Մագնեզիում, պարբերական համակարգի 2 խմբի գլխավոր ենթախմբի քիմիական տարր, որի նշանն է Mg և ատոմային համարը՝ 12։ Ատոմն էլեկտրոնային շերտում ունի ns² կառուցվածքը, այսինքն s-տարրեր են։ Ենթախմբում բոլոր տարերը մետաղական տարրեր են, ատոմային համարի մեծացման հետ մետաղական հատկություններն ուժեղանում են, որը կապված է ատոմների շառավիղի մեծացման և իոնացման էներգիայի փոքրացման հետ։

12 Նատրիում

Մագնեզիում Ալյումին

Քիմիական տարրերի պարբերական համակարգՋրածինՀելիումԼիթիումԲերիլիումԲորԱծխածինԱզոտԹթվածինՖտորՆեոնՆատրիումՄագնեզիումԱլյումինՍիլիցիումՖոսֆորԾծումբՔլորԱրգոնԿալիումԿալցիումՍկանդիումՏիտանՎանադիումՔրոմՄանգանԵրկաթԿոբալտՆիկելՊղինձՑինկԳալիումԳերմանիումԱրսենՍելենԲրոմԿրիպտոնՌուբիդիումՍտրոնցիումԻտրիումՑիրկոնիումՆիոբիումՄոլիբդենՏեխնեցիումՌութենիումՌոդիումՊալադիումԱրծաթԿադմիումԻնդիումԱնագԾարիրՏելուրՅոդՔսենոնՑեզիումԲարիումԼանթանՑերիումՊրազեդիումՆեոդիմՊրոմեթիումՍամարիումԵվրոպիումԳադոլինիումՏերբիումԴիսպրոզիումՀոլմիումԷրբիումԹուլիումԻտերբիումԼուտեցիումՀաֆնիումՏանտալՎոլֆրամՌենիումՕսմիումԻրիդիումՊլատինՈսկիՍնդիկԹալիումԿապարԲիսմութՊոլոնիումԱստատՌադոնՖրանցիումՌադիումԱկտինիումԹորիումՊրոտակտինիումՈւրանՆեպտունիումՊլուտոնիումԱմերիցիումԿյուրիումԲերկլիումԿալիֆորնիումԷյնշտեյնիումՖերմիումՄենդելեևիումՆոբելիումԼոուրենսիումՌեզերֆորդիումԴուբնիումՍիբորգիումԲորիումՀասիումՄայտներիումԴարմշտադտիումՌենտգենիումԿոպեռնիցիումՆիհոնիումՖլերովիումՄոսկովիումԼիվերմորիումԹենեսսինՕգանեսոն
Քիմիական տարրերի պարբերական համակարգ
12Mg
Պարզ նյութի արտաքին տեսք
Թեթև, զիջող, արծաթափայլ սպիտակ մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվՄագնեզիում/ Magnesium (Mg), Mg, 12
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
[24,304; 24,307][1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա[Ne] 3s²
Ատոմի շառավիղ160 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ136 պմ
Իոնի շառավիղ66 (+2e) պմ
Էլեկտրաբացասականություն1,31 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ−2,37 В
Օքսիդացման աստիճաններ2
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 737,3 (7,64) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան650 °C (923 K)
Եռման ջերմաստիճան1090 °C (1363 K)
Գոլորշիացման տեսակարար ջերմունակություն131.8 կՋ/մոլ
Մոլյար ջերմունակություն24,90[3] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ14,0 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղային ցանց
Բյուրեղացանցի կառուցվածքվեցանիստ
Բյուրեղացանցի տվյալներa = 0,32029 նմ, c = 0,52000 նմ
C/a հարաբերություն1,624
Դեբայի ջերմաստիճան318 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն(300 Կ) 156 Վտ/(մ·Կ)
CAS համարCAS գրանցման համար?
12
Մագնեզիում
24,305
3s2
Մետաղական մագնեզիում

Բնության մեջ խմբագրել

Մագնեզիումի կլարկն - 1,95 % (19,5 կգ/մ)։ Ընդերքում ամենատարածվածն է, մեծ քանակներով գտնվում է ծովի ջրերում։ Մագնեզիում ստացման հիմնական աղբյուրներն են՝

Երկրակեղևում կազմում է մոտ 2%։ Հանդիպում է հիմնականում կարբոնատների (MgCO3, CaCO3), սուլֆատների (MgSO4՝ ծովի ջուր) սիլիկատների և ալյումասիլիկատների ձևով։

Ստացում խմբագրել

Մագնեզիումը հիմնականում ստանում են քլորիդի էլեկտրոլիզով՝ որպես հավելույթ ավելացնելով KCl.

 

Մշակվել է մագնեզիումի ստացման մեկ այլ մեթոդ։ Մագնեզիումի օքսիդը բարձր ջերմաստիճանում վերականգնում են սիլիցիումով կամ կոքսով.

 

Մագնեզիումի տարեկան արտադրանք կազմում է հարյուր հազարավոր տոննաներ։

Ֆիզիկական հատկություններ խմբագրել

Մագնեզիումը արծաթավուն սպիտակ մետաղ է, վեցանիստ բյուրեղացանցով, բյուրեղացանցի տվյալներն են՝ a = 0,32029 նմ, c = 0,52000 նմ, Z = 2: Սովորական պայմաններում մագնեզիումի խտությունը 20 °C-ում - 1,738 գ/սմ³ է։ Հալման ջերմաստիճանը 650 °C է, իսկ եռման՝ 1090 °C:

Մագնեզիումը կարելի է երկար պահել օդում։

Քիմիական հատկություններ խմբագրել

Փոխազդում է օդի հետ և ազոտի հետ, այս ռեակցիաները միացման են և ուղեկցվում են ջերմության անջատմամբ։

 

 

Մագնեզիումը տաքացման պայմաններում և ճնշման տակ միանում է ջրածնի հետ՝ առաջացնելով հիդրիդներ։

 

Այս հիդրիդները քայքայվում են ջրի ազդեցությամբ՝ ենթարկվելով հիդրոլիզի.

 

Մագնեզիումը փոխազդում է նաև այլ ոչ մետաղների հետ։ Օրինակ՝

 
 

Լինելով ուժեղ վերականգնիչ փոխազդում է ոչ մետաղների օքսիդների հետ.

 

Մագնեզիումը բուռն փոխազդում է թթուների հետ՝ առաջացնելով ջրածին.

 

Օքսիդիչ թթուների հետ փոխազդելիս ջրածին չի անջատվում. ստացվում է մետաղի աղ, ջուր և թթվի վերականգնման արգասիք.

 

Կիրառություն խմբագրել

Զգալի քանակներով մագնեզիում օգտագործվում է այլ մետաղների արտադրության համար։ Գործնական մեծ նշանակություն ունեն մագնեզումական համաձուլվածքներըորոնք մագնեզիումից բացի պարունակում են նաև Al Mn, Zn րայլ տարրեր։

Համաձուլվածքներ խմբագրել

Մագնեզիումի համաձուլվածքները ամենաթեթև կառուցանյութեր են, որոնց գլխավոր սպառողները ինքնաթիռա- և ավտոմեքենաշինությունն են։ Մագնեզիումի ձուլակտորի գինը 2006 թվականին կազմել է 3 դոլլար։

Միացություններ խմբագրել

Մագնեզիումի օքսիդները սպիտակ փոշիներ են։ Ստանում են համապատասխան կարբոնատների ջերմային քայքայմամբ.

 

Մագնեզիումի օքսիդը ջրում չի լուծվում։

Մագնեզիումի հիդրօքսիդը կարելի է ստանալ աղի և որևէ ալկալու փոխազդեցությունից։ Օրինհակ՝

 

Մագնեզիումի հիդրօքսիդը արդյունաբերությունում ստանում են օքսիդի և ջրի միացման ռեակցիայով։

Մագնեզիումի աղերը խմբագրել

Ունեն մեծ կիրառություն, հատկապես սուլֆատները և կարբոնատները։ Մեծ քանակությամբ մագնեզիումի սուլֆատ՝ MgSO4, պարունակվում է ծովի ջրում։ Յոթջրյա բյուրեղահիդրատը՝ MgSO4 • 7H2O «դառն աղ» անվամբ հայտնի է որպես լուծողական։

Օգտագործում են կոսմետիկական և ատամի մածուկների արտադրության մեջ, ռենտգենյան ախտորոշման միջոց, ներկերի և գունանյութերի արտադրության մեջ, առնետների ոչնչացման միջոց։

Բժշկության մեջ խմբագրել

Մագնեզիումի կենսաբանական նշանակությունը նույնպես էական է։ Բժշկության մեջ, որպես դեղամիջոց, օգտագործում են մագնեզիումի սուլֆատը, օքսիդը և կարբոնատը։ Այդ մետաղն անհրաժեշտ է մկանների և նյարդային համակարգի ճիշտ գործունեության համար։ Մարդու օրգանիզմը պարունակում է մոտ 25 գ մագնեզիում, որի մեծ մասը գտնվում է ոսկորներում։ Մարդը մագնեզիում է յուրացնում բանջարեղենի միջոցով. բոլոր կանաչ բույսերը պարունակում են քլորոֆիլ, առանց որի, ինչպես գիտեք, անհնար է ֆոտոսինթեզը։

Մագնեզիում կիրառման նորմերի աղյուսակ խմբագրել

Սեռ Տարիք Օրական օգտագործվող մագնեզիումի նորմերը[4],մգ/օր Թույլատրելի վերին սահմանը մգ/օր
Նորածիններ 0-ից մինչև 6 ամիս 30 Չի գնահատել
Նորածիններ 7-ից մինչև 12 ամիս 75 Չի գնահատել
Երեխաներ 1-ից մինչև 3 տարեկան 80 145
Երեխաներ 4-ից մինչև 8 տարեկան 130 240
Երեխաներ 9-ից մինչև 13 տարեկան 240 590
Աղջիկներ 14-ից մինչև 18 տարեկան 360 710
Երիտասարդներ 14-ից մինչև 18 տարեկան 410 760
Տղամարդիկ 19-ից մինչև 30 տարեկան 400 750
Տղամարդիկ 31 տարի և մեծ 420 770
Կանայք 19 մինչև 30 տարեկան 310 660
Կանայք 31 год и старше 320 670
Հղի կանայք 14 մինչև 18 տարեկան 400 750
Հղի կանայք 19 մինչև 30 տարեկան 350 700
Հղի կանայք 31 год и старше 360 710
Կրծքով կերակրող կանայք 14 մինչև 18 տարեկան 360 710
Կրծքով կերակրող Կանայք 19 մինչև 30 տարեկան 310 660
Կրծքով կերակրող Կանայք 31 տարի և մեծ 320 670

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. — doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. «Magnesium: physical properties» (անգլերեն). WebElements. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 15–ին-ին.
  3. Редкол.: Кнунянц И. Л. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Советская энциклопедия, 1990. — Т. 2. — С. 621. — 671 с. — 100 000 экз.
  4. «Суточная норма магния». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.

Գրականություն խմբագրել

  • Эйдензон М. А., Магний, М., 1969; Тихонов В. Н.
  • Аналитическая химия магния, М., 1973 Иванов А. И., Ляндрес М. Б., Прокофьев О. В.
  • Производство магния, М., 1979. С. И. Дракин. П. М. Чукуров.
  • Дэвис А. Нутрицевтика. Питание для жизни, здоровья и долголетия. — М.: Саттва, Институт трансперсональной психологии, 2004. — С.180—188. — ISBN.5-93509-021-X
  • Минделл Э. Справочник по витаминам и минеральным веществам. — М.: Медицина и питание, 2000. — С.83—85. — ISBN.5-900059-03-0

Արտաքին հղումներ խմբագրել