Վիկտոր Վասնեցով
Վիկտոր Միխայլովիչ Վասնեցով (մայիսի 3 (15), 1848, Lopyal, Urzhumsky Uyezd, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն - հուլիսի 23, 1926[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս նկարիչ-գեղանկարիչ, ճարտարապետ, պատմական և ժողովրդական բանահյուսության գեղանկարչության վարպետ։
Վիկտոր Վասնեցով Виктор Васнецов | |
---|---|
Ի ծնե | ռուս.՝ Васнецов |
Ծնվել է | մայիսի 3 (15), 1848 |
Ծննդավայր | Lopyal, Urzhumsky Uyezd, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 23, 1926[1][2][3][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1875) |
Դավանանք | ուղղափառություն |
Մասնագիտություն | նկարիչ, ճարտարապետ և փոստային բացիկների դիզայներ |
Ոճ | սիմվոլիզմ |
Ժանր | պատմական գեղանկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Ալյոնուշկա, Ասպետը խաչմերուկում և Իվան Ցարևիչը Գորշ Գայլի վրա |
Կուսակցություն | Ռուս ժողովրդի միություն |
ստորագրություն | |
Viktor Vasnetsov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Պետերբուրգի Գեղարվեստը խրախուսող ընկերության նկարչության դպրոցում 1867 - 1868՝ Ի․ Ն․ Կրամսկոյր մոտ և Գեղարվեստի ակադեմիայում 1868-1975, որի իսկական անդամն էր 1893 թվականից։ Պերեդվիժնիկների ընկերության անդամ 1878 թվականից։ Այցելել է Ֆրանսիա (1876) և Իտալիա (1885)։
Վիկտոր Վասնեցովի եղբայրն է նկարիչ Ապոլինարի Վասնեցովը։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1870-ական թվականներին հանդես է եկել ժանրային նկարներով («Բնակարանից բնակարան», 1876, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ 1880-ական թվականներին ստեղծել է ազգային պատմության, ռուսական բիլինաների և ժողովրդական հեքիաթների թեմաներով խորապես հայրենասիրական գործեր՝ գրեթե ամբողջովին դրանց նվիրելով իր հետագա ստեղծագործությունը․ («Պոլովցիների դեմ Իգոր Սվյատոսլավիչի մղած մեծ ճակատամարտից հետո» 1880, «Ալյոնուշկա» 1881, Վ․ Մ․ Վասնեցով․ «Դյուցազուններ» 1881-1998, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա) «Իվան Ցարևիչը գորշ գայլի վրա» 1889, «Դյուցազուններ» 1881-1898, «Իվան Վասիլևիչ Ահեղ արքան» (1897, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահում)։ ժողովրդական, բանաստեղծական ոգով են ներթափանցված Ա․ Օսարովսկու «Ձյունանուշիկը» հեքիաթ-պիեսի (բեմական Ս․ Ի․ Մամոնտովի տնային թատրոնում, 1882) և Ռիմսկի-Կորսակովի նույնանուն օպերայի (բեմական Մոսկվայում, Մամոնտովի մասնավոր օպերայում, 1886 թվականին) զգեստների և բեմանկարների էսքիզները։
1883-1985 թվականներին Մոսկվայի պատմության թանգարանի համար ստեղծել է «Քարի դար» մոնումենտալ պաննոն, 1885-1996 թվականներին՝ Կիևի Վլադիմիրյան տաճարի որմնանկարների մեծ մասը։ Մի շարք դիմանկարների («Ա․ Մ․ Վասնեցով», 1878, «Իվան Պետրով», 1883, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում), նկարազարդումների հեղինակ է։
Վասնեցովի գծանկարներով են կառուցվել եկեղեցի և հեքիաթային՝ «Հավի ոտներով խրճիթը» Աբրամցևոյում (Մոսկվայի մոտ, 1883), Տրետյակովյան պատկերասրահի ճակատը 1902։ Խորհրդային տարիներին Վասնեցովը շարունակել է ստեղծագործել ժողովրդական հեքիաթային թեմաներով («Անմահ Կաշչեյը», 1917-1926, Վիկտոր Միխայլովիչ Վասնեցովի տուն-թանգարան, Մոսկվա)։
Պատկերասրահ
խմբագրել-
Գերեզմանափոր (1871)
-
Բնակարանից բնակարան (1876)
-
Ասպետը խաչմերուկում (1878)
-
Նախապատվություն (1879)
-
Իգորը ճակատամարտից հետո (1880)
-
Ալյոնուշկայի լճակ (1880)
-
Կախարդական գորգ (1880)
-
Երեք արքայադստեր դժոխք (1881)
-
Ռազմիկների հայտնությունը (1887)
-
Իշխան Իվանը գորշ գայլին (1889)
-
Ռուսական մկրտություն (1890)
-
Գամայուն (1897)
-
Գուսլյարներ (1899)
-
Ձյունանուշ (1899)
-
Հանդիպում Օլեգ թագավորին (1899)
-
Վերջին դատաստան (1904)
-
Տրետյակովյան պատկերասրահի ճակատային մասի էսքիզը
-
Ռուսական գիրք Վիշտ, (շապիկ 1910)
-
Իլյա Մուրոմեց (1914)
-
(1914)
-
Ոսկորների պայուսակ (1926)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Васнецов Виктор Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1971. — Т. 4 : Брасос — Веш. — С. 328—329.
- ↑ 2,0 2,1 2,2 Viktor Mikhailovich Vasnetsov (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Sarabianov A. D. Encyclopædia Britannica
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Վասնեցով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 294)։ |