Վոլոդիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ

Վոլոդիմիր Օլեքսանդրովիչ Զելենսկի (ուկրաիներեն՝ Володимир Олександрович Зеленський հունվարի 25, 1978(1978-01-25)[2][3], Կրիվոյ Ռոգ, ԽՍՀՄ[4][5][6]), ուկրաինացի քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ։ Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր (2010-2012)[8]։

Վոլոդիմիր Զելենսկի
ուկրաիներեն՝ Володимир Олександрович Зеленський
 
Կուսակցություն՝ Ժողովրդի ծառա
Կրթություն՝ Kryvyi Rih Institute of Economics? (2000)[1] և Կիևի ազգային տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն Ուկրաինայի հրեա
Ծննդյան օր հունվարի 25, 1978(1978-01-25)[2][3] (45 տարեկան)
Ծննդավայր Կրիվոյ Ռոգ, ԽՍՀՄ[4][5][6]
Քաղաքացիություն  Ուկրաինա
Հայր Օլեքսանդր Զելենսկի
Մայր Ռիմա Զելենսկա
Ամուսին Օլենա Զելենսկա[7]
Զավակներ Կիրիլո Զելենսկի և Օլեքսանդրա Զելենսկա
 
Կայք՝ president.gov.ua
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթող (Ազգային էքզիթ-փոլի տվյալների համաձայն՝ երկրորդ փուլում ստացել է քվեների 73 %-ը[9][10][11][12]):

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում։

Մայրը՝ Ռիմա Վոլոդիմիրովնա Զելենսկայան (ծնվ. 16 սեպտեմբերի, 1950), տնային տնտեսուհի է։

Հայրը՝ Օլեքսանդր Զելենսկին (ծնվ. 23 դեկտեմբերի, 1947)[13], գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, դասախոս նույն բուհում, որտեղ սովորել է Վոլոդիմիրը[14][15][16][17]։

Տատը՝ Օլգա Սոլոմոնովնա Օսիպովան՝ (ծնվ. 24 մարտի, 1924)[18]։

Վոլոդիմիրը մեծացել է ԼՀԿ-ում՝ տատի բնակարանում, գնացել է մանկապարտեզ, մանկապարտեզում եղել է ուշադրության կենտրոնում, բոլորին հավաքում էր իր շուրջը, մտածում էր խաղեր,– պատմում է Ռիմա Վոլոդիմիրովնան:– Իսկ մանկապարտեզից տուն վերադառնալուց հետո ամենից շատ սիրում էր խաղալ... մսաղացի հետ։

[18]

Մանկության տարիներին ծնողների հետ չորս տարի անցկացրել է Մոնղոլիայի Էրդենետ քաղաքում, որտեղ հայրը գործուղվել էր աշխատանքի, այդտեղ ավարտել է առաջին դասարանը։ Հետո վերադարձել են Կրիվոյ Ռոգ, փոխանակել են բնակարանները և բնակվել են «Մրջնաբնում»[18]։

Վոլոդիմիր Զելենսկին սովորել է Կրիվոյ Ռոգի № 95 անգլերենի խորացված ուսուցմամբ գիմնազիայում։ Մասնակցել է դպրոցական ինքնավարությանը. խաղացել է Անտոն Չեխովի, Դենիս Ֆոնվիզինի, Ֆեոդոր Դոստոևսկու ստեղծագործությունների թատերական ներկայացումներում, եղել է կիթառահար դպրոցական անսամբլում[19][20][21][22]։

Զելենսկու հայրը՝ Օլեքսանդր Սեմյոնովիչը, զբաղվել է ծանրամարտով, Վոլոդիմիրը նույնպես զբաղվել է ծանր աթլետիկայով, վաստակել է առաջին կարգ ծանրամարտով, բայց հետո թողել է, քանի որ վախենում էր, որ կմնա ցածրահասակ։ Հավաքել է նամականիշներ։ Գնացել է ամառային ճամբարներ, արժանացել պատվոգրերի, նվագել դաշնամուր, զբաղվել է պարահանդեսային պարերով, պարել է մի աղջկա հետ, սակայն երբ Վովան հիվանդացել է, աղջիկը իր համար գտել է նոր պարազույգ, ինչից հետո Վովան դադարել է զբաղվել պարերով, խաղացել է բասկետբոլ և վոլեյբոլ, հաճախել է ՈւՀԱ-ի դպրոց, եղել է դասարանի ավագ, սիրել է հումանիտար առարկաներ, բայց հաճախ փախել է դասերից, ավարտել է դպրոցը 1995 թվականին երկու «չորս» գնահատականով։ Ավարտական դասարանում Վոլոդիմիրն ստեղծել է շրջանավարտների խումբ և ՈւՀԱ է խաղացել ուսուցիչների հետ․ արդյունքում հաղթել են աշակերտները[18]։

Դպրոցում երազել է դառնալ դիվանագետ և նույնիսկ պատրաստվել է ընդունվել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, քանի որ այդ ժամանակ Կիևի միջազգայի հարաբերությունների ինստիտուտը եղել է նոր, քիչ հայտնի բուհ։ Սակայն ընդունվել է Կիևի պետական տնտեսագիտական համալսարանի Կրիվոյ Ռոգի տնտեսագիտական ինստիտուտ, որտեղ ստացել է իրավաբանական կրթություն[23]։ Մասնագիտությամբ երբեք չի աշխատել, բացառությամբ պրակտիկայի երկու ամիսների[24]։

ՈՒՀԱ խմբագրել

11-րդ դասաարանում[21] Դենիս Մանժոսովի հետ հետաքրքրվել է ՈՒՀԱ-ով, սկզբում նրանք մասնակցել են «Беспризорник» ուսանողական թատրոնին, որը կազմակերպել է Ալեքսանդր Պիկալովը[22], հետո «Երիտասարդ Կրիվոյ Ռոգ» թիմին[22], հետո հրավիրվել են ՈՒՀԱ-ի «Զապորոժյե-Կրիվոյ Ռոգ-Տրանզիտ»՝ պարային համարների բերմադրության համար։ Շուտով Զելենսկին սկսել է ոչ միայն պարել թիմում, այլև կատարել դերեր։ Վոլոդիմիրի հետ միաժամանակ թիմում ընդգրկվել են նաև «Թաղամաս-95» ստուդիայի այլ ապագա դերասաններ՝ Դենիս Մանժոսովը, Յուրի Կրապովը, Ալեքսանդր Պիկալովը։ Հենց նրանք 1997 թվականին, առանձնանալով «Տրանզիտ» թիմից[25], ստեղծել են «95-րդ թաղամաս» թիմը։ Վոլոդիմիր Զելենսկին այնտեղ դարձել է ոչ միայն ավագ և դերասան, այլև շատ համարների հեղինակ։

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում, թիմի անդամները փաստացիորեն ապրել են Մոսկվայում և անընդհատ շրջագայել ԱՊՀ-ում։

2003 թվականին վեճ է տեղի ունեցել «95-րդ թաղամաս»-ի և ԱՄիԿ ընկերության միջև։ Վոլոդիմիր Զելենսկուն առաջարկել են մնալ ՈւՀԱ-ում, բայց առանց թիմի՝ որպես հեղինակ և խմբագրող։ Զելենսկին մերժել է և հեռացել ՈւՀԱ-ից իր թիմի հետ։

«Թաղամաս 95» ստուդիա խմբագրել

 
Թաղամաս 95, 2018 թվական

2003 թվականի վերջին ուկրաինական «1+1» հեռուստաալիքը «95-րդ թաղամասին» առաջարկել է պատրաստել համերգների շարք՝ կազմված թիմի լավագույն համարներից։

2004 թվականին թիմն սկսել է պատրաստել նախագիծ՝ միաժամանակ աշխատելով որոշ հեռուստահաղորդումներում։ Վոլոդիմիրը վարել է խոհարարական շոու «Միսթր Քուք» անվանումով։ Բոլոր շահույթները ներդրվել են ընդհանուր նախագծի մեջ, և 2005 թվականին «Ինտեր» հեռուստաալիքով սկսել է նոր հեռուստաշոու «Երեկոյան թաղամաս» անվանումով, որի մտահղացման հեղինակը, հեղինակը, ռեժիսորը և հաղորդավար դերասանը եղել է Վոլոդիմիր Զելենսկին։ Շոուն արագ դարձել է հանրաճանաչ և շուտով ուկրաինացի հանդիսատեղի շրջանում իր վարկանիշով անցել է ՈՒՀԱ-ից և «Comedy Club»-ից[26]։ Քննադատները «Երեկոյան թաղամասը» համարել են քաղաքական կաբարե[27] որպես քաղաքական կաբարե[28]։ Բացի այդ, «95-րդ թաղամասը» վերաճել է «Թաղամաս 95» ստուդիայի, որի սեփականատերերը հանդիսանում են Վոլոդիմիր Զելենսկին, Բորիս ու Սերգեյ Շեֆիրները և Անդրեյ Յակովլևը[29]։ Ստուդիան թողարկում է մի քանի հեռուստանախագծեր («Երեկոյան թաղամաս», «Մարտական ակումբ», «Ուկրաինա, արթնացիր»), սցենարներ է գրում հեռուստանախագծերի («Տարվա երգ», «Պոլունդրա»), մյուզիքլների («Երկու նապաստակների արանքում», «Երեք հրացանակիրները», «Շատ ամանորյա ֆիլմ կամ գիշերը թանգարանում») ֆիլմերի[30], կորպորատիվների համար։

2012 թվականին «Երեկոյան Կիև» հեռուստաշոուի շրջանակներում[31], որը ցուցադրվում է «1+1» հեռուստաալիքով (Ուկրաինա), բեմադրում և կարդում է հեղինակի տեքստը «Հեքիաթային Ռուս» մուլտիպլիկացիոն ֆիլմում[32]։

«Պարեր աստղերի հետ» խմբագրել

2006 թվականին Զելենսկին մասնակցել է «Պարեր աստղերի հետ 1» նախագծի ուկրաինական տարբերակին։ Նրա պարազույգը եղել է պարահանդեսային պարերի աշխարհի կրկնակի չեմպիոն Ալյոնա Շոպտենկոն[33]։ Հեռուստաշոուն ունեցել է ռեկորդային թվով հանդիսատես՝ 87,57 %, իսկ եզրափակիչ գալա-համերգը դիտումների քանակով անցել է նախագահի ամանորյա ուղերձի դիտումներին[26]։ Զելենսկի-Շոպոտենկո պարազույգը հաղթել է եզրափակչում հանդիսատեսի քվեարկության արդյունքում՝ ունենալով մեծ առավելություն։

«Պարեր աստղերի հետ» նախագծում ունեցած հաջողությունից հետո Զելենսկին դարձել է ուկրաինական հեռուստատեսության ամենապահանջված անձանցից մեկը։ Նա ժամանակ առ ժամանակ նկարահանվում է ամանորյա մյուզիքլներում, մասնակցում տարբեր հեռուստաշոուների, վարում համերգներ, գրում հեռուստա- և կինոսցենարներ։ Այնուամենայնիվ, նրա հիմնական նախագիծը մնում է «Երեկոյան թաղամասը»։

2011 թվականին Վոլոդիմիր Զելենսկին սկսել է Ֆիլիպ Կիրկորովի հետ վարել ուկրաինական «X-Ֆակտոր» շոուի ռուսական տարբերակը՝ «Ֆակտոր A»[34][35]։ 2013 թվականին դարձել է երաժշտական «Ուզում եմ V Վիա Գրային» համերգի հաղորդավար։

Կինոկարիերա խմբագրել

 
Վոլոդիմիր Զելենսկին և Եվգենի Կոշևոյը «Ես, դու, նա» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Դովժենկո կինոթատրոնում, 2018 թվականին

2008 թվականին կատարել է ստոմատոլոգ Իգորի դերը «Սերը մեծ քաղաքում» լիամետրաժ ֆիլմում, որը նկարահանվել է «Թաղամաս 95 ստուդիայի» սցենարով[36]։

2010 թվականին թողարկվել է ֆիլմի շարունակությունը՝ «Սերը մեծ քաղաքում 2»։ Հունվարի 5-ին կայացել է «Ռժևսկին ընդդեմ Նապոլեոնի» ֆիլմը, որտեղ Զելենսկին կատարել է գլխավոր դերերից մեկը՝ մարմնավորելով Նապոլեոն Բոնապարտին։ 2011 թվականի մարտի 17-ին կայացել է «Ծառայողական սիրավեպ։ Մեր օրերը» ֆիլմի պրեմիերան, որտեղ նա կատարել է Անատոլի Նովոսելցևի դերը։ 2012 թվականի մարտի 8-ին էկրան է բարձրացել «Առաջին 8 հանդիպումներ» ֆիլմը, որտեղ նա կատարել է գլխավոր դերը։ 2014 թվականի հունվարի 1-ին կինոթատրոններում էկրան է բարձրացել «Սերը մեծ քաղաքում 3» կատակերգությունը, որտեղ Վոլոդիմիրը կրկին կատարել է ատամնաբույժ Իգորի դերը։ 2015 թվականի հունվարի 1-ին էկրաններին հայտնվել է «Նոր 8 հանդիպումներ» ֆիլմը, որում նա կրկին կատարել է գլխավոր դերը։

Քաղաքական հայացքներ։ 2019 թվականի նախագահական և խորհրդարանական ընտրություններ խմբագրել

2018 թվականի վերջին լրագրող Դմիտրի Գորդոնին տրված հարցազրույցում հայտնել է, որ իր «ժողովրդի ծառա» կուսակցությունը մտադիր է մասնակցել առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին։ Միևնույն ժամանակ, նա ներկայացրել է իրենց կողմնորոշումը հետագա ընտրությունների կարևոր թեմաների վերաբերյալ, այդ թվում՝ ԱՄՀ տրանշներ, թոմոս, դեկոմունիզացիա, Դոնբասի պատերազմ, լեզվական հարց, վերաբերմունք մեծահարուստների նկատմամբ, երկրի հնարավոր ներառում Եվրոմիության և ՆԱՏՕ-ի կազմում[37]։

2018 թվականի դեկտեմբերի 31-ին՝ Ամանորից մի քանի րոպե առաջ, Վոլոդիմիր Զելենսկին «1+1» հեռուստաալիքով ուղերձ է հղել ուկրաինացիներին, որում հայտարարել է, որ կմասնակցի Ուկրաինայի նախագահի ընտրություններին[38][39]։ Դրա պատճառով Ուկարինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի նախագահական ավանդական շնորհավորանքը տեղափոխվել է ավելի ուշ (Զելենսկու հետագա հայտարարաությունները, թե դա եղել է տեխնիկական սխալի պատճառով, հերքվել են «1+1»-ի մամուլի ծառայության կողմից, որոնք մեկնաբանել են այդ ամենը որպես կանխամտածված քայլ հեռուստաալիքի կողմից[40][41]):

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վոլոդիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ[42]։

Նույն օրը «Ուկրաինական ճշմարտության» թողարկված հարցազրույցի ժամանակ Զելենսկին հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ինքը կպայմանավորվի Դոնբասում կրակը դադարեցնելու վերաբերյալ[43]։ Ինչպես նշում է հրատարակությունը, «Զելենսկիի թիմը վարում է ոչ ստանդարտ նախագահական ընտրարշավ, որը հիշեցնում է ոչ թե քաղաքական գործընթաց, այլ համազգային մասշտաբի շոու։ Նրանց մտահաղացումը կայանում է նրանում, որ լուսաբանեն ընտրարշավը գրեթե բոլոր սոցկայքերի ուղիղ եթերներում և վիդեո բլոգի ֆորմատով, որը կթողարկվի արդեն փետրվարին»[44]։

2019 թվականի հունվարի վերջին Զելենսկին առաջին հորիզոնական բարձրացավ որոշ նախընտրական հարցումներում։ Ըստ երեք սոցիոլագիական հարցումների տվյալների (Սոցիալական և մարկետինգային զննման կենտրոն՝ «Սոցիս», Կիևի միջազգային սոցիոլոգիական ինստիտուտի և Ռազումկովայի կենտրոն)՝ Վոլոդիմիր Զելենսկու մոտ ընտրողների ձայների 23 %-ն է, Պորոշենկոյինը՝ 16,4 %, Տիմոշենկոյինը՝ 15,7 %[45]: «Ռեյտինգ» խմբի տվյալներով, Վոլոդիմիր Զելենսկին ունի ռեսպոնդենտների ձայնեի քանակի 21,9 %-ը, Տիմոշենկոն՝ 19,2 %-ը, Պորոշենկոն՝ 14,8 %[46]: «Ուկրաինական քաղաքականություն» ֆոնդի հարցումներով, որը անց էր կացվել Մարկետինգի ինստիտուտի հետախուզական խմբի հետ համատեղ, Զելենսկին ունի 18,5 %, Տիմոշենկոն՝ 17,1 %, Պորոշենկոն՝ 16,9 %[47]: Փետրվարի սկզբին Զելենսկու ռեյտինգը հասավ 26,9 %-ի՝ ըստ Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի հարցման[48] և մինչև 28% ըստ Greenberg Quinlan Rosner Reseach-ի հարցման[49][50]։

Քաղաքական հայացքներ խմբագրել

Աջակցել է Եվրոմայդանին և ելույթ է ունեցել նրա մասնակիցների օգտին[51]։ Ուկրաինայի զինված խնդրի ժամանակ Զելենսկին աջակցել է ուկրաինական բանակին[52] և ազգային կամավորական բատալյոնների[53], ելույթ ունեցել ուկրաինացի զինվորների առջև, որոնք մասնակցություն էին ունեցել Դոնբասի մարտական գործողություններին, «Թաղամաս-95»-ի մնացած այլ մասնակիցների հետ նվիրատվություն է կատարել ազգային բատալյոններին[54][55][56] մեկ միլիոն գրիվեն[57]։ Իր ելույթներում սկսել է ծաղրել Ռուսաստանի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիներին։ Զելենսկու մոտ դրա հետ միաժամանակ բարդություններ առաջացան Ռուսաստանում։ Մասնավորապես ռուսական հեռուստատեսությամբ չեղյալ է համարվել «Երեկոյան թաղամաս» շոուն, իսկ 2015 թվականի փետրվարին Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Յակիմանկա տեղական կառավարման շրջանի պատգամավոր Դիմտրի Զախարովի հարցումով ստուգում է անցկացրել Զելենսկու ֆինանսավորման վերաբերյալ, նաև ուկրաինական մշակույթի այլ ներկայացուցիչների, ուկրաինացի իշխանավորների նկատմամբ[58]։ Նաև սառեցվել է հանրաճանաչ և առևտրապես հաջող ռուս-ուկրաինական «Խնամիները» հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանի աշխատանքը, զանգվածային որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ պատճառը եղել է Զելենսկու և ռուս դերասանների միջև եղած տարաձայնությունները[59]։

Դրա հետ մեկտեղ Վոլոդիմիր Զելենսկին հանդես է եկել ռուս մշակութային գործիչների՝ Ուկրաինա մուտք գործելու արգելքի դեմ[60] և բացասական է արտահայտվել Ուկրաինայի անվտանգության ծառայության՝ «Խնամիները» սերիալը Ուկրանայի տարածքում արգելելու գաղափարը[61]։

Շահույթներ խմբագրել

2017 թվականի ընթացքում հայտարարել է 7․3 մլն գրիվեն շահույթի մասին։ Բանկում պահում է 434 հազար դոլար և և 1․2 միլիոն գրիվեն (հիմնականում Լատվիայի «Приватбанк»-ում)։ Կանխիկ ունի 285 հազար դոլլար, 50 հազար եվրո։ Զելենսկու սեփականության մեջ տունը ունի 353 մ² տարածք՝ 1200 մ² հողամասով, բնակարան Կիևում՝ 132 մ² տարածքով։ Կնոջ հետ 2004 թվականին վարձում է բնակարան Մեծ Բրիտանիայում (92 մ²)։ Ունի Land Rover ավտոմեքենա՝ 4․7 միլիոն գրիվեն արժողությամբ։ Կորպորատիվ իրավունքների տեր է «Կինոթաղամաս» և «Թաղամաս 95 ստուդիաներում»[62]։

Ընտանիք խմբագրել

  Արտաքին մեդիաֆայլեր
  Վոլոդիմիրը կնոջ՝ Օլենայի և աղջկա՝ Սաշայի հետй
  • Կին՝ (2003 թվականի սեպտեմբերի 6-ից), Օլենա Վոլոդիմիրովնա Զելենսկի (Կիյաշկո) (ծնվ. 6 փետրվարի, 1978), «Թաղամաս 95 ստուդիայի» հեղինակ, ծանոթ են դպրոցական տարիներից, սովորել են զուգահեռ դասարաններում[63][64][65]։
    • Աղջիկ՝ Ալեքսանդրա (ծնվ. 15 հուլիսի, 2004), 2014 թվականին նկարահանվել է «Նոր 8 հանդիպումներ» ֆիլմում Սաշայի՝ գլխավոր հերոսի աղջկա դերում[66][67], 2016 թվականին մասնակցել է «Ծիծաղեցրու կոմիկին։ Երեխաներ» մրցույթին և շահել 50 000 գրիվեն[68][69]։
    • Որդի՝ Կիրիլ (ծնվ. 21 հունվարի, 2013)[70]։

Հեռուստանախագծեր խմբագրել

 
Վոլոդիմիր Զելենսկին Չեխիայում

Ֆիլմագրություն խմբագրել

Դերերում խմբագրել

  1. 2004 - Ակամա Կազանովա
  2. 2005 - Երեք հրացանակիրներ - Դ'Արտանյան
  3. 2006 - Ոստիկանական ակադեմիա - Մինաև
  4. 2007 - Շատ ամանորյա ֆիլմ, կամ Գիշերը թանգարանում - Վասյա Վասիլկով
  5. 2008 - Հորթոն - Հտովսկի քաղաքապետ (հնչյունավորում)
  6. 2009 - Սերը մեծ քաղաքում - Իգոր
  7. 2009 -Ինչպես են ղազախները… - Օսթափ/ Ֆանդորին
  8. 2010 - Սերը մեծ քաղաքում 2 - Իգոր
  9. 2011 - Ծառայողական սիրավեպ։ Մեր օրերը - Անատոլի Եփրեմովիչ Նովոսելցև
  10. 2012 - Ռևևսկին ընդդեմ Նապոլեոնի - Նապոլեոն
  11. 2012 - առաջին 8 հանդիպումեր - Նիկիտա Սոկոլով
  12. 2013 - Սերը մեծ քաղաքում 3 - Իգոր
  13. 2014 - Նոր 8 հանդիպումներ - Նիկիտա
  14. 2015 - Ժողովրդի ծառա - Վասիլի Պետրովիչ Գոլոբորդկա, միջին դպրոցի պատմության ուսուցիչ, հետո Ուկրաինայի նախագահ
  15. 2016 - Լավագույն 8 հանդիպումներ - Նիկիտա
  16. 2016 - Ժողովրդի ծառա 2 - Վասիլի Պետրովիչ Գոլոբորդկա, միջին դպրոցի պատմության ուսուցիչ, հետո Ուկրաինայի նախագահ
  17. 2018 - Ես, դու, Նա - Մաքսիմ

Ռեժիսորական աշխատանքներ խմբագրել

  1. 2018 - Ես, Դու, Նա (Դևիդ Դոդսոնի հետ համատեղ)

Հնչյունավորում խմբագրել

Սցենարական աշխատանքներ խմբագրել

  1. 2003 - Երկու նապաստակների արանքում
  2. 2005 - Երեք հրացանակիրներ
  3. 2005 - Բարի ախորժակ
  4. 2008 - Խնամիները
  5. 2009 - Խնամիները 2
  6. 2009 - Խնամիները 3
  7. 2010 - Խնամիները 4
  8. 2010 - Ամանորյա խնամիները
  9. 2011 - Ծառայողական սիրավեպ։ Մեր օրերը
  10. 2011 - Խնամիները 5
  11. 2012 - Ռժևսկին ընդդեմ Նապոլեոնի
  12. 2012 - Առաջին 8 հանդիպումներ
  13. 2013 - Սերը մեծ քաղաքում 3
  14. 2014 - Նոր 8 հանդիպումներ

Պրոդյուսերական աշխատանքներ խմբագրել

  1. 2008 - Խնամիները
  2. 2009 - Խնամիները 2
  3. 2009 - Խնամիները 3
  4. 2009 - Հրաշք
  5. 2009 - Ինպես են ղազախները…
  6. 2010 - Ամանորյա խնամիները
  7. 2010 - Խնամիները 4
  8. 2011 - Աղջկական որս
  9. 2011 - Խնամիները 5
  10. 2011 - Չեմպիոններ դարպասատակից
  11. 2012 - Ռժևսկին ընդդեմ Նապոլեոնի
  12. 2012 - Առաջին 8 հանդիպումներ
  13. 2012 - Ես մոտ կլինեմ
  14. 2012 - Հայրիկները
  15. 2012 - Մայրիկները 2
  16. 2012 - Խնամիները 6
  17. 2013 - Սերը մեծ քաղաքում 3
  18. 2014 - Նոր 8 հանդիպումներ
  19. 2015 - Ժողովրդի ծառա
  20. 2016 - Ժողովրդի ծառա 2
  21. 2016 - Հաճախորդները
  22. 2017 - Ժողովրդի ծառա. Սիրուց մինչև իմփիչմենթ

Տես նաև խմբագրել

  1. Ինտեր
  2. 1+1
  3. Խնամիները
  4. Խնամիները 2
  5. Միխայիլ Գալուստյան
  6. ՈւՀԱ
  7. Նոր Ալիք
  8. Կրիվոյ Ռոգ
  9. Ֆակտոր Ա
  10. Ուկրաինայի նախագահական ընտրություններ (2019)
  11. Վոլոդիմիր Զելենսկիի նախագահություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.britannica.com/biography/Volodymyr-Zelensky
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Czech National Authority Database
  4. 4,0 4,1 4,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. 5,0 5,1 5,2 Ray M. Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 6,2 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  7. https://24tv.ua/volodimir_zelenskiy_yde_v_prezidenti_ukrayini_2019_reyting_biografiya_skandali_n1051052
  8. «Зеленский назначен продюсером «Интера»»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-27-ին։ Վերցված է 2019-02-19 
  9. Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողով
  10. Окончательные данные Национального экзит-пола: Зеленский набирает 73 % голосов, Порошенко — 25,5 %
  11. «Զելենսկին հավաքել է 72.7 տոկոս ձայներ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում. էքզիթ-փոլ»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-22-ին։ Վերցված է 2019-04-22 
  12. Զելենսկին հավաքել է 72.7 տոկոս ձայներ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում. էքզիթ-փոլ
  13. «Зеленський Олександр Семенович»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-02-ին։ Վերցված է 2019-02-19 
  14. Кривой Рог ИНФО Archived 2016-03-04 at the Wayback Machine.
  15. НОВОСТИ ДНЕПРОПЕТРОВСКА «95 КВАРТАЛ»: ОСОБЕННОСТИ НАЦИОНАЛЬНОГО ЮМОРА
  16. «народный биографический справочник Владимир Зеленский»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-01-ին։ Վերցված է 2019-02-19 
  17. «AMIK.RU — НОВОСТИ: ПостКВН. Владимир Зеленский («95 квартал»): Все имеющиеся деньги мы инвестируем в себя»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-27-ին։ Վերցված է 2019-02-19 
  18. 18,0 18,1 18,2 18,3 «Мама криворожанина Зеленского Римма Владимировна: «Вова штангу бросил из-за роста, а танцы из-за девочки» (фото+видео) | Культура | Кривой Рог LIFE»։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-17-ին։ Վերցված է 2022-08-03 
  19. ДЕНИС МАНЖОСОВ: ОДНОКАШНИК ЗЕЛЕНСКОГО
  20. «Телеграф интернет газета Кривого Рога Владимир Зеленский»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-06-ին։ Վերցված է 2019-02-19 
  21. 21,0 21,1 Владимир Зеленский в школе слыл «мачо» — Интер inside — Телеканал «Интер»
  22. 22,0 22,1 22,2 «КВАРТАЛ 95: Вечерний квартал 95 и Владимир Зеленский — воплощение американской мечты | Четверта влада»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-17-ին։ Վերցված է 2019-02-19 
  23. Состав команды на lady-happy
  24. Студию «95 квартал» покинул один из самых обаятельных криворожан Денис Манжосов | Новости Днепропетровска сегодня. События Днепра. Последние новости в Днепропетровске, област…
  25. ««СТУДИЯ КВАРТАЛ-95»»։ Արխիվացված է օրիգինալից 2008-11-04-ին։ Վերցված է 2019-02-19 
  26. 26,0 26,1 Зеленский на peoples.ru
  27. «Вечерний квартал»
  28. «Студия Квартал 95»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-12-ին։ Վերցված է 2019-02-19 
  29. «КВАРТАЛ 95 — О компании»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-24-ին։ Վերցված է 2019-02-19 
  30. «Владимир Зеленский расскажет правду о тёще»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-09-ին։ Վերցված է 2019-02-19 
  31. «Шоу «Киев Вечерний» на сайте студии «Квартал-95»»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-25-ին։ Վերցված է 2019-02-19 
  32. Киев сейчас (воскресенье, 25 ноября 2012 г.)
  33. ВЛАДИМИР ЗЕЛЕНСКИЙ: «МЫ С АЛЕНОЙ ШОПТЕНКО ЛЮБИМ ДРУГ ДРУГА… ТОЛЬКО НА ПАРКЕТЕ» — Газета «Факты и комментарии»(չաշխատող հղում)
  34. «Фактор А: Пугачёва разочарована первым днём кастинга»։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-04-ին։ Վերցված է 2011-03-26 
  35. Владимир Зеленский будет ведущим российского «Фактора А» (Нашего Х-Фактор)
  36. «Владимир Зеленский наконец-то попал в зону»։ Արխիվացված է օրիգինալից 2010-07-03-ին։ Վերցված է 2019-02-19 
  37. Гала Скляревская (2018-12-28)։ «О чем не спросил Гордон у Зеленского-кандидата»։ Детектор медиа։ Վերցված է 2019-01-23 
  38. Владимир Зеленский: Я иду в Президенты Украины!
  39. «Зеленский начал открытую президентскую кампанию и собирает людей в команду: видео»։ 24tv.ua։ 1 января 2019 
  40. Роман Кравец, Эльдар сарахман. (2019-01-21)։ «Владимир Зеленский: 1 апреля – офигенный день для победы клоуна»։ Украинская правда։ Վերցված է 2019-01-23 
  41. ««1+1» спростував припущення Зеленського про «технічну помилку» з новорічним привітанням президента»։ Детектор медиа (ուկրաիներեն)։ 2019-01-23։ Վերցված է 2019-01-23 
  42. «Партия «Слуга народа» выдвинула Владимира Зеленского кандидатом в президенты Украины»։ ТАСС։ Վերցված է 2019-01-22 
  43. https://gordonua.com/news/politics/zelenskiy-o-vozmozhnyh-peregovorah-s-putinym-po-donbassu-mne-kazhetsya-chto-mozhno-dogovoritsya-pervoe-perestat-ubivat-677189.html
  44. https://www.pravda.com.ua/rus/articles/2019/01/21/7204341/
  45. Зеленский впервые вышел на первое место в предвыборных предпочтениях — опрос
  46. Рейтинги кандидатов в президенты Украины 2019, последние на сегодня
  47. Лидер президентской гонки – Зеленский, на втором месте Тимошенко, Вилкул обошел Бойко – опрос
  48. Зеленский уходит в отрыв. О чём говорят последние рейтинги Archived 2019-05-20 at the Wayback Machine., 13 февраля 2019
  49. Свежий соцопрос Зеленский с большим отрывом опережает Порошенко и Тимошенко — Новости Украины
  50. Выборы на Украине. Зеленский побеждает, Порошенко богатеет, а Вилкул и Кива пиарятся, 13 февраля 2019
  51. «Как звезды шоу-бизнеса относятся к Евромайдану» (ռուսերեն)։ delo.ua։ Վերցված է 2018-12-25 
  52. Юлия Хожателева (9 августа 2014 года)։ «Украинский шоумен Владимир Зеленский о «бегстве» с родины: «Сейчас я нахожусь в Киеве, снимаю новые проекты»»։ Կոմսոմոլսկայա պրավդա։ Վերցված է 2015-11-15 
  53. «СК РФ проверяет данные о финансировании украинским актёром Зеленским операции в Донбассе» (ռուսերեն)։ RT на русском։ Վերցված է 2019-02-09 
  54. Дарья ИВАШКИНА (2014-09-18)։ «Батальон «Донбасс» поблагодарил актера Владимира Зеленского за финансовую помощь» (ռուսերեն)։ Կոմսոմոլսկայա պրավդա։ Վերցված է 2019-02-09 
  55. «Шоумен Владимир Зеленский спонсирует карательный батальон «Донбасс»» (ru-RU)։ Усадьба Урсы։ Վերցված է 2019-02-09 
  56. «В ГД просят определить степень поддержки Зеленским операции в Донбассе» (ռուսերեն)։ РИА Новости։ 20160302T1430+0300Z։ Վերցված է 2019-02-09 
  57. «Владимир Зеленский отправил миллион гривен на АТО»։ РБК-Украина։ 20 августа 2014։ Վերցված է 2015-11-15 
  58. Юлия Хожателева (5 февраля 2015)։ «СК проверит, финансировал ли Зеленский украинскую армию»։ Կոմսոմոլսկայա պրավդա։ Վերցված է 2015-11-15 
  59. Елена Юрченко (10 сентября 2015)։ «Российские звезды сериала «Сваты» отказали Зеленскому из-за войны на Донбассе»։ Комсомольская правда в Украине։ Վերցված է 2015-11-15 
  60. «Зеленский намерен требовать отставки Минкультуры Украины»։ 9 августа 2014։ Վերցված է 2015-11-15 
  61. «Актер Зеленский раскритиковал СБУ из-за запрета сериала «Сваты»»։ ՌԻԱ Նովոստի։ 24 ноября 2017։ Վերցված է 2018-06-01 
  62. https://www.pravda.com.ua/rus/news/2019/01/25/7204859/
  63. «Жена Владимира Зеленского»։ Без макияжа.ру։ 28 марта 2013։ Վերցված է 2015-11-15 
  64. Биография Зеленского Владимира Александровича
  65. http://www.kino-teatr.ru/kino/screenwriter/post/259647/bio/
  66. Зеленский по блату пристроил дочь в кино. «8 первых разводов» сделали супругами Акиньшину и Галустяна | Культура | Вести
  67. Владимир Зеленский на story.com.ua Archived 2011-11-08 at the Wayback Machine./
  68. Александра Зеленская смешит папу на шоу Рассмеши Комика Дети (Анонс) — YouTube
  69. Дочь Зеленского «отобрала» у папы 50 тысяч гривен. Саша Зеленская пошла по стопам звездного отца | Культура | Вести
  70. У Зеленского родился сын Archived 2019-04-11 at the Wayback Machine./
  71. «История музыкальных фестивалей»։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-01-ին։ Վերցված է 2019-02-19 

Արտաքին հղումներ խմբագրել