Ռոման Մստիսլավիչ[1][2] (ուկրաիներեն՝ Роман Мстиславич[3], 1150 - հունիսի 19, 1205, Zawichost, Sandomierz County, Świętokrzyskie Voivodeship, Լեհաստան), հայտնի է Ռոման Մեծ անունով[4]), Ռուսիայի իշխան, Կիևի մեծ իշխան, Ռյուրիկների տոհմի ներկայացուցիչ[3]։

Ռոման Մեծ
Роман II Великий.png
Ծնվել է՝1150
Մահացել է՝հունիսի 19, 1205
Վախճանի վայրZawichost, Sandomierz County, Świętokrzyskie Voivodeship, Լեհաստան
ՏոհմՌյուրիկովիչներ
ազնվական
ՀայրMstislav II of Kyiv?
ՄայրAgnes of Poland?
ԵրեխաներԴանիիլ Ռոմանովիչ Գալիցկի, Vasilko Romanovich?, Theodora Romanovna? և Helena of Halych?

Եղել է Նովգորոդի իշխան (1168–1170), Վոլինի Վլադիմիրի իշխան (1170–1189, 1189–1205), Հալիչի (Գալիցիայի) իշխան (1189, 1198/99–1205).[2]: Հալիչի թագին տիրանալով՝ դարձել է Կիևյան Ռուսիայի ողջ արևմտյան հատվածի տիրակալը[5]։ 13-րդ դարի սկզբներին ժամանակագիրները նրա վերաբերմամբ գործածում են բյուզանդական կայսերական αύτοκράτωρ (ինքնակալ) տիտղոսը, սակայն որևէ վկայություն չկա, որ նա պաշտոնապես ստացել է այդ տիտղոսը[5]։

Ռոման Մստիսլավիչը երկու հաջող ռազմարշավ է կատարել կումանների դեմ՝ ամեն անգամ տիրանալով մեծ ռազմավարի և գերությունից ազատելով մեծաթիվ քրիստոնյաների[3]։ Սակայն Ռուսիայի իշխանների շարունակական պառակտումների ու ներքին բախումների պատճառով նրա ռազմական հաղթանակների դերը, ազդեցությունն ու արդյունավետությունը մեծապես նվազել է[5]։

Ռոմանը զոհվել է Զավիխոստի մերձակայքում լեհերի դեմ մղած ճակատամարտում[5]։ Նա հիմնել է Ռոմանովիչների ազնվականական տոհմը[3], որը մինչև 1340 թվականը իշխել է Վոլինի Վլադիմիրում ու Հալիչում[6]։

ԳրականությունԽմբագրել

ՄենագրություններԽմբագրել

  • Войтович Леонтій Вікторович - Княжа доба на Русі: портрети еліти. — Біла Церква, 2006.
  • Dimnik, Martin: The Dynasty of Chernigov - 1146-1246; Cambridge University Press, 2003, Cambridge; 978-0-521-03981-9.
  • Subtelny, Orest: Ukraine: A History; University of Toronto Press, 2000, Toronto, Buffalo & London; 0-8020-8390-0
  • Vernadsky, George: Kievan Russia; Yale University Press, 1948, New Haven and London; 0-300-01647-6.

ՀոդվածներԽմբագրել

  • Головко О. Останній похід князя Романа Мстиславича у джерелах та історичній думці // Український історичний журнал. К., 2009. № 4 (487) (лип.—серп.) С. 28—48.

ՏեղեկատուներԽմբագրել

  • Роман Мстиславич
  • Історія України в особах: IX—XVIII ст. — К. : Видавництво «Україна», 1993. — 396 с.
  • Котляр, М.Ф. Роман-Борис Мстиславич // Українська дипломатична енциклопедія: У 2-х т./Редкол.:Л. В. Губерський (голова) та ін. — К.:Знання України, 2004 — Т.2 — 812с. ISBN 966-316-045-4
  • Нагірний В.НАЧАЛО КНѦЖЕНИѦ.
  • Роман Мстиславич // Довідник з історії України Archived 2018-04-12 at the Wayback Machine.. За ред. І. Підкови та Р. Шуста. — К. : Генеза, 1993.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Charles Cawley (2008-05-19)։ «Russia, Rurikids – Chapter 3: Princes of Galich C. Princes of Volynia, Princes and Kings of Galich»։ Medieval Lands։ Foundation of Medieval Genealogy։ Վերցված է 2009-12-26 
  2. 2,0 2,1 Dimnik Martin։ The Dynasty of Chernigov - 1146-1246 [Հղում աղբյուրներին]
  3. 3,0 3,1 3,2 3,3 Roman Senkus (Managing Editor) (2001)։ «Roman Mstyslavych [Mstyslavyč] (Romanko)»։ Encyclopedia of Ukraine։ Canadian Institute of Ukrainian Studies։ Վերցված է 2009-12-26 
  4. Subtelny Orest։ Ukraine: A History [Հղում աղբյուրներին]
  5. 5,0 5,1 5,2 5,3 Vernadsky George։ Kievan Russia [Հղում աղբյուրներին]
  6. Roman Senkus (Managing Editor) (2001)։ «Romanovych dynasty [Romanovyč]»։ Encyclopedia of Ukraine։ Canadian Institute of Ukrainian Studies։ Վերցված է 2009-12-26 

Արտաքին հղումներԽմբագրել