Տերնոպոլի մարզ (ուկրաիներեն՝ Терно́пільська о́бласть), մարզ Ուկրաինայի արևմտյան մասում։ Ստեղծվել է 1939 թվականի դեկտեմբերի 4-ին։ Մինչև 1944 թվականի օգոստոսի 9-ը անվանվում էր Տարնոպոլի մարզ։ Ծածկում է պատմական Գալիցիա տարածքի արևելյան մասը, Պոդոլյեի արևմտյան մասը և Վոլինի հարավային մասը։ Աշխարհագրական տեսանկյունից գտնվում է Պոդոլյան բարձրավայրի վրա, Տերնոպոլի մարզի հարավային սահմանը անցնում է Դնեստր գետով, արևելյանը՝ Զբրուչ գետով։

Picto infobox map.png
Տերնոպոլի մարզ
Тернопільська область
Տերնոպոլի մարզի դրոշ Զինանշան
Flag of Ternopil Oblast.svg
Coat of Arms of Ternopil Oblast.svg
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Կարգավիճակմարզ
Մտնում էՈւկրաինա
Ներառում է17 շրջան, 18 քաղաք, 17 քաղաքատիպ ավան, 1021 գյուղ
ՎարչկենտրոնՏերնոպոլ
Մարզային պետական վարչության ղեկավարՎալենտին Անտոնովիչ Խոպտյան
Հիմնական լեզուուկրաիներեն
Պաշտոնական լեզուներուկրաիներեն
Բնակչություն (2012)
1 078 859 (23 տեղ)
Խտություն80,45
Տարածք13,823 հազ.  (2,29 %, 22 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ
 - Ցածրագույն կետ

 443 մ
 116 մ
Map of Ukraine political simple Oblast Ternopil.png
Հիմնադրված է1939 թ. դեկտեմբերի 4 թ.
Սահմանակցում էԼվովի մարզ, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Խմելնիցկիի մարզ, Չեռնովցիի մարզ և Ռովնոյի մարզ
Ժամային գոտիUTC+2
ՀապավումТернопільська область
ISO 3166-2 կոդUA-61
Հեռախոսային կոդ+380 35
Փոստային ինդեքսներ46xxx, 47xxx, 48xxx
Ավտոմոբիլային կոդВО
adm.gov.te.ua

Սահմանակից է հյուսիսում՝ Ռովնոյի մարզի, արևելքում՝ Խմելնիցկիի մարզի, հարավում՝ Չերնովիցիի մարզի, հարավ-արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկովսկի մարզի, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Լվովի մարզի հետ։

Մարզի վարչական կառուցվածքԽմբագրել

Ընդհանուր տեղեկություններԽմբագրել

Տերնոպոլի մարզի վարչական կենտրոնն է Տերնոպոլ քաղաքը։

Մարզի վարչական միավորների քանակները՝

  • շրջաններ - 17;
  • բնակավայրեր - 1061, այդ թվում՝
    • գյուղական - 1021;
    • քաղաքային - 35, այդ թվում՝
      • քաղաքատիպ ավաններ - 17;
      • քաղաքներ - 18, այդ թվում՝
        • մարզային նշանակության քաղաքներ - 1;
        • շրջանային նշանակության քաղաքներ - 17;
  • գյուղական խորհուրդներ - 580։

Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Տերնոպոլի մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է՝ մարզային պետական վարչությունը։ Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից։

ՇրջաններԽմբագրել

Տերնոպոլի մարզում կան 17 շրջաններ։

ՔաղաքներԽմբագրել

Մարզային նշանակության քաղաքներ՝

Շրջանային նշանակության քաղաքներ՝

ԲնակչությունԽմբագրել

Տերնոպոլի մարզում 2001 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ բնակվում էր 1 125,7 հազար մարդ, (Ուկրաինայի բնակչության 2,3 %)։ Միջին խտությունը կազմում էր 45,3 մարդ/կմ², ամբողջ Ուկրաինայում խտությունը կազմում է 80 մարդ/կմ²։

Բնակչության ազգային կազմԽմբագրել

Ազգային կազմությամբ Տերնոպոլի մարզը հանդիսանում է Ուկրաինայի ամենամիազգային մարզը։ Ընդ որում, 2001 թվականի համա-Ուկրաինական մարդահամարի արդյունքներով, այստեղ ապրում են 85 ազգությունների ներկայացուցիչներ, որոնց մեջ առավել մեծաքանակ են հետևյալները[1]`

Խոշոր բնակավայրերԽմբագրել

Բնակավայրեր, որոնց բնակչությունը գերազանցում է 6 հազարը
2008 թվականի հունվարի 1-ի տվյալներով
Տերնոպոլ 217,4 Լանովցի 8,7
Չորտկով 28,7 Պոդվոլոչիսկ 8,0
Կրեմենեց 21,5 Պոչաև 7,8
Բերեժանի 18,2 Զբորով 7,4
Զբարաժ 13,8 Խորոստկով 7,2
Տերեբովլյա 13,7 Վելիկայա Բերեզովիցա 7,0
Բուչաչ 12,5 Գուսյատին 7,0
Բորշչյով 11,4 Կոպիչինցի 6,9
Զալեշչիկի 9,5 Մոնաստիրիսկա 6,2
Կոզովա 9,4

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել