Լուգանսկի մարզ
Լուգանսկի մարզ (ուկրաիներեն՝ Луга́нська о́бласть, ստեղծվել է 1938 թվականին որպես Վորոշիլովգրադի մարզ և այդ անունը կրել է մինչև 1958-ը և 1970-1990 թվականներին), մարզ Ուկրաինայի արևելքում։ Հիմնվել է 1938 թվականի հունիսի 3-ին։ Վարչական կենտրոնն է Լուգանսկ քաղաքը։ 1938-1958 և 1970-1990 թվականներին կոչվել է Վորոշիլովգրադի մարզ։ 2014 թվականի ապրիլ-մայիս ամիսներից քաղաքական ճգնաժամի արդյունքում մարզի մի մասի կառավարումը անցել է ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությանը։
| |||||
Երկիր | Ուկրաինա | ||||
Կարգավիճակ | մարզ | ||||
Մտնում է | Ուկրաինա | ||||
Ներառում է | 18 շրջան | ||||
Վարչկենտրոն | Լուգանսկ | ||||
Խոշորագույն քաղաք | Սևերոդոնեցկ, Ալչևսկ Լիսիչանսկ, Կրասնի Լուչ Ստախանով, Սվերդլովսկ Անտրացիտ, Կրասնոդոն | ||||
Ամենաբարձր կետ | Mohyla Mechetna? | ||||
Օրենսդրական մարմին | Luhansk Oblast Council? | ||||
Մարզային պետական վարչության ղեկավար | Վոլոդիմիր Միկոլաևիչ Պրիստյուկ | ||||
Հիմնական լեզու | Ուկրաիներեն, Ռուսերեն[1] | ||||
Պաշտոնական լեզուներ | ուկրաիներեն | ||||
Բնակչություն (2012) | 2 257 686 (5,82 %, 5 տեղ) | ||||
Խտություն | 85,4 | ||||
Տարածք | 26,517 հազ. (4,42 %, 10 տեղ) | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Բարձրագույն կետ - Միջին բարձրություն - Ցածրագույն կետ | 364 մ 201 մ 38 մ | ||||
Հիմնադրված է | 1938 թ. հունիսի 3 թ. | ||||
Սահմանակցում է | Խարկովի մարզ, Դոնեցկի մարզ, Բելգորոդի մարզ, Վորոնեժի մարզ և Ռոստովի մարզ | ||||
Ժամային գոտի | UTC+2 | ||||
Հապավում | Луганська область | ||||
ISO 3166-2 կոդ | UA-09 | ||||
Հեռախոսային կոդ | +380 64 | ||||
Փոստային ինդեքսներ | 91xxx, 92xxx, 93xxx, 94xxx | ||||
Ինտերնետ-դոմեն | lugansk.ua; lg.ua | ||||
Ավտոմոբիլային կոդ | BB/13 | ||||
loga.gov.ua | |||||
Բնություն
խմբագրելԼուգանսկի մարզի մակերևույթը հիմնականում ալիքավոր հարթավայր է։ Սևերսկի Դոնեցից հյուսիս և հարավ բարձրանում է Դոնեցկի բլրաշարը (բարձրությունը՝ մինչև 367 մետր, Մոգիլա-Սեչետնայա լեռը)։ Լուգանսկի մարզը հարուստ է բարձրորակ քարածխով, Դոնեցկի ածխային ավազանի մի մասն է։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 21,8— 23,1 °С, հունվարինը՝ -6 °C-ից մինչև -8°С, տարեկան տեղումները՝ մինչև 400—550 մմ, վեգետացիոն շրջանը՝ 196—208 օր։ Դետերի մեծ մասը պատկանում է Սևերսկի Դոնեցի ավազանին։ Լուգանսկի մարզը գտնվում է տափաստանային զոնայում, տիրապետում են բերրի սևահողերը։ Տարածքի մեծ մասը հերկված է։ Անտառները գրավում են տարածքի 7٪-ը։ Կենդանիներից կան տափաստանային կրծողներ, ինչպես նաև ռուսակ-նապաստակ, քարայծ, աղվես, թռչուններից՝ դաշտային և մարգագետնային մկնաբազե, գերեզմանափոր-արծիվ, կանաչ փայտփորիկ, դաշտային արտույտ, վայրի բադեր, կտցարներ են[2]։
Մարզի վարչական կառուցվածք
խմբագրելԸնդհանուր տեղեկություններ
խմբագրելԼուգանսկի մարզի վարչական կենտրոնն է Լուգանսկ քաղաքը։
Մարզի վարչական միավորների քանակները՝
- շրջաններ - 18;
- բնակավայրեր - 975, այդ թվում՝
- գյուղական - 787;
- քաղաքային - 146, այդ թվում՝
- քաղաքատիպ ավաններ - 109;
- մարզային նշանակության քաղաքներ - 14;
- շրջանային նշանակության քաղաքներ - 23;
- գյուղական խորհուրդներ - 290։
Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Լուգանսկի մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է՝ մարզային պետական վարչությունը։ Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից։
Շրջաններ
խմբագրելԼուգանսկի մարզի կազմի մեջ մտնում են 18 շրջաններ՝
- Անտրացիտի շրջան
- Բելովոդսկի շրջան
- Բելոուկրաինովոյի շրջան
- Կրասնոդոնի շրջան
- Կրեմենայայի շրջան
- Լուտուգինոյի շրջան
- Մարկովկայի շրջան
- Մելովոեի շրջան
- Նովոայդարի շրջան
- Նովոպսկովի շրջան
- Պերևալսկի շրջան
- Պոպասնայայի շրջան
- Սվատովոյի շրջան
- Սվերդլովսկի շրջան
- Սլավյանոսերբսկի շրջան
- Ստանիցա Լուգանսկայայի շրջան
- Ստարոբելսկի շրջան
- Տրոիցկոեի շրջան
Քաղաքներ
խմբագրելՄարզային նշանակության քաղաքներ՝
Շրջանային նշանակության քաղաքներ՝
Բնակչություն
խմբագրելԼուգանսկի մարզում բնակվում են ավելին քան 2,2 միլիոն մարդ կամ Ուկրաինայի բնակչության 5,82 %[3]։ Բնակչության քանակով գրավում է Ուկրաինայում 5-րդ տեղը։ Խոշոր քաղաքներն են Լուգանսկը, Ստախանովը, Կոմունարսկը, Լիսիչանսկը, Կրասնի Լուչը։
Բնակչության ազգային կազմ
խմբագրելԼուգանսկի մարզի ազգային կազմը, ըստ 2001 թվականի մարդահամարների տվյալների[4] (ցույց են տրված հազար և ավելի մարդ քանակով ազգերը)`
- Ուկրաինացիներ — 1 472 376
- Ռուսներ — 991 825
- Բելառուսներ — 20 327
- Չեն նշել — 10 516
- Թաթարներ — 8 543
- Հայեր — 6 587
- Մոլդավացիներ — 3 252
- Ադրբեջանցիներ — 3 123
- Հրեաներ — 2 651
- Գնչուներ — 2 284
- Լեհեր — 2 107
- Վրացիներ — 2 090
- Բուլղարներ — 1 625
- Գերմանացիներ — 1 555
- Մորդվացիներ — 1 070
- Չուվաշներ — 1 060
- Հույներ — 1 049
Խոշոր բնակավայրեր
խմբագրելԲնակավայրեր, որոնց բնակչությունը գերազանցում է 18 հազարը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Տնտեսություն
խմբագրելԼուգանսկի մարզը խորհրդային տարիներին ծանր արդյունաբերության կարևոր շրջան է եղել։ Մարզում կազմակերպվել է էներգետիկական և կոքսացող քարածխի արդյունահանումը։ Մարզում ստեղծվել է խոշոր ՋԷԿ-երի և ՊՇԷԿ-երի ցանց։ Այժմ Լուգանսկի մարզի էկոնոմիկայում զգալի տեղ է գրավում սև մետալուրգիան, որն աշխատում է տեղական կոքսով և Կրիվոյ Ռոգի հանքանյութով[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Ռուսերենը ստացավ պաշտոնական կարգավիճակ Լուգանսկի մարզում (ռուս.)
- ↑ 2,0 2,1 Հայկական Սովետական Հանրագիտարան
- ↑ http://www.ukrstat.gov.ua/
- ↑ Համաուկրաինական 2001 թվականի մարդահամար
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուգանսկի մարզ» հոդվածին։ |