Բացել գլխավոր ցանկը
Հայաստանը խորհրդայնացնելու նպատակով Երևան ներխուժած օկուպացիոն 11-րդ կարմիր բանակը։

Խորհրդայնացում, միջազգային տերմինով՝ սովետիզացիա (ռուս.՝ Советизация), կոմունիստական հասարակական-տնտեսական ֆորմացիայի առաջին փուլի՝ սոցիալիզմի վրա հիմնված պետական կառավարման համակարգի խորհրդային մոդելի հաստատումը։ Երկրորդական իմաստով նշանակում է որև երևույթի ձևափոխությունը՝ Խորհրդային Միության գաղափարական արժեքների և արժեհամակարգերի համաձայն։ Որպես պատմագիտական եզրը՝ խորհրդայնացումը դիտարկվում է որպես սոցիալիստական հեղափոխության արդյունքում Ռուսաստանում հաստատված բոլշևիկների կողմից սուվերենիտետ ունեցող պետություններում խորհրդային կարգերի հաստատումը։ ԽՍՀՄ իշխանությունների հավաստմամբ՝ այդ գործընթացը տեղի էր ունենում հեղափոխական կեցվածքով բանվոր-գյուղացիական դասակարգի ազատ կամահայտնության բարոյական հենքի վրա, թեպետ օբյեկտիվ իրականության պայմաններում այն դասական օկուպացիայի վառ օրինակ էր։

Գաղափարա-արժեհամակարգային խորհրդայնացման զանգվածային ալիք բռնկվում է նաև Մոնղոլիայում, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքով պայմանավորված՝ նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում (այդ թվում՝ Չեխոսլովակիայում, Արևելյան Գերմանիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Ալբանիայում և այլուր): Խորհրդայնացման այս տիպի դրսևորումները նպատակաուղղված էին ԽՍՀՄ վերահսկողության տակ գտնվող տարածքներում (խորհրդային օկուպացիայի ենթարկված) միևնույն և նմանօրինակ համակեցության ձևերի և կենցաղային պայմանների ձևավորմանը՝ հնարավոր հակակառավարական ապստամբություններից խուսափելու նպատակով։ Այն անուղղակիորեն ազդեցություն էր թողնում նաև տվյալն երկրների ազգային մշակույթների և պատմական ուղու վրա՝ ձևավորելով նոր տեսակի համակցվածություններ։ Խորհրդաֆիկացումը ենթակա տարածքների մտավոր և սոցիալական փոփոխությունների արդյունքում ձևավորում է նոր տեսակի հասարակություն և «խորհրդային մարդու» յուրօրինակ տեսակ։

Առաջնային իմաստով խորհրդայնացումը ՌԽԴՍՀ մաս չկազմող հանրապետությունների ենթարկումն է խորհրդային իմպերիալիզմի ազդեցությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում խորհրդայնացվել են նացիստների կողմից զավթված եվրոպական տարածքները՝ Չեխոսլովակիան, Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան, Հարավսլավիան, Բուլղարիան և Ալբանիան։ ԽՍՀՄ օկուպացիայի ենթարկված Էստոնիան, Լատվիան, Լիտվան, արևմտյան Բելառուսը, Միջին Ասիան, Հայաստանը (1920 թվականի դեկտեմբերի 2-ի Երևանի արձանագրությամբ), Վրաստանը և Ադրբեջանը (արևելակովկասյան մուսուլմանական հանրապետություն) խորհրդայնացվում են և ապա խորհրդային իշխանությունների կողմից ենթարկվում անեքսիայի։

Տես նաևԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Большой толковый словарь русского языка. — 1-е изд-е: СПб.: Норинт. С. А. Кузнецов. 1998.
  • А. В. Квашонкин «Советизация Закавказья в переписке большевистского руководства, 1920—1922 гг.»