Օլեգ (իշխան)
Օլեգ Մարգարե (ռուսերեն՝ Вещий Олег, հին ռուսերեն՝ Ольгъ, ոչ ուշ քան 879, Շվեդիա - 912, Կիև, Կիևյան Ռուսիա), նովգորոդյան (879-ից) և կիևյան (882-ից) իշխան վարյագական ծագումով։ Հաճախակի համարվում է Հին ռուսական պետության հիմնադիր։ Տարեգրությունում[3] բերված է «Մարգարե» (ռուսերեն՝ Вещий) մականունը, որը նշանակում է ապագան իմացող[4]։ Այդ մականունը ստացել է բյուզանդական արշավանքից վերադարձի ժամանակ՝ 907 թ.։ 882թ. գրավել է Կիևը և իրեն ենթարկել պոլյաններին, իշխանություն է հաստատել նաև հարևան ցեղերի վրա, որոնցից ամենակարևորը դրևլյաններն էին։ Այս ամենը դուր չեկավ խազարներին և նրանք պատերազմ սկսեցին Օլեգ իշխանի դեմ, սակայն Օլեգն ավերեց նրանց կասպիական նավահանգիստները։ 911թ. Օլեգը հարձակվեց Կոստանդնուպոլսի վրա և ավերեց ու թալանեց այն։
Օլեգ Вещий Олег | |
---|---|
Ծնվել է | ոչ ուշ քան 879 |
Ծննդավայր | Շվեդիա |
Մահացել է | 912 |
Մահվան վայր | Կիև, Կիևյան Ռուսիա |
Գերեզման | Schekavytcya[1] և Staraya Ladoga mounds[2] |
Քաղաքացիություն | Կիևյան Ռուսիա |
Ազգություն | վարյագ |
Կրոն | հեթանոսություն |
Մասնագիտություն | գահի խնամակալ |
Զբաղեցրած պաշտոններ | Կիևի մեծ իշխան և գահի խնամակալ |
Oleg of Novgorod Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Chronicler N. t. Повѣсть врємѧнныхъ лѣтъ // Hypatian Codex — 1200.
- ↑ Novgorod First Chronicle — 1016.
- ↑ «Повесть временных лет» \\"Древнерусская литература" в переводе Д. С. Лихачева
- ↑ Вещий — происх. от слова «ведающий», родств. слова «вещун», «ведьма» См. напр. Словарь М. Фасмера [1]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ (իշխան)» հոդվածին։ |