Մերձդնեպրյան բարձրավայր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մերձդնեպրյան բարձրավայր, բարձրավայր Ուկրաինայի տարածքում, գտնվում է Դնեպր և Հարավային Բուգ գետերի միջև։ Հյուսիսում միջին բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 220 - 240 մ, իսկ հարավում 150 - 180 մ։ Առավելագույն բարձրությունն է 323 մ։
Բարձրավայրի հյուսիսային մասը մտնում է անտառատափաստանային գոտու մեջ, հարավայինը՝ տափաստանային։ Տափաստանների մեծ մասը օգտագործվում է վարելահողերի տակ։ Այդ տարածքում լավ զարգացած է գյուղատնտեսությունը։
Բարձրավայրում են գտնվում երկաթի (Կրիվբաս) և մանգանի (Նիկոպոլ, Մարգանեց, Օրջոնիկիձե, Տոկմակ) հանքավայրեր։