Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ (ՎԶԵԲ) (անգլերեն՝ European Bank for Reconstruction and Development (EBRD))՝ բանկ է, որը հիմնադրվել է 1991 թվականին։ ՎԶԵԲ-ն ունի 30 անդամ երկիր Միջին Եվրոպայից մինչև Միջին Ասիա։ Բանկի առաքելությունը նախկին կոմունիստ երկրներին իրենց մասնավոր հատվածները հաստատելու աջակցությունն էր։

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի պետություններ      Անդամներ, միայն ֆինանսավորող      Անդամներ, ներդրումների ստացող

Բանկի հիմնական գրասենյակը գտնվում է Լոնդոնում, և այն պատկանում է 61 երկրի և երկու միջազգային հաստատության։ Չնայած իր հասարակական սեկտորի բաժնետերերի, ՎԶԵԲ-ը հիմնականում մասնավոր ձեռնարկություններին է ներդրում կատարում, սովորաբար առևտրային գործընկերների հետ միասին։

Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ

խմբագրել

Հայաստանը ՎԶԵԲ-ի անդամ է դարձել 1992 թվականի դեկտեմբերի 7-ին, և ՎԶԵԲ-ի կապիտալում նրա բաժնեմասը կազմում է 10 մլն եվրո։ 2010 թվականի փետրվար ամսվա դրությամբ ՎԶԵԲ-ը Հայաստանին տրամադրել է 393 մլն եվրո ֆինանսավորում՝ 77 ծրագիր իրականացնելու նպատակով։ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հիմնական ոլորտներն են՝ էներգետիկան, տրանսպորտը, ֆինանսական հատվածը։

2009 թվականին ՎԶԵԲ-ը տրամադրել է 85,2 մլն եվրո ֆինանսական օժանդակություն՝ վարկերի տրամադրման տեսքով։ Մասնավորապես՝

  • 2009 թ. ապրիլին ՎԶԵԲ-ը ստորագրել է 42 մլն եվրոյի վարկավորման պայմանագիր Հայաստանի Էլեկտրական Ցանցի հետ։
  • 2009 թ. հունիսին 4,2 մլն եվրո վարկ է տրամադրվել Էլիտ Հոլդինգին։
  • 2009 թ. ՎԶԵԲ-ը հաստատել 3,6 միլիոն եվրոյի վարկ և մասնակցություն Սթար Դիվայդ ՓԲԸ-ի կապիտալում։
  • 2009 թ. ՎԶԵԲ-ը 4,2 մլն եվրո արժողությամբվարկի տրամադրման հավանություն է տվել երկու՝ Սարանիստ և Արմ Գլաս ձեռնարկություններին վարկավորելու համար։

2010 թ. ստորագրվել են հետևյալ ծրագրերը.

Արտաքին հղումներ

խմբագրել