Սեմյոն Տիմոշենկո
Սեմյոն Կոնստանտինովիչ Տիմոշենկո (ռուս.՝ Семён Константинович Тимошенко, փետրվարի 6 (18), 1895 կամ փետրվարի 18, 1895, Ֆուրմանովկա, Izmailsky Uyezd, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն - մարտի 31, 1970[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ (1940), Խորհրդային Միության կրկնակի հերոս (21․3․1940, 18․2․1965)։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։
Սեմյոն Տիմոշենկո Семён Тимошенко | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6 (18), 1895 կամ փետրվարի 18, 1895 |
Ծննդավայր | Ֆուրմանովկա, Izmailsky Uyezd, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 31, 1970[1][2][3][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | ուկրաինացի |
Մասնագիտություն | սպա և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | People's Commissar for Defense of the Soviet Union? և ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե |
Semyon Timoshenko Վիքիպահեստում |
Գործունեություն
խմբագրելՄասնակցել է 1914–1918-թվականների առաջին համաշխարհային պատերազմին, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ կալեդինշչինայի ջախջախմանը, գերմանացի զավթիչների և սպիտակ գվարդիականների դեմ Ղրիմում ու Կուբանում մղված մարտերին, Ցարիցինի պաշտպանությանը։ Ավարտել է Բարձրագույն ակադեմիական (1922 և 1927) և Վլադիմիր Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիայի միանձնյա հրամանատարների դասընթացները (1930)։
1933 թվականից եղել է Բելառուսիայի, 1935-ից՝ Կիևի ռազմական օկրուգների հրամանատարի տեղակալ, 1937-ից՝ Հյուսիս-Կովկասյան, Խարկովի ռազմական, օկրուգների, 1938-ից՝ Կիևի հատուկ ռազմաքաղաք, օկրուգի զորահրահմանատար։
1939 թվականին որպես Ուկրանիայի ռազմաճակատի հրամանատար, մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի ազատագրմանը։ Խորհրդային ֆինլանդյան պատերազմում (1939–1940)՝ Հյուսիս-Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։
1940–1941 թթ.՝ ՍՍՀՄ պաշտպանության ժողկոմ։ Հայրենական մեծ պատերազմի (1941–1945) Ժամանակ եղել է Գլխավոր հրամանատարության ռազմակայանի նախագահ, ապա՝ Գերագույն գլխավոր հրամանատարության ռազմակայանի անդամ, պաշտպանության ժողկոմի տեղակալ, Արևմտյան (1941) և Հարավ–Արևմտյան (1941-1942) ուղղությունների գլխավոր հրամանատար, Արևմտյան (1941), Հարավարևմտյան (1941–1942), Մտալինգրադյան (1942), Հյուսիսարևմտյան (1942-1943) ռազմաճակատների հրամանատար։ Պատերազմից հետո եղել է Բարանովիչյան, Հարավ–Ուրալյան, Բարանովիչյան, Բելառուսական ռազմ, օկրուգների զորահրամանատար։
1960 թվականից՝ ՍՍՀՄ պաշտպանության մինիստրության Գլխավոր տեսուչների խմբի գլխավեր տեսուչ։ 1961–1970 թթ.̀ Պատերազմի վետերանների խորհրդային կոմիտեի նախագահ։ 1939–1952 թթ.՝ ՀամԿ(բ) կ ԿԿ անդամ, 1952-1970 թթ.՝ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու։ ՍՍՀՄ I–VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։
Թաղված է Մոսկվայում, Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Լենինի 5, Հոկտեմբերյան հեղափոխության,«Հաղթանակի», Կարմիր դրոշի 5, Սուվորով աստիճանի 3 շքանշաններով, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով, Պատվավոր հեղափոխական զենքով և այլն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմյոն Տիմոշենկո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 9)։ |