Բելառուս (ՄՀԱ՝ /bɛləˈruːs/: Բելառուսերեն.՝ Белару́сь, ՄՀԱ՝ [bʲɛlaˈrusʲ]; Ռուսերեն.՝ Белору́ссия)՝ պաշտոնական անվանում Բելառուսի Հանրապետություն (ԲելառուսերենРэспубліка Беларусь Ռուսերեն.՝ Республика Белоруссия), դեպի ծով ելք չունեցող պետություն Արևելյան Եվրոպայում[4]։ Հյուսիս-արևելքում սահմանակից է Ռուսաստանին, հյուսիսում՝ Լիտվային և Լատվիային, հարավում՝ Ուկրաինային, արևմուտքում՝ Լեհաստանին։ Մայրաքաղաքը Մինսկն է, խոշոր քաղաքներն են Բրեստը, Գրոդնոն, Գոմելը, Մոգիլյովը և Վիտեբսկը[5]։ Մինչև 1991 թվականը ԽՍՀՄ-ի կազմում էր։

Բելառուսի Հանրապետություն
Рэспубліка Беларусь
Բելառուսի դրոշ
Դրոշ
Բելառուսի զինանշանը
Զինանշան
Օրհներգ՝ 
Мы, беларусы

Բելառուսի դիրքը
Բելառուսի դիրքը
ՄայրաքաղաքՄինսկ
Պետական լեզուներ բելառուսերեն
ռուսերեն
Կառավարում ավտորիտար բռնապետություն
 -  Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո
 -  Վարչապետ Ռոման Գոլովչենկո
Տարածք
 -  Ընդհանուր 207, 600 կմ² 
 -  Ջրային (%) 0[1]
Բնակչություն
 -  2018 նախահաշիվը 9, 491, 823[2] 
 -  2009 մարդահամարը 9, 503,807[3] 
 -  Խտություն 46 /կմ² 
127 /մղոն²
Ժամային գոտի FET (ՀԿԺ+3)
Ազգային դոմեն .by
Հեռախոսային կոդ +375

Երկրի բնակչության մեծ մասն ապրում է խոշոր քաղաքներում։ Բնակչության ավելի քան 80%-ն էթնիկ բելառուսներ են, ամենամեծ ազգային փոքրամասնություներն են ռուսները, լեհերը և ուկրաինացիները։ Պաշտոնական լեզուներն են բելառուսերենը և ռուսերենը։ Դավանանքային առումով մեծ մասը ուղղափառ քրիստոնյաներ են, Բելառուսի ուղղափառ եկեղեցու հետևորդներ, որը Ռուս ուղղափառ եկեղեցու իրավասության տակ է, իսկ երկրի արևմուտքում կա կաթոլիկ եկեղեցու փոքր համայնք։

Բելառուսը անդամ է մի շարք միջազգային կառույցների, այդ թվում՝ Միավորված Ազգերի Կազմակերպություն, Սևծովյան տնտեսական համագործակցություն, Անկախ պետությունների համագործակցություն, Հավաքական անվտագության պայմանագրի կազմակերպություն և Եվրասիական Տնտեսական Միություն։

Ֆիզիկաաշխարհագրական դիրքը

խմբագրել

Աշխարհագրական դիրքը

խմբագրել

Բելառուսի ընդհանուր մակերեսը կազմում է 207,6 հազար կմ² (տարածքով՝ 84-րդ տեղ աշխարհի երկրների շարքում)[36], որից 202,9 հազար կմ²՝ ցամաքում[6]։ Այն գրեթե երկու անգամ մեծ է Բուլղարիայից, երեք անգամ մեծ է Իռլանդիայից։ Տարածքով ամենամոտ երկրներն են Մեծ Բրիտանիան և Ռումինիան[7]։ Բելառուսը զբաղեցնում է մի տարածք, որը նման է հնգանկյունի։ Հյուսիսից հարավ ձգվում է 560 կմ, արևմուտքից արևելք՝ 650 կմ։ Բելառուսի տարածքի խորությունը 220 կմ է։[7] Դեպի ծով ելք չունեցող պետություն։

Պետական սահմանի ընդհանուր երկարությունը 3617 կմ է։ Երկիրը սահմանակից է հինգ պետությունների՝ Ռուսաստանին, Ուկրաինային, Լեհաստանին, Լիտվային և Լատվիային։ Ռուսաստանի հետ ամենաերկար սահմանն ունի՝ 1283 կմ։ Ուկրաինայի հետ սահմանը մի փոքր ավելի կարճ է՝ 1084 կմ։ Բելառուսը արևմուտքում 398 կմ երկարությամբ սահմանակից է Լեհաստանին, հյուսիս-արևմուտքում՝ Լիտվային (679 կմ) և Լատվիային (173 կմ)։[8]1995-1996 թվականների պայմանագրերի համաձայն Բելառուսի սահմանները Լատվիայի և Լիտվայի հետ նշագծված է, բայց Բելառուսը չկարողացավ վավերացնել Բելառուս-Ուկրաինա սահմանի 1997 թվականի պայմանագիրը[9]։ Բելառուսի և Լիտվայի վերջնական սահմանի բաժանարար փաստաթղթերը վավերացրել 2007 թվականի փետրվարին[10]։

Բելառուսը գտնվում է բարեխառն աշխարհագրական գոտում՝ հյուսիսային լայնության 51°– 56 ° միջակայքում։ Ամենահյուսիսային կետը գտնվում է Վերխնեդվինսկի շրջանում Օսվեյսկոե լճից հյուսիս, իսկ հարավայինը՝ Բրագինսկի շրջանում՝ քաղաքատիպ Կոմարին բնակավայրի մոտ։ Ծայրահեղ արևմտյան կետը գտնվում է Կամենեցկի շրջանի Վիսոկայե քաղաքի մոտ, արևելյանը՝ Խոտիմսկից ոչ հեռու։ Երկրի աշխարհագրական կենտրոնը գտնվում է Պուխովիչի շրջանի Անտոնովո գյուղի մոտ և որի կոորդինատներն են 53°32′ հս․ լ. 28°03′ ավ. ե.HGЯO։ Ըստ բելառուս գիտնականների՝ երկրի տարածքում է գտնվում Եվրոպայի աշխարհագրական կենտրոնը և այն գտնվում է Պոլոցկից ոչ հեռու, որում տեղադրված է համապատասխան հուշատախտակ։[Ն 1][12]

Մակերևույթ

խմբագրել

Երկրի տարածքը մտնում է Արևելաեվրոպական հարթավայրի մեջ։ Երկրաբանական պատմությամբ պայմանավորվեց է կուտակումային հարթավայրերի բաշխվածությունը դրա սահմաններում։ Մակերեւույթի միջին բացարձակ բարձրությունը ծովի մակարդակից 160 մետր է։ Բելառուսի հարթավայրերը բաժանված են երեք խմբի՝ ալիքավոր հարթավայրերը հերթափոխվում են բլրոտ բարձրություններով և հարթ ցածրավայրերով։ Երկրի ռելիեֆի ձևավորման վրա ամենամեծ ազդեցությունն են ունեցել հնագույն սառցադաշտերը։ Դրանց շնորհիվ ձևավորվել է Բելառուսի ռելիեֆի մոտ 80%-ը։ Սառցադաշտային հանքավայրերի կուտակումը հանգեցրեց մորենային հարթավայրերի և վերջնա–մորենային բարձրությունների ձևավորմանը։[13].

 
Բելառուսի ֆիզիկական քարտեզ

Բլուրները զբաղեցնում են երկրի տարածքի մեկ հինգերորդից մի փոքր ավելին։ Դրանք հատկապես բնորոշ են կենտրոնական շրջաններին, որտեղ արևմուտքից արևելք ձգվում է Բելառուսական թմբաշարեր։ Հիմնականում նրա երկայնքով անցնում է Եվրոպական հիմնական ջրբաժանը։ Բելառուսական թմբաշարերը գետերի հովիտներով բաժանված է առանձին բարձրությունների։ 150-ից 200 մետր բացարձակ բարձրություններ ունեցող հարթավայրերը զբաղեցնում են Բելառուսի տարածքի մոտ կեսը։ Հարթավայրերը գտնվում են բելառուսական լեռնաշղթայի բարձրությունների միջև։ Հարթավայրերը զբաղեցնում են երկրի տարածքի մոտ 30%-ը, հիմնականում խոշորագույն գետերի հովիտներում։ Դրանք ներառում են 80-ից 150 մետր բացարձակ բարձրություններ ունեցող տարածքներ։ Նրանք ավելի լայնորեն ներկայացված են Բելառուսի հարավում, որտեղ գտնվում են Պոլեսիեի դաշտավայր և Մերձդնեպրյան ցածրավայր։ Հյուսիսային և կենտրոնական շրջաններում ցածրադիր գոտիները փոխարինվում են հարթավայրերով և բարձրություններով։ Դրանցից ամենամեծն են Պոլոցկը և Նեմանը։[14] Համեմատաբար հարթ, երկրի մեծ մասը ծածկված է ճահճոտ հողերով[1]։ Միավորված ազգերի կազմակերպության 2005 թվականի գնահատականներով, Բելառուսի 40% -ը ծածկված է անտառներով[15]։ Բելառուսում կա 11000 լիճ[1]։ Երկրի երեք խոշոր գետերը հոսում են հետևյալ ուղղություններով. Նեման գետը հոսում է դեպի արևմուտք՝ Բալթիկ ծով, Պրիպյատ գետը հոսում է դեպի արևելք, Դնեպր գետը հոսում է հարավ՝ Սև ծով[16]։

Երկրի ամենաբարձր կետը Ձերժինսկայա լեռն է, բարձրությունը 345 մետր, իսկ ամենացածր կետն է Նեման գետը, ցածրությունը 90 մ (295 ոտնաչափ)[1]։ Երկրի միջին բարձրությունը 160 մ (կամ 525 ոտնաչափ) ծովի մակարդակից[1]։ Բնական պաշարները ներառում են տորֆ, փոքր քանակությամբ նավթ և բնական գազ, գրանիտ, դոլոմիտի (կրաքար) կրակավ, կավիճ, ավազ, մանրախիճ և կավ[1]։

1986 թվականի Չեռնոբիլի միջուկային աղետից հետո Բելառուսի հարավային շրջանները ընդհանուր 70%, Ուկրաինայի և Ռուսաստանի հետ մեկտեղ, մեծ վնաս կրեցին էլեկտրակայանի աղետալի վթարից (1986 թվական)։ Միլիոնավոր մարդիկ հայտնվեցին միջուկային ճառագայթման գոտում։ 100 հազարավոր հեկտար տարածություններ մարդկանց ապրելու համար դարձան վտանգավոր, և բնակչությունը տարհանվեց։ Երկիրը մեծ ճիգեր գործադրեց վթարի հետևանքները վերացնելու համար[17]։ ՄԱԿ-ի և այլ մարմինների նպատակն էր նվազեցնել ճառագայթումից տուժած տարածքները[18][19]։

Երկրաբանական կառուցվածք

խմբագրել

Բելառուսը գտնվում է Արևելաեվրոպայի պլատֆորմի արևմտյան մասում, որին բնորոշ է 43–57 կմ հաստությամբ մայրցամաքային տիպի երկրակեղևը։ Պլատֆորմն ունի երկաստիճան կառուցվածք՝ բյուրեղային հիմքը ծածկված է նստվածքային շերտով։ Բելառուսին բնորոշ են դանդաղ ուղղահայաց շարժումները, որոնց տատանման լայնույթը չի գերազանցում տարեկան երկու սանտիմետրը։[20] Բելառուսի ամենամեծ տեկտոնական կառույցներն են Ռուսական սալը, Վոլին-Ազովյան սալը և Ուկրաինական վահանը։[21] Երկրի տարածքի կենտրոնական մասը զբաղեցնում է Բելառուսական անտիկլինալը, որի ներսում հիմքն ընկած է մակերևույթից 20-100 մ խորության վրա, լանջերը կազմված են ծանծաղ-ծովային, հիմնականում կարբոնատային, պալեոզոյան հանքավայրերից։ Հյուսիսում բելառուսական անտիկլինալը հարում է պերմ-մեզոզոյան լեհ-լիտվական սինկլինալին։ Դևոնի շրջանի կեսերին Բելառուսի հարավային մասում լայնական ուղղությամբ ձևավորվել է Պրիպյատի ճկվածքը՝ լցված աղաբեր հանքավայրերով։ Հյուսիս-արևելքում գտնվում է Օրշայի իջվածքը՝ լցված վերին պրոտերոզոյան սառցադաշտային և հրաբխային համալիր կուտակումները։ Երկրի ծայր արևմուտքում գտնվում է Պոդլասիե-Բրեստի իջվածքը, որը ներառում է վերին պալեոզոյան և մեզոզոյան նստվածքները։ Նստվածքային ծածկույթի հաստությունը իջվածքներում և գոգավորություններում հասնում է 1000-5000 մետրի։ Բելառուսի տարածքում տարածված են չորրորդական սառցապատման ժամանակաշրջանի և լճա-գետային նստվածքներ (մասնակիորեն սառցադաշտային տեղաշարժերից վնասված)՝ ծածկված ավելի հին ապարներով[22]։.

Օգտակար հանածոներ

խմբագրել

Երկրի տարածքում հետազոտվել են Ստարոբինի և Պետրիկովի կալումիական աղի խոշոր հանքավայրեր՝ մի քանի միլիարդ տոննա հումքային պաշարներով և քարաղի հանքավայրեր՝ մի քանի տասնյակ միլիարդ տոննա հումքային պաշարներով։ Գոմելի շրջանում հայտնի են մի քանի տասնյակ փոքր նավթահանքեր, որտեղ տարեկան արդյունահանվում է ավելի քան 1,5 միլիոն տոննա նավթ և բնական գազի քիչ քանակություն։ Պրիպյատի հովտում հայտնի են գորշ ածխի և այրվող թերթաքարերի հանքավայրեր։ Այրվող թերթաքարի արդյունահանման հեռանկարները դեռ պարզ չեն։ Տորֆի հարուստ հանքավայրերը գտնվում են հանրապետության ողջ տարածքում՝ հայտնի է մոտ 7 հազար տորֆային ճահիճ։ Կա երկաթի երկու նշանավոր, բայց խորքային հանքավայրեր և մի քանի փոքր հանքավայրեր (հանքագոյացումներ) բնակտորավոր պղնձի, պղնձահրաքար, հազվագյուտ մետաղների, բերիլիումի և ուրանի հանքաքարերի:Հումքի բազմաթիվ հանքավայրեր շահագործվում են շինանյութերի, քաղցրահամ և հանքային ջրի աղբյուրների արտադրության համար[23][24]։.

Բելառուսի տարածքի մոտ 60%-ում գերակշռում են տարբեր մեխանիկական կազմի և պոդզոլացման աստիճանի ճմա–պոդզոլային հողերը։ Արևմտյան մասում առանձնացնում են գորշ անտառային հողեր և գլեյա–պոդզոլային հողեր, ցածրադիր վայրերում (հատկապես Պոլիսիայում)՝ ճմա–ճահճային, ճահճային (22,7%) և ավազոտ ճմա–պոդզոլային հողեր։ Խոշոր գետերի հովիտներում տարածված են ալյուվիալ–մարգագետնային հողերը։[25]. Բելառուսի տարածքի 1/3-ից ավելին զբաղեցնում են ճահիճները և չափազանց խոնավացած հողերը, որոնք հատկապես տարածված են Պոլեսիեի, Դնեպրի և այլ ցածրադիր գոտիներում:[25].

Երկիրը գտնվում է ցամաքային և ծովային կլիմայի[1] անցումային գոտում։ Բելառուսի կլիման բարեխառն ցամաքային է, արևմուտքում՝ անցումային ծովայինից ցամաքային՝ ձևավորվելով Ատլանտիկայի օդային զանգվածների ազդեցության տակ։ Ձմռանը հաճախակի ձնհալը[26]։ Ամառային միջին ջերմաստիճանը տատանվում է +17 °C-ից հյուսիսում (հուլիս) մինչև +18-19 °C հարավում, իսկ ձմռանը` -4,5 °C հարավ-արևմուտքում մինչև -8 °C հյուսիս-արևելքում (հունվար։ )) Տեղումները ընկնում են հավասարաչափ՝ ավելանալով հարավից հյուսիս՝ 500 մմ-ից հարավում մինչև 800 մմ հյուսիս-արևմուտքում[27]։ Տեղումների ամենամեծ քանակը սովորաբար աշուն-ձմեռ ժամանակահատվածում է։ Անտառային տարածքներում ձյան ծածկույթի հաստությունը կարող է լինել 1–1,2 մ[26]։ Կլիման հատկանշական է մեղմ ցուրտ ձմեռներով, հունվարի միջին ջերմաստիճանների միջակայքերը 4 °C- ից (24.8 °F) և հարավ - (Բրեստ) մինչև -8 °C (17, 6 °F) և հյուսիս (Վիտեբսկի) և զով ու խոնավ ամառներով միջին ջերմաստիճանը՝ 18 °C (64.4 °F)[27]

Ջրային ռեսուրսներ

խմբագրել
 
Պրիպյատ գետը Մոզիրի

մոտ

Բելառուսի հիմնական գետերն են Դնեպրը և նրա վտակները՝ Պրիպյատը, Սոժը և Բերեզինան, ինչպես նաև Արևմտյան Դվինան, Նեմանը և Արևմտյան Բուգը։ Այս գետերը միավորված են մի շարք ջրանցքներով, այդ թվում՝ հնացած Դնեպր-Բուգյան, Դնեպր-Նեման, Բերեզինի և այլն։ Բելառուսում կան ավելի քան 10 հազար լճեր, որոնցից ամենամեծն են Նարոչը (տարածքը՝ 80 կմ²) և Օսվեյսկոե լիճը։ (53 կմ²)։ Պոլեսիեն (Բելառուսի հարավ) Եվրոպայի ճահիճների և խոնավ տարածքների ամենամեծ շրջանն է. միայն Պրիպյատի ճահիճները զբաղեցնում են մոտ 39 հազար կմ տարածք[28]:.

Ֆլորա և ֆաունա

խմբագրել
 
Եվրոպական զուբր

Անտառները զբաղեցնում են երկրի տարածքի մոտ 38,8%-ը՝ 8064 հազար հեկտար (2010 թ.)[29] Անտառներում աճում են 28 տեսակի ծառեր և մոտ 70 տեսակի թփեր։ Առավել տարածված են կեչու, սոճու, եղևնի, կաղնու և կաղամախու, հարավում ճահճոտ ցածրադիր վայրերում՝ սոճու անտառներ։ Մարգագետիններն ու արոտավայրերը զբաղեցնում են երկրի տարածքի 20%-ը։ Հերկվել է տարածքի մոտ 1/3-ը՝ հիմնականում կենտրոնական և հարավարևելյան հարթավայրերը։ Երկրի անտառներում, գետերում և լճերում կարելի է հանդիպել կաթնասունների շուրջ 76 տեսակների, որոնցից առավել տարածված են որմզդեղնը, եղջերուն, վարազը, գայլը, կուղբը, աղվեսը, նապաստակը, թռչունների մոտ 300 տեսակ։ Լճերում և խոնավ տարածքներում ապրում են բազմաթիվ թռչունների տեսակներ, այդ թվում՝ կռունկներ և արագիլներ։ Ջրավազաններում հայտնաբերվել են ձկների 63 տեսակ (ներառյալ 16 ոչ բնիկ տեսակներ)[30], որոնց մեջ գերակշռում են ծածանազգիները։ Երկրի Կարմիր գրքում ընդգրկված են կաթնասունների 17, թռչունների 72, երկկենցաղների 4, ձկների 10, միջատների 72 տեսակ։ Նրանց ապրելավայրերում պահպանելու համար ստեղծվել են պետական արգելոցներ և արգելավայրեր։ Ամենահայտնին Բելովեժյան թավուտն է, որտեղ պահպանվում են եվրոպական հին անտառի վերջին մնացուկները և զուբրերը՝ եվրոպական բիզոնները[31]։.

Պահպանվող տարածքներ

խմբագրել

Բելառուսում ստեղծվել է 2 արգելոց և 4 ազգային պարկ.

Պատմություն

խմբագրել

9–11-րդ դարերում երկրի տարածքը մտնում էր Կիևյան Ռուսիայի, 14-րդ դարում՝ Լիտվական Մեծ իշխանության կազմի մեջ։ Ավելի ուշ այդ հողերին բնորոշ դարձավ «Բելայա Ռուս» անվանումը։ 1918 թվականին կազմավորվեց Բելառուսական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը, որը 1922 թվականին մտավ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Միության կազմի մեջ։

Վաղ պատմություն

խմբագրել

Միջնադար

խմբագրել

Ռուսական կայսրություն

խմբագրել

Բելառուսի ԽՍՀ

խմբագրել

Հայրենական Մեծ պատերազմ

խմբագրել

1941-1945 թվականների խորհրդա-գերմանական պատերազմի առաջին իսկ օրերից Բելառուսի տարածքը դարձավ համառ, արյունահեղ մարտերի ասպարեզ։ Գրեթե 1 ամիս թշնամու թիկունքում հերոսաբար պաշտպանվեց սահմանամերձ Բրեստի ամրոցը։ Գերմանացիների գրաված տարածքում, բելառուսական անտառներում գործում էին բազմաթիվ պարտիզանական ջոկատներ։ Այդ պայքարին մասնակցեցին նաև հայ ժողովրդի զավակները, գործող բանակներում և պարտիզանական ջոկատներում մարտնչած հազարավոր հայորդիներ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով։ Հատկապես ծանր պայմաններում հայտնվեցին Բրեստի ամրոցի պաշտպանները (100 հոգի)։ Նրանցից շատերը զոհվեցին անհավասար մարտերում։ Հերոսական մարտական ուղի անցավ Բելառուսի անտառներում կազմավորված հայկական «Հաղթանակ» պարտիզանական ջոկատը (ղեկավարներ՝ Սերգեյ Հարությունյան, Հովհաննես Պետյան, Մաթևոս Խաչատրյան, Հակոբ Հակոբյան և այլք)։ Ընդհատակում եռանդուն գործունեություն ծավալեց Հենրիկ Զաքարյանը, որը գերության մեջ ստեղծեց «Անհնազանդներ» կազմակերպությունը և փրկեց Գերմանիա աքսորվող շատ քաղաքացիների կյանքը։ 1944 թվականի հուլիսին Բելառուսի ազատագրմանը մասնակցեցին նաև Մերձբալթյան առաջին ռազմաճակատի զորքերը՝ զորավար Հովհաննես Բաղրամյանի հրամանատարությամբ։

Պատերազմի տարիներին զոհվեց յուրաքանչյուր չորրորդ բելառուսը։ Ավերվեցին ու հրո ճարակ դարձան հարյուրավոր քաղաքներ ու գյուղեր։ Հիմնահատակ այրվեց Խատին գյուղը, իսկ բնակչությունը գլխովին ոչնչացվեց։ Պատերազմից հետո բելառուս ժողովուրդը վերականգնեց ավերված քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ Սվիսլոչ գետի ափին գտնվող մայրաքաղաք Մինսկը, որը, որպես բնակավայր, հիմնադրվել է 11-րդ դարում։ 1991 թվականին, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Միության փլուզման մասին Բելովեժյան հայտարարագրի ստորագրումից հետո, Բելառուսը դարձավ անկախ պետություն։ Այժմ Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկիր է։ Բելառուսը զարգացած արդյունաբերական երկիր է։ Լավ հայտնի են բելառուսական հաստոցներն ու «Բելառուս» տրակտորները, հսկա ինքնաթափ «ՄԱԶ»-երն ու «ԲելԱԶ»-ները, որոնք միանգամից կարող են փոխադրել մի քանի տասնյակ տոննա բեռ։ Այստեղ արտադրվում են նաև բազմաթիվ ու բազմազան մոտոցիկլներ ու հեծանիվներ, կենցաղային սառնարաններ, հեռուստացույցներ, լուսանկարչական ապարատներ ու էլեկտրալամպեր, դաշնամուրներ, ժամացույցներ, հաշվիչ մեքենաներ, կահույք, կոշիկ, գործվածքներ։ Գյուղատնտեսության գլխավոր ճյուղերն են կաթնամսատու տավարաբուծությունը, խոզաբուծությունը, թռչնաբուծությունը, կարտոֆիլի և վուշի մշակումը, այգեգործությունը։

Անկախություն

խմբագրել

ԽՍՀՄ կազմալուծումից հետո Բելառուսը հայտարարվել է խորհրդարանական հանրապետություն։ Բելառուսի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ է դարձել Ստանիսլավ Շուշկևիչը։

1992 թվականին շրջանառության մեջ է դրվել բելառուսական ռուբլին, սկսվել է զինված ուժերի ձևավորումը, օրինականացվել է Բելառուսի հունակաթոլիկական եկեղեցին։

1993 թվականին Բելառուսը վավերացրել է Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը։

1994 թվականին ընդունվել է Բելառուսի Սահմանադրությունը, ինչպես նաև անցկացվել են առաջին նախագահական ընտրությունները։ Նախագահ է ընտրվել Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ երկիրը դարձել է խորհրդարանական-նախագահական հանրապետություն։ 1995 թվականին անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում ռուսերենն ստացել է պետական լեզվի կարգավիճակ բելառուսերենի հետ հավասար, փոխվել են գերբն ու դրոշը։

Վարչական բաժանում

խմբագրել

Բելառուսը բաժանված է վեց մարզերի (Բելառուսերեն՝ вобласць, ռուսերեն՝ область)։ Բոլոր մարզերն ունեն նույնական վարչական կենտրոններ[32]։ Յուրանքաչյուր մարզ ունի իր մարզային օրենսդրական իշխանությունը, որը կոչվում է տարածաշրջանային խորհուրդ (Բելառուսերեն՝ абласны Савет Дэпутатаў, ռուսերեն՝ областной Совет Депутатов), որը ընտրվում է իր բնակիչների և մարզային գործադիր իշխանության կողմից, որը կոչվում է մարզի վարչակազմ (Բելառուսերեն՝ абласны выканаўчы камітэт, ռուսերեն՝ областной исполнительный комитет), որոնք էլ նշանակվում են նախագահի կողմից[33]։ Մարզերն էլ իրենց հերթին բաժանվում են շրջաների (Բելառուսերեն՝ раён, ռուսերեն՝ район)[32]։ Յուրանքաչյուր շրջան ունի իր շրջանային խորհուրդը (Բելառուսերեն՝ раённы Савет Дэпутатаў, ռուսերեն՝ районный Совет Депутатов)։

Թիվը
Քարտեզի
Մարզ Փոստային
ինդեքս
Ստեղծման
ամսաթիվ
Տարածքը կմ²
(1.01.2011)[34]
Բնակչություն
(2017)[35]
Վարչական կենտրոն Դրոշ Քարտեզ
2 Բրեստի մարզ 224000 4 Դեկտեմբեր, 1939 32 787 1 386 400 Բրեստ  
 Մինսկի մարզԲրեստի մարզԳոմելի մարզԳրոդնոյի մարզՄոգիլյովի մարզՎիտեբսկի մարզՄինսկ
Բելառուսի վարչական բաժանում
7 Վիտեբսկի մարզ 210000 15 Հունվարի, 1938 40 049 1 188 000 Վիտեբսկ  
3 Գոմելի մարզ 246000 15 Հունվարի, 1938 40 372 1 420 700 Գոմել  
4 Գրոդնոյի մարզ 230000 20 Սեպտեմբերի, 1944 25 127 1 047 400 Գրոդնո  
6 Մինսկի մարզ 220000 15 Հունվարի, 1938 39 889 1 423 100 Մինսկ  
5 Մոգիլյովի մարզ 212000 15 Հունվարի, 1938 29 069 1 064 300 Մոգիլյով  

Տնտեսություն

խմբագրել
Արտահանում Ներմուծում
Երկիր Տոկոս Երկիր Տոկոս
  Ռուսաստան 35.8 %   Ռուսաստան 60.6 %
  Ուկրաինա 5.7 %   Գերմանիա 6.7 %
  Լեհաստան 5.3 %   Լեհաստան 3 %
  Գերմանիա 4.4 %   Լիտվա 1.2 %
Այլ երկրներ 48.8 % Այլ երկրներ 28.5 %

Բելառուսի տնտեսության մեծ մասը շարունակում է մնալ պետական վերահսկողության տակ[36] և արդեն որակվել է որպես «խորհրդային ոճով»[37]։ Այսպիսով, Բելառուսի բնակչության 51.2%-ը աշխատում է պետական վերահսկվող ընկերություններում, իսկ 47.4% -ը աշխատում է մասնավոր ընկերությունների (որոնց 5.7% մասամբ օտարերկրյա սեփականություն են հանդիսանում) և 1.4% -ը աշխատում է արտասահմանյան ընկերությունների հետ[38]։ Երկիրը հենվում է Ռուսաստանի տարբեր ներմուծման, այդ թվում, բենզինի[39][40] Կարևոր գյուղատնտեսական արտադրանքը ներառում է կարտոֆիլ և կաթնամթերք, այդ թվում, միս[1]։ 1994 թվականին Բելառուսի հիմնական արտահանումը ներառում է ծանր տեխնիկա (հատկապես տրակտորներ), գյուղատնտեսական արտադրանք և էներգետիկ արտադրանք[41]։

 
Բելառուսի ՀՆԱ-ի աճը 1995 թվականից մինչև 2008 թվականը։

Պատմականորեն, տեքստիլը և փայտամշակումը կազմել են Բելառուսի արդյունաբերական գործունեության մեծ մասը[42]։ Միևնույն ժամանակ, Խորհրդային Միության փլուզումից հետո 1991թ. Բելառուսը մեկն էր աշխարհի առավել արդյունաբերապես զարգացած երկրների ՀՆԱ-ի, ինչպես նաև ամենահարուստ ԱՊՀ անդամ-պետությունը[43]։ Տնտեսապես, Բելառուսի ներգրավված իրեն ԱՊՀ Եվրասիական տնտեսական ընկերակցության, և Եվրամիություն Ռուսաստանի հետ։

1990-ականներին, սակայն, արդյունաբերական արտադրության նվազման պատճառով կրճատվում է ներմուծումը, ներդրումների և պահանջարկի բելառուսական արտադրանքի նկատմամբ իր առևտրային գործընկերների կողմից[44]։ ՀՆԱ-միայն սկսեց բարձրանալ է 1996 թ.[45], 2016 թվականին ՀՆԱ-ն կազմել է $ 166 մլրդ, գնողունակության (PPP) դոլար (նախահաշիվը), կամ մոտ $ 17, 500 մեկ շնչի[1]։ 2005 թ. ՀՆԱ-ն գարունը նվազեց է 2.6% -ով. գնաճի մակարդակը միջին 14%[1]։

Ինչ վերաբերում է 2006 թ., Բելառուսի խոշորագույն առևտրային գործընկերն է, Ռուսաստանը, հաշվապահական հաշվառում գրեթե կեսը ընդհանուր առևտրի և Եվրամիությունը Բելառուսի հաջորդ խոշորագույն առևտրային գործընկերն է, և գրեթե մեկ երրորդը արտաքին առևտրի[46][47]։ 1993 թ. Բելառուսը դիմել է Համաշխարհային առևտրի կազմակերպության անդամ դառնալ[48]։

Բելառուսի արժույթն է բելառուսական ռուբլին (BYN), որը ստեղծվել է 1992 թվականի մայիսին փոխարինելով խորհրդային ռուբլուն։ Առաջին մետաղադրամները Բելառուսի Հանրապետությունում արտադրվել է 1996 թ. դեկտեմբերի 27-ին[49]։ Բելառուսական բանկային համակարգը բաղկացած է Ազգային բանկից և 24 պետական և մասնավորեցված բանկերից[50]։ 23 մայիսի 2011 թ. Բելառուսի ռուբլի արժեզրկվել է 56% ԱՄՆ դոլարի նկատմամբ[51]։ 2011 թ. հունիսի 1-ին, Բելառուսը խնդրում տնտեսական փրկարարական փաթեթ Արժույթի միջազգային հիմնադրամից[52][53]։

Քաղաքական համակարգ

խմբագրել

Բելառուսը նախագահական հանրապետություն է, որը կառավարվում է նախագահի և ազգային ժողովի կողմից։ Համաձայն 1994 թ. ընդուված սահմանադրության նախագահությունը 5 տարի է և կարող է ծառայել երկու ժամկետով։ Բայց 2004 թ. սահմանադրական փոփոխությամբ հանվել են ժամկետային սահմանափակումները[54]։ Բելառուսի ազգային ժողովը երկպալատ է, խորհրդարանը ներառում է 110 անդամ՝ Ներկայացուցիչների պալատ (ստորին պալատ) և 64-հոգանոց խորհրդի (վերին տունը)։

Կոռուպցիա

խմբագրել

Դատական համակարգը Բելառուսում չունի անկախություն և ենթակա է քաղաքական միջամտության[55]։ Կոռուպցիոն դրսեվորումների, ինչպիսիք են կաշառակերությունը, հաճախ տեղի տենդերային մրցույթների գործընթացների պաշտպանության կարիք ունի և մարդու իրավունքների պաշտպանի բացակայությամբ Բելառուսի հակակոռուպցիոն համակարգից[56]։ Սակայն, կա քաղաքական կամք պայքարելու կոռուպցիայի դեմ, և կառավարությունում արձանագրվում է որոշակի առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպիսիք են, նվազեցնելով հարկային կանոնները բարելավելու նպատակով թափանցիկություն մտցնելով հարկային գրասենյակում[57]։

Զինված ուժեր

խմբագրել

Գեներալ-լեյտենանտ Յուրի Ժադոբինի գլխավորում է Պաշտպանության նախարարություն[58], և Ալեքսանդր Լուկաշենկոն (որպես նախագահ), ծառայում է գերագույն հրամանատար Բելառուսի զինված ուժերում[59]։ Զինված ուժերը ձևավորվել են 1992 թվականին, օգտագործելով նախկին խորհրդային զինված ուժերի զինտեխնիկան նոր հանրապետության տարածքում։ Վերափոխումը նախկին խորհրդային ուժերից Բելառուսի զինված ուժեր ավարտվել է 1997 թվականին, նվազեցրել իր զինվորների քանակն 30, 000 մարդ և վերակազմավորել է իր ղեկավարությունը և ռազմական կազմավորումները[60]։

Բելառուսի զիված ուժերի մեծ մասը սպասարկում են զինծառայողներն, որոնք ծառայում են 12 ամիս[61], ժողովրդագրական նվազում հետ բելառուսների զորակոչի տարիքն, աճել կարևորություն տալով պայմանագրային զինվորների, ովքեր 2001 թվականի դրությամբ կազմում են 12, 000 մարդ[62]։ 2016 թվականին Բելառուսի համախառն ներքին արդյունքի մոտ 1.2% ուղված է ռազմական ծախսերին[1]։

Բելառուսը ցանկություն չի հայտնել միանալ ՆԱՏՕ-ին, սակայն մասնակցել է Անհատական գործընկերության ծրագրին 1997 թվականին[63], և Բելառուսն մասնակցել Օդային տարածքի աջակցություն առաքելության Աֆղանստանում[64]։ Բելառուսը առաջին անգամ սկսեց համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, 1995 թվականին Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում[65]։ Սակայն, Բելառուսը չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի որ արդեն անդամ է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության. Լարվածություն ՆԱՏՕ-ի և Բելառուսի միջև հասել է գագաթնակետին 2006 թվականի մարտին[66]։

Ժողովրդագրություն

խմբագրել
 
Բելառուսի բնակչության էվոլույցան 1989-2007 թվականներ։

Ըստ 2009 թվականի մարդահամարի տվյալների, Բելառուսի բնակչությունը 9.503.807 մարդ է[67]։ Բելառուսները կազմում են երկրի բնակչության 83.7% -ը[67]։ Հաջորդ խոշորագույն էթնիկ խմբերն են ռուսներ (8.3%), լեհեր (3.1%) և ուկրաինացիներ (1.7%)[67]։ Բելառուսի բնակչության խտությունը մոտ 50 մարդ է մեկ քառակուսի կիլոմետրի վրա (127 մեկ քմ մտ); ընդհանուր բնակչության 70%-ը կենտրոնացված է քաղաքային վայրերում[68]։ Մինսկը երկրի մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է, բնակչությունը 1.836.808[67]: Գոմելը երկրի երկրորդ խոշորագույն քաղաքն է 481.000 մարդ բնակչությամբ[69]։

Ինչպես և շատ այլ եվրոպական երկրներում, այնպես էլ Բելառուսն ունի բնակչության բացասական աճի տեմպ և բացասական բնական աճի տեմպ։ 2016 թվականին Բելառուսի բնակչությունը նվազել է 0.21% -ով[1]։ Բելառուսում ներգաղթը գերակշռում է արտագաղթին։ 2007 թվականի տվյալներով Բելառուսի բնակչության 69.7%-ը 14-64 տարեկան են; 16%-ը՝ մինչև 14, իսկ 14.6%-ը՝ 65 կամ ավելի. Բելառուսի բնակչությունը նույնպես ծերանում է։ Իսկ ներկայիս միջին տարիքը 37 տարեկան է, դա ցույց է տալիս, որ երկրի բնակչության միջին տարիքը 2050-ին կլինի 55 և 65 տարեկանի միջև[70]։ Բելառուսում կյանքի միջին տևողությունը 68 տարի է (63.0 տարի տղամարդկանց և 74.9 տարի կանանց)[1]։

Բելառուսի պաշտոնական լեզուներն են ռուսերենը և բելառուսերենն է[72]։ Ռուսերեն խոսում է երկրի բնակչության 72%, իսկ բելառուսերեն երկրորդ պաշտոնական լեզուն է և խոսում է բնակչության 11.9%։ Երկրում խոսում են փոքրաթիվ թվով լեհերեն, ուկրաիներեն և հայերեն[73]։

Ըստ 2011 թվականի կրոնական հաշվետվության Բելառուսի բանակչության մեծամասնություն քրիստոնյաներ են, որոնցից 82%-ը դավանում է ուղղափառ եկեղեցուն[74]։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետևորդները հիմնականում ապրում են երկրի արևմտյան շրջաներում, որոնց թիվը կազմում է 10%[75], կան նաև այլ կրոնական խմբեր, այդ թվում, բողոքականության, իսլամի, հուդաիզմի[76][77]։ Բելառուսում կան Հունական ուղղափառ եկեղեցու հետևորդներ և Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ։

Կրթություն

խմբագրել

Կրթական համակարգը Բելառուսում բաժանված է հետևյալ մակարդակների։

  • Նախադպրոցական կրթություն (մանկապարտեզներ)[78]
  • Պարտադիր տարրական դպրոց (տևում է ինը տարի և անվճար)[78]
  • Միջնակարգ դպրոց (անվճար են և պարտադիր) տեխնիկական դպրոցներ, վարժարաններ և այլն[79]
  • Բարձրագույն կրթություն (կան մոտ 40 պետական և 20 մասնավոր համալսարաններ)[80]։

Պարապմունքներն անցկացվում են երկու պաշտոնական լեզուներով։ Ռուսերեն և բելառուսերեն։ Սակայն, քաղաքային տարածքներում և համալսարաններում, շատ դեպքերում, դասերը ուսուցանվում են ռուսերեն, իսկ բելառուսերենը ուսուցվում է հիմնականում գյուղական վայրերում[81]։ Բելառուսի կրթությունը դեռևս ընդգրկված չէ Բոլոնիայի գործընթացի մեջ[82]։ Կրթությունն ավարտելուց հետո ավելի հեշտ է ընդունվել աշխատանքի պետական հաստատություններում։ Ամենաբարձր գիտական հաստատությունը Գիտությունների ազգային ակադեմիան է։

Խոշոր քաղաքներ

խմբագրել

Երկրի բնակչության մեծ մասն ապրում է խոշոր քաղաքներում, քաղաքներում բնակչությունն աճում է ի հաշիվ գյուղական բնակավայրերի բնակչության։ Այսպես, միայն 2008 թվականին գյուղերի բնակչությունը նվազել է մոտ 58, 000 մարդ, իսկ քաղաքներում բնակչությունն աճել է 45, 000 մարդ։ Գյուղական բնակավայրերում ապրում է բնակչության մոտ 26% կամ (2,5 միլիոն մարդ), իսկ քաղաքային բնակչությունը եռապատկվել է։ Բելառուսի քաղաքներից միայն Մինսկում ապրում են մեկ միլիոնից ավել բնակչություն։

Ստորև բերված աղյուսակում թվարկվում են Բելառուսի խոշոր քաղաքներն ըստ բնակչության։

Հայերը Բելառուսում

խմբագրել

1991 թվականին անցկացված մարդահամարի համաձայն Բելառուսում հայերի թիվը կազմում է 10 191 հայ, որից 2 800-ը՝ Մինսկում։ Հայերը նկատելի դեր են խաղում Բելառուսի տնտեսական, մշակութային և հասարակական կյանքում։ Մինսկում կա հինգ հայկական փողոց, Բելառուսի հարյուր անվանի գործիչներից 10-ը հայեր են։ Բելառուսում հայկական կառույցները սկսել են ձևավորվել 1990-ականներից, «Հայաստան» մշակութային-լուսավորչական ընկերությունն առաջին հայկական կառույցն է։ «Հայաստան» ընկերության ջանքերով 1991 թվականին Մինսկի Սբ. Ալեքսանդր Նևսկի եկեղեցու բակում տեղադրվել է Հայոց Ցեղասպանության և Սպիտակի եկրաշարժի զոհերի հուշարձան։

2003 թվականին ստեղծվեց Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կրոնական համայնքը։ Մեծ դեր է խաղում Մինսկի հայ գործարարների ակումբը։ Հայերին Բելառուսում միավորում է նաև Գրոդնոյի հայերի «Մուսալեռ» հասարակական միավորումը, Մոգիլյովի քաղաքային «Մասիս» մարզային բարեգործական միավորումը, «Էրեբունի» ազգագրական երգի-պարի և «Անի» ժողովրդական երգի-պարի համույթները, 1991 թվականից Մինսկի թիվ 64 դպրոցում գործում է կիրակնօրյա հայկական դպրոց, գործում է «Անիվ» ռուսալեզու ինտերնետային ամսագիրը, www.miasin.by և www.diaspora.by կայքէջեր[84]։

Մշակույթ

խմբագրել

Ազգային հագուստ

խմբագրել

Բելառուսի ավանդական ազգային հագուստը ծագում է դեռևս Կիևյան Ռուսիայի ժամանակաշրջանից։ Պայմանավորված երկրի սառը կիլիմայով, հագուստը այնպես է նախագծված, որ պահպանի մարմնի ջերմությունը, որոնք սովորաբար կարվում են բրդից։ Հագուստը զարդարված է գեղազարդ նախշերով, որոնց վրա ազդել են հարևան ազգերի` լեհերի, ռուսների, լատվիացիների, լիտվացիների և մի շարք այլ եվրոպական ազգերի մշակույթը։ Յուրաքանչուր մարզի համար նախագծված է հատուկ նախշերով հագուստ[85]։

Խոհանոց

խմբագրել
 
Բելառուսական բլիթներ

Բելառուսական խոհանոցը հիմնականում բաղկացած է բանջարեղենից, մսամթերքից (հատկապես խոզի միս) և հացից, որոնք սովորաբար դանդաղ եփված կամ շոգեխաշված են, որպես կանոն բելառուսները ուտում են թեթև նախաճաշ, ճաշը ամենամեծ սնունդն է օրվա ընթացքում։ Բելառուսում ամենաշատը սպառվում են ցորենի և տարեկանի հացերը։ Սակայն տարեկանն ավելի շատ է ցորենից։ Հիմնականում այն պատճառով, որ բնական պայմանները առավել նպաստավոր են տարեկանի համար, համեմատած այլ հացահատիկային բույսերի հետ[86]։

Ավանդական Բելառուսի խոհանոցը շատ մոտ է լիտվական խոհանոցին։ Հատկապես 13-ից 19-րդ դարերմ խոհանոցի ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել լեհական և գերմանական խոհանոցները։ Ինչպես նաև ազգային փոքրամասնություների` հրեաների և թաթարների, ավելի փոքր չափով ֆրանսիական, իտալական, հունգարական և անգլիական խոհանոցը։ Սկսած 19-րդ դարից մեծ ազդեցություն է ունեց ռուսական խոհանոցը[87]։

Ժառանգություն

խմբագրել

Բելառուսում կա չորս ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության օբեկտներ` Միր ամրոց համալիր (բելառ.՝ Мі́рскі за́мак), Նեսվիժի ամրոց (բելառ.՝ Нясві́жскі пала́цава-за́мкавы комплекс), Բելովեժսկայայի անտառներ, մի մասը գտնվում է Լեհաստանում, (բելառ.՝ Белаве́жская пушча), Ստրուվի երկրաբաշխական աղեղ (բելա.՝ Дуга́ Струвэ)[88]

Հայաստան և Բելառուս

խմբագրել

Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1993 թ. հունիսի 12-ին։ Հայաստանի դեսպանությունը Մինսկում բացվել է 1993 թվականին, Բելառուսի դեսպանությունը Երևանում՝ 2001 թվականին։ Հայաստանի նախագահները, վարչապետները և արտգործնախարարները 1991 թվականից ի վեր տասնյակ անգամներ այցելել են Մինսկ, որտեղ տեղակայված են ԱՊՀ կառույցները և որտեղ կայացել է ԱՊՀ գագաթաժողովներ։ Հայաստանի նախագահներից միակը, որ պաշտոնական այց է տվել Բելառուս, եղել է Ռոբերտ Քոչարյանը՝ 2002 թվականի հունիսին։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեք անգամ այցելել է Հայաստան՝ 2001 թվականի մայիսին, 2009 թվականի մարտին և 2013 թվականի ապրիլին։ Բելառուսից Հայաստան ներմուծվում են հետևյալ հիմնական ապրանքատեսակները՝ մեքենաներ, տրակտորներ, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև դրանց պահեստամասեր, դեղորայք, լուցկի, պլաստմասայից իրեր, անվադողեր, փայտյա շինանյութ, գործվածքներ, ուժային շարժիչներ, պոմպեր, խողովակներ, մալուխ, կաթնամթերք։ Հայաստանից Բելառուս արտահանվում են թունդ ոգելից խմիչքներ, հանքային ջրեր, քիմիական արդյունաբերության արտադրանք, դեղորայք, էլեկտրատեխնիկական սարքավորումներ, տրանսֆորմատորներ։ Հայաստան-Բելառուս ապրանքաշրջանառությունը 2016 թվականին կազմել է․

  1. ներմուծում 14 մլն 114 հազար դոլար
  2. արտահանում 23 մլն 428 հազար դոլար[90]

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  1. Հայկական Հանրագիտարան հրատարակչություն, Բելառուսի Հանրապետություն:

Հղումներ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 «Բելառուսը»: The World Factbook. Կենտրոնական հետախուզական գործակալությունը։ 2005 թ. Արխիվացված օրիգինալից օգոստոսի 21 2017 թ. Վերցված է 23 օգոստոսի 2017 թ.
  2. Численность населения на 1 января 2018 г. и среднегодовая численность населения за 2017 год по Республике Беларусь
  3. Բնակչության մարդահամարը 2009
  4. ՄԱԿ-ի վիճակագրական բաժին (1 ապրիլի 2010 թ.): «Ստանդարտ Երկիր և տարածքի կոդերը դասակարգիչների (M49)»: Միավորված ազգերի կազմակերպությունը։ Արխիվացված օրիգինալից 17 Ապրիլ 2010 թ։ Վերցված է 22 Ապրիլ 2010։
  5. «Բովանդակություն»: Արխիվացված 2013-01-18 Wayback Machine Belstat.gov.by: Վերցված է 4 Հոկտեմբեր 2012։
  6. «Belarus» (անգլերեն). The World Factbook. Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.
  7. 7,0 7,1 Брилевский, Климович, 2019, էջ 8—9
  8. Брилевский, Климович, 2019, էջ 9
  9. «Պետական Սահմանը - Սահմանագծան Պատմություն» Պետական սահմանապահ կոմիտեի Բելառուսի Հանրապետություն։ 2006. արխիվացված օրիգինալից հունիսի 3, 2008 թ. Վերցված է 22 դեկտեմբեր 2007 թ.
  10. «Լիտվայի համագործակցությունը Բելառուսի հետ»: Արխիվացված 2010-12-31 Wayback Machine Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը։ Վերցված է 19 դեկտեմբեր 2007 թ.
  11. Шарухо И.Н. Беларусь – страна в центре Европы (о географическом центре Европы) // Экологические и социальные проблемы северо-запада России и стран Балтийского региона: материалы общественно-научной конференции с Международным участием, 27–28 ноября 2008 г., Псков. — 2008. — С. 61—64.
  12. Брилевский, Климович, 2019, էջ 10
  13. Брилевский, Климович, 2019, էջ 41—42
  14. Брилевский, Климович, 2019, էջ 43—46
  15. «Բելառուս (տես Աղյուսակ 15-ը, էջ 66)» (PDF): Արխիվացված 2015-01-10 Wayback Machine Միավորված ազգերի կազմակերպության։ Արխիվացված օրիգինալից 1 2008 թ. Վերցված է 22 Սեպտեմբեր, 2008 թ.
  16. Bell, Imogen (2002 թ.) Արևելյան Եվրոպա, Ռուսաստան և Կենտրոնական Ասիա 2003, Taylor & Francis. էջ 132. ISBN 1-85743-137-5:
  17. Ռայնսֆորդ, Սառա (26 ապրիլի 2005 թ.): «Բելառուսը անիծված է Չեռնոբիլի» BBC News: Արխիվացված օրիգինալից 24 ապրիլի 2006 թ. Վերցված է 26 մարտ, 2006 թ.
  18. «Միացյալ Ազգերի Կազմակերպություն և Չեռնոբիլ - Բելառուսի Հանրապետություն»: Միավորված ազգերի կազմակերպությունը։ 2004 թ. Արխիվացված օրիգինալից մայիսի 6 2008 թ. Վերցված է 4 Հոկտեմբեր 2007 թ.
  19. Սմիթ, Մերիլին։ «Էկոլոգիական ամրագրում Բելառուսում նպաստում է նոր մոտեցումներ հողի վերացման»: Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն Վերցված է 19 դեկտեմբեր 2007 թ.
  20. Брилевский, Климович, 2019, էջ 27
  21. Брилевский, Климович, 2019, էջ 29
  22. Белоруссия / Хаин В.Е. и др. // «Банкетная кампания» 1904 — Большой Иргиз. — М. : Большая российская энциклопедия, 2005. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 3). — ISBN 5-85270-331-1.
  23. Կաղապար:БелСЭ12
  24. Карабанов А. К. Проблемы освоения минерально-сырьевых ресурсов Беларуси Արխիվացված 2014-07-14 Wayback Machine // Географические науки в обеспечении стратегии устойчивого развития в условиях глобализации (к 100-летию со дня рождения профессора Н. Т. Романовского): материалы Междунар. науч.-практ. конф., 25—28 окт. 2012 г., Минск, Беларусь / редкол.: И. И. Пирожник (гл. ред.) [и др.]. — Минск: Изд. центр БГУ, 2012. — С. 232—237.
  25. 25,0 25,1 БСЭ, 1970, էջ 128
  26. 26,0 26,1 «Climate» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  27. 27,0 27,1 Ֆյոդոր, Էլեն (1995)։ «Բելառուսը - Կլիման»: Բելառուսը։ երկիրի ուսումնասիրություն։ գրադարան։
  28. Белоруссия Արխիվացված 2012-11-14 Wayback Machine — Энциклопедия Кругосвет
  29. https://cyberleninka.ru/article/n/lesnye-resursy-rossii-i-belarusi-v-pokazatelyah-ustoychivogo-razvitiya Արխիվացված 2020-06-04 Wayback Machine С. 81
  30. Лукина И. И. Распространение ротана (percottus gleniidybowski, 1877) в Беларуси // Российский журнал биологических инвазий. — 2011. — Т. 4. — № 2. — С. 114
  31. Белоруссия Արխիվացված 2012-09-11 Wayback Machine — Энциклопедия Кругосвет
  32. 32,0 32,1 «I բաժնում։ հիմունքներ Սահմանադրական համակարգի»: Սահմանադրությունը Բելառուս . Մամուլի ծառայություն նախագահի Բելառուսի Հանրապետության. 2004 թ։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 17 2007 թ։Վերցված՝ 22 դեկտեմբեր 2007 թ։
  33. «Բաժին Հինգերորդ Տարածքային կառավարման և ինքնակառավարման»: Սահմանադրությունը Բելառուս։ Մամուլի ծառայություն նախագահի Բելառուսի Հանրապետության։ 2004 թ. Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 17 2007 թ։ Վերցված՝ 22 դեկտեմբեր 2007 թ։
  34. «Պետական հողային կադաստրի Բելառուսի Հանրապետություն»: Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (հունվարի 1, 2011) Վերցված 22 Հունվարի 2015։
  35. «Բելառուսի ժողվրդվարական տվայներ»: (2017 թ.) Վերցված 7 Հունվարի 2018։
  36. Միացյալ Նահանգների կառավարությունը (2007 թ.) «Նախապատմություն Նշում։ Բելառուսն»: Միացյալ Նահանգներ վարչությունը. Արխիվացված օրիգինալից 14 նոյեմբերի 2007 թ. Վերցված՝ 7 նոյեմբերի 2007 թ։
  37. «Բելառուսը խուսափում Մոսկվային պայմաններում վարկային անընդմեջ»: Ալ Ջազիրա անգլերեն. 29 Մայիս 2009 թ. Վերցված է 30 2009 թ. Մայիսին Բելառուսի խորհրդային ոճով տնտեսությունը արդեն օգնեցին է մասնակիորեն էժան ռուսական գազի և նավթի ու Լուկաշենկոն կոչ է արել իր երկիրը պետք է համախմբվեին Ռուսաստանի հետ.
  38. Նախարարության վիճակագրության և վերլուծության է Բելառուսի Հանրապետության (2006)։ «Աշխատանքի»: Արխիվացված օրիգինալից 11 հոկտեմբերի 2007 թ. Վերցված է 6 նոյեմբերի 2007 թ։
  39. Դոկտոր Կար Դահլ Մարտինսենը (2002 թ.) «Ռուս-բելառուսական միությունը և Մերձավոր արտասահմանում»։ (PDF). Նորվեգիայի ինստիտուտ պաշտպանության հետազոտությունների. ՆԱՏՕ-Արխիվացված օրիգինալից 27 նոյեմբերի 2007 թ. Վերցված՝ 7 նոյեմբերի 2007 թ։
  40. «Ռուսաստանը կարող է կրճատել նավթի մատակարարումը դաշնակից Բելառուսի Հանրապետությունը Պուտինին»: Ռոյթերս։ 25 Հոկտեմբեր 2006 թ. Վերցված 8 Հոկտեմբեր 2007 թ։
  41. Կոնգրեսի գրադարան (1994)։ «Բելառուսի Հանրապետությունը արտահանումը»: Երկիր Ուսումնասիրությունները. Վերցված է 4 Նոյեմբեր 2007 թ։
  42. Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի Նախարարությունը (2007)։ «Տնտեսական և ներդրումային ակնարկ» (PDF): Արխիվացված 2011-05-14 Wayback Machine Բելառուսի Արտաքին գործերի նախարար։ Վերցված է 22 դեկտեմբեր 2007 թ։
  43. Համաշխարհային բանկ. «Բելառուսն Գները, շուկաներ, և Ձեռնարկությունների բարեփոխումների», M1 էջ. 1. Համաշխարհային բանկի, 1997 ISBN 0-8213-3976-1
  44. «Բելառուսը - Երկիր»: Երկիր Ուսումնասիրությունները. Կոնգրեսի գրադարան. 1995 Վերցված 8 հոկտեմբերի 2007 թ։
  45. Համաշխարհային բանկը (2006 թ.) «Բելառուսը - Երկիր Համառոտ 2003». Արխիվացված 2007-12-10 Wayback Machine Արխիվացված օրիգինալից 10 դեկտեմբերի 2007 թ. Վերցված է 9 նոյեմբերի 2007 թ։
  46. «Արտաքին առևտրի ապրանքների և ծառայությունների Բելառուսն աճել են 11.5% -ով, հունվար-հոկտեմբերին». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
  47. Ինչպես Բելառուսի Հանրապետությունը հարաբերությունները Եվրամիության հետ:
  48. «Միանալու Բելառուսի»: Wto.org: Վերցված է 2013-04-29։
  49. «Թղթադրամներն ու մետաղադրամները Բելառուսի Հանրապետության Ազգային բանկ»: Բելառուսի Հանրապետության Ազգային բանկ։
  50. «Տեղեկատվություն Բելառուսում և դրանց մասնաճյուղերում գործող բանկերի և ոչ բանկային վարկային և ֆինանսական հաստատությունների մասին»: Բելառուսի Հանրապետության Ազգային բանկը։ Վերցված է 2017-08-23.
  51. Yuras KARMANAU, Associated Press (25 Մայիս 2011). «Բելառուսը արժեզրկումը տարածվում խուճապ»: Seattle Times. Վերցված է 27 Մայիս 2011 թ.
  52. Հետ տնտեսության, Բելառուսն դիմում Արժույթի միջազգային հիմնադրամիփրկարարական վարկ մինչև $ 8 մլրդ, Արխիվացված 2014-01-14 Wayback Machine Associated Press, հունիսի 1-ին 2011 թ. Ստացված 2 Հունիս 2011
  53. «Բելառուսն ԴԻՄՈՒՄ Է Արժույթի միջազգային հիմնադրամի 8 միլիարդ ԱՄՆ դոլար» Rescue Loan. Associated Press, 1 Հունիս 2011. Ստացված 2 Հունիս 2011
  54. «Անձնագիր։ Ալեքսանդր Լուկաշենկո»: BBC News (Բրիտանական հեռարձակման Կորպորացիա). 9 Հունվար 2007 թ. Արխիվացված օրիգինալից ապրիլի 20-2010 թ. Վերցված՝ 30 Ապրիլի 2010։
  55. «2012 Մարդու իրավունքների Ռեպորտաժ։ Բելառուս »: ԱՄՆ-ի պետդեպարտամենտը. ԱՄՆ-ի պետդեպարտամենտը. Վերցված՝ 17 Նոյեմբերի 2013 թ.
  56. «ՊԱՏԿԵՐԸ Բելառուսի Բնութագիրը»: Բիզնես Հակակոռուպցիոն պորտալ. GAN Integrity լուծումներ։
  57. «Դոինգ Բիզնես 2014- Բելառուս »: Համաշխարհային բանկը և ՄՖԿ-ն։
  58. «Բելառուսի Բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների»: Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարություն 2006։ արխիվացված օրիգինալից 30 Դեկտեմբեր 2007 թ. Վերցված է 22 դեկտեմբեր 2007 թ.:
  59. «Բաժին IV: Նախագահ, Ազգային ժողովի, Կառավարությւն, Դատարաններ»: Բելառուսի Սահմանադրություն։ Բելառուսի Հանրապետության նախագահի Մամուլի ծառայություն։ 2004 թ. Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 17 2007 թ. Վերցված է 22 դեկտեմբեր 2007 թ.:
  60. «Պատմություն» (ռուսերեն): Բելառուսի Հանրապետության Պաշտպանության նախարարության։ 2006: արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 17 2007 թ. Վերցված է 22 դեկտեմբեր 2007 թ.:
  61. «Մանրամասն, Ռազմական հավասարակշռություն 2007, էջ. 158-159» Վերցված 24 Հունվարի 2015
  62. Պավել Բիկովսկի, Ալեքսանդր Վասիլևիչ։ (մայիսի 2001 թ.): «Ռազմական զարգացման և Բելառուսի Զինված ուժեր»: Արխիվացված 2007-12-05 Wayback Machine Վերցված է 9 հոկտեմբերի 2007 թ.
  63. «Բելառուս և ՆԱՏՕ»: Բելառուսի Արտաքին գործերի նախարարություն։ 2002. արխիվացված օրիգինալից 11 Մայիսի 2008 թ. Վերցված 9 հոկտեմբերի 2007 թ.
  64. «Համագործակցություն Հյուսի անտլանտին դաշինքի հետ»: Արխիվացված 2014-08-16 Wayback Machine Բելառուսի արտաքին գործերի նախարարություն։ Վերցված 30 Ապրիլ 2010.
  65. «ՆԱՏՕ-ն խորհուրդն ընդունեց անհատական գործընկերության ծրագիրը Բելառուսի հետ»: Բելառուսի արտաքին գործերի նախարարություն։ 11 Մարտ 2002 Վերցված է 30 Ապրիլ 2010.
  66. Լաուրի Վալկեր, ՆԱՏՕ-ի, Բելառուս, քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժին, ՆԱՏՕ-ի շտաբը (21 նոյեմբերի 2010 թ.). «ՆԱՏՕ և Բելառուսի - համագործակցություն, անցյալ է լարվածությունը և ապագա հնարավորություններ»: Արխիվացված 2016-03-06 Wayback Machine Վերցված է 25 Նոյեմբեր 2010 թ.:
  67. 67,0 67,1 67,2 67,3 «Մարդահամարը 2009»: Արխիվացված 2013-04-07 archive.today belstat.gov.by Վերցված՝ 15 փետրվարի 2013։
  68. «Մոտ Բելառուսի բնակչության»: Արխիվացված 2007-10-17 Wayback Machine Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակը Բելառուսում։ 2003 թ. Արխիվացված օրիգինալից 17 Հոկտեմբեր 2007 թ։ Վերցված է 7 Հոկտեմբեր 2007։
  69. «Բելառուսի խոշոր քաղաքները»(չաշխատող հղում) World-gazetteer.com: Վերցված՝ 2013-04-29:
  70. «Բնակչության բուրգեր Բելառուս (2050)»։ (JPEG): ԱՄՆ մարդահամարի բյուրոյի կողմից. 2006 թ։ Վերցված՝ 26 Ապրիլ 2010։
  71. «2011 թվականի մարդահամար ազգային փոքրամասնություն»: Վերցված՝ 15 Հունվարի 2015:
  72. «Եվրոպայի լեզուներ »: Bbc.co.uk. Վերցված՝ 2013-04-29:
  73. Գորդոն Ռայմոնդ Գ, Jr. (խմբ.), 2005 թ Ethnologue: Լեզուներ of the World, Տասնհինգերորդ հրատարակություն. Dallas, Tex .: ՍԻԼ International. Online տարբերակ։ Ethnologue.com:
  74. «Կրոն և դավանանքների Բելառուսի Հանրապետությունում»: Արխիվացված 2017-10-14 Wayback Machine Բելառուսի Արտաքին գործերի նախարար։ Վերցված է 17 Փետրվար 2013 թ.
  75. «Վիճակագրություն կաթոլիկ եկեղեցու Բելառուսում պորտալին »: Catholic.by Վերցված՝ 21 Հունվարի 2015։
  76. «Բելառուսի Կրոն վիճակագրություն, հասկացություններն ու աղբյուրներ»: Nationmaster.com: Վերցված է 2013-04-29։
  77. «ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Հաղորդել կրոնական ազատության 2011 թ»: Վերացավ 2015 Հունվարի 2014։
  78. 78,0 78,1 «Կրթական և նախակրթական հաստատություներն Բելառուսում»: president.gov.by Վերցված 23 Հունվարի 2015։
  79. «Միջնակարգ դպրոցներն բելառուսում»: education.stateuniversity.com: Վերցված 23 Հունվարի 2015։
  80. «Բարձրագույն կրթական կառույցները Բելառուսում»: Արխիվացված 2016-02-22 Wayback Machine europa.eu: Վերցված 23 Հունվարի 2015։
  81. «Կրթական համակարգը Բելառուսում»: Արխիվացված 2013-03-16 Wayback Machine naviny.by: Վերցված 23Հունվարի 2015։
  82. «Կրթություն Բելառուսում» Արխիվացված 2011-08-26 Wayback Machine news.tut.by Վերցված 23 Հունվարի 2015։
  83. «Բելառուսի քաղաքներ ըստ բնակչության»: www.populationlabs.com: Վերցված՝ 29 Հունվարի 2015:
  84. «Բելառուսի հայկական համայնք»: Արխիվացված 2015-02-09 Wayback Machine hayernaysor.am Վերցված 22 Հունվարի 2015։
  85. «Բելառուսի ավանդական հագուստ»: Belarusguide.com: Վերցված է 2013-04-29՝
  86. Կանադական Քաղաքացիության և ներգաղթի - Մշակույթ Անձնագիր նախագիծ - Բելառուսի ճանապարհը: Հրատարակված է 1998 թ. Վերցված է 21 մարտ 2007 թ։
  87. «Ավանդական Բելառուսական խոհանոցի զարգացման պատմություն»: www.local-life.com Վերցված 24 Հունվարի 2015։
  88. «Բելառուսը - ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ»: Արխիվացված օրիգինալից 21 ապրիլի 2006 թ. Վերցված է 26 մարտ, 2006 թ.
  89. «Միր ամրոց համալիր ՅՈՒՆԵՍԿՈԻ Համաշխարհային ժառանգություն» mir.museum.by: Վերցված 24 Հունվարի 2014:
  90. «Հայաստան-Բելառուս․ չոր թվեր և փաստեր». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.

Գրականություն

խմբագրել
  • Birgerson, Susanne Michele (2002). After the Breakup of a Multi-Ethnic Empire. Praeger/Greenwood. ISBN 0-275-96965-7.
  • Levy, Patricia; Spilling, Michael (2009). Belarus. New York։ Benchmark Books. ISBN 0-7614-3411-9.
  • Minahan, James (1998). Miniature Empires: A Historical Dictionary of the Newly Independent States. Greenwood. ISBN 0-313-30610-9.
  • Plokhy, Serhii (2001). The Cossacks and Religion in Early Modern Ukraine. Oxford University Press. ISBN 0-19-924739-0.
  • Richmond, Yale (1995). From Da to Yes: Understanding the East Europeans. Intercultural Press. ISBN 1-877864-30-7.
  • Rudling, Pers Anders. The Rise and Fall of Belarusian Nationalism, 1906--1931 (University of Pittsburgh Press; 2014) 436 pages
  • Ryder, Andrew (1998). Eastern Europe and the Commonwealth of Independent States, Volume 4. Routledge. ISBN 1-85743-058-1.
  • Szporluk, Roman (2000). Russia, Ukraine, and the Breakup of the Soviet Union. Hoover Institution Press. ISBN 0-8179-9542-0.
  • Treadgold, Donald; Ellison, Herbert J. (1999). Twentieth Century Russia. Westview Press. ISBN 0-8133-3672-4.
  • Vauchez, André; Dobson, Richard Barrie; Lapidge, Michael (2001). Encyclopedia of the Middle Ages. Routledge. ISBN 1-57958-282-6.
  • Zaprudnik, Jan (1993). Belarus: At A Crossroads In History. Westview Press. ISBN 0-8133-1794-0.

Արտաքին հղումներ

խմբագրել

Կառավարություն

Նորություներ և Մեդիա

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելառուս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 366  


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found