Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գովերլա (այլ կիրառումներ)

Հովերլա (ուկր.՝ Говерла), լեռ Ուկրաինայում, երկրի ամենաբարձր կետը։ Հովերլան գտնվում է Իվանո-Ֆրանկովսկի և Անդրկարպատյան մարզերի սահմանին, Ռումինիայի հետ Ուկրաինայի սահմանից մոտ 17 կմ հեռավորության վրա։ Պատկանում է Արևելյան Կարպատների Չեռնոգորա լեռնաշղթային։ Գագաթի բարձրությունը կազմում է ծովի մակերևույթից 2061 մ։

Հովերլա
ուկր.՝ Говерла
Hoverla 2012.jpg
Տեսակլեռ
ԵրկիրՈւկրաինա
Աշխարհագրական
տեղադրություն
Ուկրաինա Ուկրաինա Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Անդրկարպատյան մարզ
Լեռնային համակարգՉեռնոգորա լեռնաշղթա, Արևելյան Կարպատներ
Բարձրությունը ծովի մակարդակից2061[1]
##Գովերլա (Ուկրաինա)
RedMountain.svg

Լեռան ստորոտում է գտնվում Պրուտ գետի աղբյուրներից մեկը։ Լեռան վրա բարձրանալու առաջին տուրիստական ուղեգիծը բացվել է 1880 թվականին։ Մոտակայքում գտնվող խոշոր բնակավայրերն են Ռախովը, Յասինյան և Վորոխտան։

Հովերլան և ՊրուտըԽմբագրել

Հովերլայի և Պրուտի մասին կան մի քանի իրար նման առասպելներ։ Դրանցից մեկի համաձայն, նրանք մի ժամանակ եղել են տղա և աղջիկ, որոնք սիրել են միմյանց։ Այդ մասին իմացել է աղջկա հայրը՝ Լեռնային Արքան։ Որպեսզի Պրուտը չգտնի Հովերլային, հայրը թաքցրել է նրան դարձնելով լեռ։ Պրուտը իմացավ, որ իր սիրած աղջկան ապակախարդելու համար անհրաժեշտ է բարձրանալ լեռան գագաթը արևածագին։ Սակայն նա չհասցրեց դա անել, և մինչ այսօր Պրուտ գետը լացում է Հովերլայի ստորոտին։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել