Մարկո Վովչոկ

ուկրաինացի գրող

Մարկո Վովչոկ (ուկրաիներեն՝ Марко́ Вовчо́к, իսկական անուն-ազգանուն՝ Մարիա Ալեքսանդրովնա Վիլինսկայա, ռուս.՝ Мария Александровна Вилинская, դեկտեմբերի 10 (22), 1833[1], Եկատերինինսկոե (գյուղ, Ելեցկի շրջան), Ելեցկի շրջան - հուլիսի 28 (օգոստոսի 10), 1907[2][1], Նալչիկ, Ռուսական կայսրություն[3]), ուկրաինացի գրող։ Ծնվել է ազնվականի ընտանիքում։ 1857 թվականին հրատարակել է «Народнi оповiдання Марка Вовчка» («Ուկրաինական ժողովրդական պատմվածքներ»), 1859 թվականին՝ «Պատմվածքներ ռուսական ժողովրդական կենցաղից» ժողովածուները։ Տ․ Շևչենկոյի հետ բարեկամությունն օգնել է Վովչոկին ամրապնդվելու հեղափոխական դեմոկրատական դիրքերում։ Հակաճորտատիրական բնույթի է Վովրոկի «Ուսանողուհին» (1860) վիպակը։ 1859 թվականից 1867 թվականներին Վովչոկը ապրել է արտասահմանում։ Հանդիպել է Ա․ Գերցենի, Ն․ Օգարյովի, Ն․ Դոբրոլյուբովի հետ, մտերիմ է եղել լեհ ու չեխ քաղաքական վտարանդիների, ֆրանսիական մշակույթի շատ գործիչների հետ։ Գրել է ուկրաիներեն «Երեք ճակատագիր» (1861) վիպակը, «Հեքիաթ ինն ավազակ եղբայրների և տասներորդ քույր Գալյայի մասին» (1863), «Կարմելյուկ» (1865) հեքիաթները և ռուսերեն՝ «Շղարշե կինը» (1861), «Խուլ քաղաքը» (1862) վիպակները։ Ռուսաստան վերադառնալուց հետո աշխատակցել է «Օտեչեստվեննիե զապիսկի» («Отечественные записки») ամսագրին, որտեղ տպագրվել են նրա «Կենդանի հոգի» (1868), «Տիրացուի նոթեր» (1869 թվականից 1870 թվականներին) և այլ վեպեր ու վիպակներ։ 1874 թվականին լույս է տեսել «Հեքիաթներ և եղելություն» երգիծական ժողովածուն։ Վովչոկը պատկերել է ժողովրդի աղետալի վիճակը, առաջադեմ մարդկանց, որոնք չեն հաշտվել սոցիալական անարդարության հետ։ 1860-ական թվականների վերջերից թարգմանել է ֆրանսիացի, գերմանացի, անգլիացի, դանիացի և լեհ հեղինակների գիտական ու գեղարվեստական ստեղծագործություններ։ Ողջունել է 1905 թվականից 1907 թվականների հեղափոխությունը։ Նրա գրական ժառանգությունը զգալի տեղ է գրավում ուկրաինական և ռուսական գրականության մեջ։

Մարկո Վովչոկ
ուկրաիներեն՝ Марія Олександрівна Вілінська
Ծննդյան անունռուս.՝ Мария Александровна Вилинская-Маркович
Ծնվել էդեկտեմբերի 10 (22), 1833[1]
ԾննդավայրԵկատերինինսկոե (գյուղ, Ելեցկի շրջան), Ելեցկի շրջան
Վախճանվել էհուլիսի 28 (օգոստոսի 10), 1907[2][1] (73 տարեկան)
Վախճանի վայրՆալչիկ, Ռուսական կայսրություն[3]
ԳերեզմանՆալչիկ[4]
Գրական անունМарко Вовчок[5], Я. Канонин[6] և Marko Vovchok[7]
Մասնագիտությունթարգմանչուհի, գրող, մանկագիր և խմբագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ժանրերպատմվածք
Գրական ուղղություններռեալիզմ
Պարգևներ
ԱմուսինԱֆանասի Մարկովիչ[8][9]
ԶավակներBohdan Markovych?
Մարկո Վովչոկ Վիքիքաղվածքում
 Marko Vovchok Վիքիպահեստում
Մարկո Վովչոկի նկարը նամականիշի վրա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ВОВЧОК МаркоEncyclopedia of Ukrainian Literature.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Vovchok, MarkoInternet Encyclopedia of Ukraine.
  4. Дзагалов А. Будинок-музей Марка Вовчка за матеріалами ЦДА КБР у м. Нальчику (укр.) // Kraêznavstvo — 2010. — Iss. 3. — P. 36—42. — ISSN 2222-5250
  5. Масанов И. Ф. Вовчок, Марко // Словарь псевдонимов русских писателей, ученых и общественных деятелей (ռուս.)Российская книжная палата, 1956. — Т. 1. — С. 245. — 442 с.
  6. Канонин, Я. // Словарь псевдонимов русских писателей, ученых и общественных деятелей (ռուս.)Российская книжная палата, 1957. — Т. 2. — С. 52. — 387 с.
  7. WeChangEd
  8. Сумцов Н. Маркович, Афанасий Васильевич (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVIIIа. — С. 654—655.
  9. Венгеров С. Маркович, Мария Александровна (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVIIIа. — С. 655—656.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Վովչոկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Վովչոկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 497