Ուկրաինայի ժողովրդական հանրապետություն

Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն (ուկրաիներեն՝ Українська Народна Республіка), ստեղծվել է անմիջապես Փետրվարյան հեղափոխությունից հետո՝ ուկրաինական հողերի վրա, որոնք նախկինում պատկանում էին Ռուսական կայսրությանը։ Հանրապետությունը ստեղծվել է 1917 թ. նոյեմբերի 20-ին, անկախ է հռչակվել 1918 թ. հունվարի 22-ին՝ Կենտրոնական խորհուրդը (Центральна Рада) որոշմամբ։

Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն
Українська Народна Республіка
 Ռուսական կայսրություն
 Արևմտաուկրաինական Ժողովրդական Հանրապետություն
1917 - 1919 Ուկրաինական ԽՍՀ 
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կիև
Լեզու ուկրաիներեն
Իշխանություն
Պետական կարգ ժողովրդական հանրապետություն
Պետության գլուխ նախագահ
Պատմություն

Սկզբնապես հանրապետությունը իրեն համարում էր Ռուսական հանրապետության մաս, սակայն Փետրվարյան հեղափոխությունից հետո այն փորձում էր լիովին անկախ լինել։ 1919 թ. սկզբին այն իրեն միացրեց արևմտաուկրաինական շրջանները, որոնք առանձնացել էին Ավստրո-Հունգարիայից։ Սակայն շուտով երկիրը գրավել է Կարմիր բանակը։ 1919 թ. հունվարի 14-ին ստեղվեց Ուկրաինական ԽՍՀ-ն։