Գովերլա, ավելի ճիշտ Հովերլա (ուկր.՝ Говерла), լեռ Ուկրաինայում, երկրի ամենաբարձր կետը։ Գովերլան գտնվում է Իվանո-Ֆրանկովսկի և Անդրկարպատյան մարզերի սահմանին, Ռումինիայի հետ Ուկրաինայի սահմանից մոտ 17 կմ հեռավորության վրա։ Պատկանում է Արևելյան Կարպատների Չեռնոգորա լեռնաշղթային։ Գագաթի բարձրությունը կազմում է ծովի մակերևույթից 2061 մ։

Հովերլա
Howerla.jpg
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Ukraine.svg Ուկրաինա
Վարչատարածքային միավորԻվանո-Ֆրանկովսկի մարզ և Անդրկարպատյան մարզ
ԼեռնաշղթաՉեռնոգորա
Մասն էՈւկրաինական Կարպատներ
Բարձրությունը ծովի մակարդակից2061 մետր
##Հովերլա (Ուկրաինա)
RedMountain.svg

Լեռան ստորոտում է գտնվում Պրուտ գետի աղբյուրներից մեկը։ Լեռան վրա բարձրանալու առաջին տուրիստական ուղեգիծը բացվել է 1880 թվականին։ Մոտակայքում գտնվող խոշոր բնակավայրերն են Ռախովը, Յասինյան և Վորոխտան։

Գովերլան և ՊրուտըԽմբագրել

Գովերլայի և Պրուտի մասին կան մի քանի իրար նման առասպելներ։ Դրանցից մեկի համաձայն, նրանք մի ժամանակ եղել են տղա և աղջիկ, որոնք սիրել են միմյանց։ Այդ մասին իմացել է աղջկա հայրը՝ Լեռնային Արքան։ Որպեսզի Պրուտը չգտնի Գովերլային, հայրը թաքցրել է նրան դարձնելով լեռ։ Պրուտը իմացավ, որ իր սիրած աղջկան ապակախարդելու համար անհրաժեշտ է բարձրանալ լեռան գագաթը արևածագին։ Սակայն նա չհասցրեց դա անել, և մինչ այսօր Պրուտ գետը լացում է Գովերլայի ստորոտին։

ՊատկերասրահԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել