աղետի պատճառով երբևիցե չի օգտագործվել։
Ենթակառուցվածքներ և վիճակագրություն
խմբագրել1986 թվականի հունվարի 1-ի դրությամբ Պրիպյատում առկա է հետևյալ վիճակագրությունը[5].
Բնակչություն | 49 400 բնակչություն, միջին տարիքը՝ 26 տարեկան։ Ընդհանուր բնակելի տարածքը՝ 658 700 մ2. 13 414 բնակարաններ՝ 160 բնակելի շենքերում, 18 հանրակացարաններ՝ 7621 ամուրի տղամարդկանցով և կանանցով, 8 հանրակացարաններ ամուսնացած և դե ֆակտո զույգերի համար։ |
Կրթություն | 15 տարրական դպրոց (5000 աշակերտ), 5 միջնակարգ դպրոց, 1 մասնագիտական դպրոց |
Առողջապահություն | 1 հիվանդանոց՝ մինչև 410 հիվանդի սպասարկման կարողությամբ, 3 կլինիկա |
Առևտուր | 25 խանութ և հանրախանութ, 27 սրճարան, ճաշարան և ռեստորան՝ 5535 հաճախորդի միաժամանակ սպասարկելու կարողությամբ։ 10 պահեստ՝ մինչև 4430 տոննա պարեն պահելու հնարավորությամբ։ |
Մշակույթ | 3 հաստատություն. մշակույթի պալատ, կինոթատրոն և արվեստի դպրոց |
Սպորտ | 10 մարզադահլիճ, 3 լողավազան (փակ), 10 տիր կրակելու կետ, 2 մարզաստադիոն |
Հանգիստ | 1 զբոսայգի, 35 խաղահրապարակ, 18 136 ծառ, 249 247 թուփ, 33 000 ծաղկատունկ |
Արդյունաբերություն | 4 գործարան՝ տարեկան ընդհանուր 477 000 000 ռուբլի շրջանառությամբ, 1 ատոմակայան |
Տրանսպորտ | Յանովի անվան երկաթգծային կայարան, 167 քաղաքային ավտոբուս, ատոմակային կից կայանատեղի՝ 400 միավոր մեքենայով |
Հեռահաղորդակցություն | 2926 տեղական հեռախոս գումարած 1950 հեռախոս Չեռնոբիլի ատոմակայանի ադմինիստրացիայի ենթակայության տակ, ճարտարաշինության և քաղաքային զարգացման վարչություն |
Անվտանգության նկատառումներ
խմբագրելՀասարակության լայն շերտերը Պրիպյատ այցելելու հնարավորության վերաբերյալ ունեն հակասական կարծիքներ։ Այցելության համար համեմատաբար անվտանգ է համարվում Մեկուսացման գոտին, և ներկայումս ուկրաինական բազմաթիվ գործակալություններ կազմակերպում են շրջագայություններ դեպի տվյալ գոտի[6][7][8][9][10][11][12][13]։ Ներկայումս ռադիացիայի մակարդակը նշանակալիորեն նվազել է համեմատած 1986 թվականի ապրիլի, ինչը մասնակիորեն պայմանավորված է վթարի ժամանակ արտանետված վաղանցիկ իզոտոպերի քայքայմամբ[14]։ Քաղաքի մեծ մասում ռադիացիոն մակարդակը չի գերազանցում 1 μԶվ/ժ-ի (միկրոզիվերտ ժամում) համարժեք չափաբաժինը[15]։
Պատկերասրահ
խմբագրել-
16-հարկանի շինություն
-
Դասասենյակ
-
Ավտոդրոմ
-
«Էներգետիկ» մշակույթի պալատ
-
Դաշնամուր
-
Մշակույթի տան մարզադահլիճը
-
Լողավազան «Լազուրնի»
-
Սատանայի անիվ կենտրոնական զբոսայգում
-
Պրիպյատի սահմանանշանը
-
Տուրիստների այցը Պրիպյատ
-
Լքված բնակարան
-
Պրիպյատը ձմռանը
-
Պրիպյատի հիվանդանոցը
Մշակութային հղումներ
խմբագրել- 2008 թվականին նկարահանված «Սպիտակ ձի» վավերագրական ֆիլմի նկարահանումները կատարվել են Պրիպյատում[16]։
- 2008 թվականին նկարահանված «Դուռը» կարճամետրաժ ֆիլմը նկարահանվել է Պրիպյատում[17]։
- Ֆանտաստ գրող Կարլ Շրյոդերի «Պրիպյատի վիշապը» ստեղծագործության հիմնական գործողության վայրը Պրիպյատն է։
- Պրիպյատը կարևոր դեր ունի «S.T.A.L.K.E.R.: Shadow of Chernobyl» (Ս.Տ.Ա.Լ.Կ.Ե.Ր.՝ Չեռնոբիլի ստվերը) և «S.T.A.L.K.E.R.: Call of Pripyat» (Ս.Տ.Ա.Լ.Կ.Ե.Ր.՝ Պրիպյատի կանչը) համակարգչային խաղերում, որտեղ օգտագործողը կարող է ազատորեն հետախուզել քաղաքի տարբեր մասերը։
- Գրող Մարտին Կրուզ Սմիթի «Գայլերն ուտում են շներին» վեպում Պրիպյատը ծառայում է որպես հետուխուզավայր։
- Գրող Ջեյմս Ռոլինսի «Վերջին մարգարեն» վեպի գործողությունների հիմնական մասը տեղի է ունենում Չեռնոբիլի ատոմակայանի շրջակայքում և Պրիպյատում
- «Call of Duty 4: Modern Warfare» համակարգչային խաղի երկու առաքելություններ տեղի են ունենում Պրիպյատում։ Քաղաքն առկա է նաև որպես առցանց խաղի վայր «Call of Duty: Modern Warfare 3» և «Call of Duty: Black Ops» համակարգչային խաղերում։
- Հյուսիսիռլանդական «Էշ» ալտերնատիվ ռոք խումբն ունի «Պրիպյատ» անվամբ սինգլ՝ թողարկված 2010-ին։
- Ուկրաինացի Երգչուհի Ալյոշայի «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում ներկայացված «Sweet People» երգի տեսահոլովակի մեծ մասը նկարահանվել է Պրիպյատում։
- «Տրանսֆորմերներ 3։ Լուսնի մութ կողմը» ֆիլմի սկզբում ցուցադրվում է Պրիպյատը։
- Ուկրաինական «ԴԵԼԻԱ» կոչվող մեթալ խմբի «Мертве Місто» (թարգ.՝ Մեռյալ վայր) երգը Պրիպյատի մասին է, իսկ տեսահոլովակը նույնպես նկարահանվել է այնտեղ։ Խմբի վոկալիստուհի Անաստասիա Սվեռկունովան ծնվել էր Պրիպյատում[18]։
- Ֆրանսիայի և Ուկրաինայի համագործակցությամբ 2011 թվականին նկարահանված «Մոռացվածության երկիր» գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է Պրիպյատում։
- 2012 թվականին նկարահանված «Չեռնոբիլյան օրագրեր» սարսափ ֆիլմը մեծապես ներշնչված է չեռնոբիլյան աղետից և տեղի է ունենում Պրիպյատում[19]։
- 2013 թվականին նկարահանված «Պինդ ընկույզ. Հիանալի օր է մեռնելու համար» ֆիլմն ունի դրվագ Պրիպյատում։
- 2014 թվականի հոկտեմբերի 13-ից ռուսական «ՏՆՏ» հեռուստաալիքով ցուցադրվող «Չեռնոբիլ. Մեկուսացման գոտի» միստիկական հեռուստասերիալի գործողություններն ընթանում են Պրիպյատում և շրջակա տարածքում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://static.rada.gov.ua/zakon/new/NEWSAIT/ADM/d102.rtf
- ↑ «Քաղաքի հեռախոսային կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2015-08-15-ին. Վերցված է 2013-07-05-ին.
- ↑ «Պրիպյատ քաղաքի կայքը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ «Պրիպյատ՝ կարճ ներկայացում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.
- ↑ Припять в цифрах Արխիվացված 2012-10-13 Wayback Machine (Պրիպյատը թվերով), Պրիպյատի պաշտոնական կայքից
- ↑ Չեռնոբիլ տուր
- ↑ «Բարի գալուստ Չեռնոբիլ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Շրջագայություններ դեպի Չեռնոբիլ Սոլո Իսթ Թրևլի կողմից
- ↑ «Տուր Չեռնոբիլ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Tour2Chernobyl
- ↑ Լուպին թրևլ՝ Չեռնոբիլ
- ↑ «Tour2Kiev». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Պրիպյատ՝ Չեռնոբիլ տուր
- ↑ պարզաբանումներ
- ↑ «Ռադիացիոն մակարդակը». «Չեռնոբիլյան պատկերասրահ».
- ↑ http://www.imdb.com/title/tt1183950/
- ↑ Օսկարի ձգտող ֆիլմ նկարահանված ռադիոակտիվ տարածքում
- ↑ «ԴԵԼԻԱ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.
- ↑ [1]
Գրականություն
խմբագրել- Вторая часть трилогии Андрея Кременчука «Chernobyl Zone» посвящена Припяти. - 2011 «Chernobyl Zone II» KEHRER Heidelberg - ISBN 978-3-86828-210-8
- В. Дворжецкий. Припять - эталон советского градостроительства. - Киев, 1985.
- Родная Припять. - Минск, 1984.
- Мы - припятчане! - Минск, 1984.
Արտաքին հղումներ
խմբագրել- Չեռնոբիլի ուրվականը․ Պրիպյատ
- Պրիպյատը սովետական քարտեզում (1986) Արխիվացված 2006-07-25 Wayback Machine
- Թոմ Բոսիի չեռնոբիլյան ֆոտոալբոմը Արխիվացված 2011-08-13 Wayback Machine
- Պրիպյատի վիքիքարտեզ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պրիպյատ կատեգորիայում։ |