Ղրիմի Ինքնավար Հանրապետություն

Ղրիմի Ինքնավար Հանրապետություն (ուկրաիներեն՝ Автономна Республіка Крим, ռուս.՝ Автономная Республика Крым, Ղրիմի թաթարերեն՝ Qırım Muhtar Cumhuriyeti), ՂԻՀ (ուկրաիներեն՝ АРК, ռուս.՝ АРК, Ղրիմի թաթարերեն՝ QMC), դե յուրե ինքնավար հանրապետություն էր Ուկրաինայի կազմի մեջ տեղաբաշխված Ղրիմ թերակղզու մեծ մասի վրա[2]։ Ունի Ռուսաստանի հետ ծովային սահման արևելքում։

Ղրիմի Ինքնավար Հանրապետություն
Автономна Республіка Крим
Автономная Республика Крым
Qırım Muhtar Cumhuriyeti
Ղրիմի դրոշ Զինանշան


ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՀիմնНивы и горы твои волшебны, Родина
(թարգմանաբար՝ Քո դաշտերը ու լեռները հրաշալի են, Հայրենիք)
ԿարգավիճակԻնքնավար հանրապետություն Ուկրաինայի կազմի մեջ
Մտնում էՈւկրաինա[1]
Ներառում է14 շրջան, 16 քաղաք, 56 ավան, 950 գյուղ
ՎարչկենտրոնՍիմֆերոպոլ
Խոշորագույն քաղաքԿերչ, Եվպատորիա, Յալթա, Թեոդոսիա
Ամենաբարձր կետՌոման-Կոշ
Օրենսդրական մարմինSupreme Council of Crimea?
Հիմնական լեզուՈւկրաիներեն
Պաշտոնական լեզուներուկրաիներեն, ռուսերեն և Ղրիմի թաթարերեն
Բնակչություն2 033 700 մարդ
Խտություն75,6
Ազգային կազմ58,32% Ռուսներ
24,32% Ուկրաինացիներ
12,10% Ղրիմյան թաթարներ
Տարածք26,081 հազ.
Հիմնադրված է1921 թ. հոկտեմբերի 18 թ.
Սահմանակցում էԽերսոնի մարզ, Սևաստոպոլ, Կրասնոդարի երկրամաս, Սև ծով և Ազովի ծով
Ժամային գոտիUTC+2
ՀապավումАР Крым
ՆախորդՂրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն
ՓոխարինեցՂրիմի մարզ և Republic of Crimea?
ISO 3166-2 կոդUA-43
Հեռախոսային կոդ+380-65
Ինտերնետ-դոմենcrimea.ua
Ավտոմոբիլային կոդАК (ավելի վաղ՝ КР, КО, РК, МЯ, 01)
rada.crimea.ua

ՂԻՀ-ի կազմի մեջ չի մտնում թերակղզու հարավարևմտյան մասը, որը ենթարկվում է Սևաստոպոլի քաղաքային խորհրդին, որը հանդիսանում է առանձին համապետական ենթակայության միավոր[3], և Արբատյան ցամաքալեզվակի հյուսիսային մասը, որը մտնում է Խերսոնի մարզի մեջ։

Պատմություն խմբագրել

1921 թվականի հոկտեմբերի 18-ին Տավրիչեսկի գուբերնիայի մի մասից ձևավորվեց Ղրիմյան ԻԽՍՀ-ն։ 1945 թվականի հունիսի 30-ին այն դարձավ ՌԽՖՍՀ կազմում Ղրիմի մարզ։ 1948 թվականին Սևաստոպոլ քաղաքը առանձնացվեց, որպես հանրապետական նշանակության քաղաք։ 1954 թվականից ՈւԽՍՀ-ի կազմի մեջ։ 1991 թվականի փետրվարի 12-ին վերականգնվեց Ղրիմյան ԻԽՍՀ-ն։

Ղրիմի տարածքը պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ գրավվել է և վերահսկվել տարբեր պետությունների կողմից։ Իր պատմության ընթացքում այն վերահսկվել է կիմերացիների, հույների, սկյութերի, գոթերի, հունների, բուլղարների, խազարների կողմից, և մտել է Կիևյան Ռուսիայի, Բյուզանդական կայսրության, Կիպչակների պետության, Օսմանյան կայսրության, Ոսկե հորդայի թաթարների պետության և Մոնղոլների ենթակայության տակ։ 13-րդ դարում այն մասնակիորեն ենթարկվում էր Վենետիկի և Գենուայի հանրապետություններին, նրանցից հետո Ղրիմը ղեկավարում էին Ղրիմի խանությունը և Օսմանական կայսրությունը 15-18-րդ դարերում, Ռուսական կայսրության կողմից 18-20-րդ դարերում, և ի վերջո մինչև Ուկրաինայի կազմի մեջ մտնելը, այն հանդիսանում էր Սովետական Միության մաս։

ՂԻՀ այժմ ինքնավար խորհրդարանական հանրապետություն է, Ուկրաինայի կազմի մեջ[2], որը կառավարվում է Ղրիմի սահմանադրության համաձայն և Ուկրաինայի օրենքներով։ Մայրաքաղաքը և հանրապետության կառավարության նստավայրն է Սիմֆերոպոլ քաղաքը, որը գտնվում է թերակղզու կենտրոնում։ Ղրիմի մակերևույթի մակերեսը կազմում է 26 200 կմ², և բնակչությունը, ըստ 2007 թվականի գնահատականների կազմում է 1 973 185 մարդ։

Հանրաքվե խմբագրել

2014 թվականի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց թերակղզու կարգավիճակի շուրջ հանրաքվե։ Ղրիմի Գերագույն խորհուրդը, որը նախաձեռնել էր հանրաքվեն, խոստացել էր ինքնալուծարվել, եթե ընտրողները նախընտրեն Ուկրաինայի մաս մնալ։ Ըստ Ղրիմի նորահայտ իշխանությունների հանրաքվեին մասնակցեց ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 83,1%-ը[փա՞ստ], իսկ ըստ Ղրիմի Թաթարների Ազգային Մեջլիսի, մասնակցեց բնակչության մոտ 30%-ը[փա՞ստ]։ Արեւմուտքը եւ Ուկրաինայի իշխանությունները չճանաչեցին հանրաքվեն։ Ըստ Ռուսաստանի տվյալների, հանրաքվեի մասնակիցների 96.7%-ը ցանկություն հայտնեց միանալ Ռուսաստանին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Constitution of Ukraine — 1996.
  2. 2,0 2,1 Շրջաններ և տարածքներ. Ղրիմի հանրապետություն, Բի-Բի-Սի Նյուս
  3. «Ղրիմի ճակատագիրը հրամաններով և որոշումներով». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.