Սվյատոսլավ Իգորևիչ

Սվյատոսլավ Իգորի (ռուս.՝ Святосла́в И́горевич, մոտ 942[1], Կիև, Կիևյան Ռուսիա - 972[1][2], Dnieper Rapids, հին ռուսերեն՝ Свѧтославъ Игорєвичь), կիևյան մեծ իշխան 945-972 թվականներին, հռչակվել է որպես զորապետ։ Բյուզանդական աղբյուրներում կոչվել է որպես Սֆենդոսլավ (հունարեն՝ Σφενδοσθλάβος)[3]:

Սվյատոսլավ Իգորի
Святослав Игоревич
Դիմանկար
Կիևյան Ռուսիայի մեծ իշխան, զորապետ
Ծնվել է942
ԾննդավայրԿիև
Մահացել է972 թ. մարտ
Մահվան վայրԴնեպրյան քարվաստներ
ՔաղաքացիությունCoin of Yaroslav the Wise (reverse).svg Կիևյան Ռուսիա
Ազգությունսլավոնացի (հին ռուս)
Կրոնհեթանոս
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ
ԱշխատանքԿիևյան Ռուսիա մեծ իշխան
ԱմուսինPredslava?
ԾնողներԻգոր և Օլգա
Զբաղեցրած պաշտոններGrand Prince of Kiev? և Grand Prince of Novgorod?
ԵրեխաներՅարոպոլկ, Օլեգ, Վլադիմիր
Commons-logo.svg Sviatoslav I, Grand Prince of Kyiv Վիքիպահեստում

Ձևականորեն Սվյատոսլավը դարձել է մեծ իշխան 3 տարեկանում 945 թվականին իր հոր Իգորի մահվանից հետո, բայց ինքնուրույն սկսել է ղեկավարել 960 թվականից։ Սվյատոսլավի օրոք Կիևյան պետության ղեկավարման նշանակալից մասը իրականացրել է իր մայրը՝ Օլգա իշխանուհին, սկզբում Սվյատոսլավի փոքրահասակության, հետո նրա մշտապես արշավանքներում լինելու պատճառով։ Բուլղարական արշավանքից վերադառնալու ժամանակ 972 թվականին Սվյատոսլավին սպանել են պեչենեգները դնեպրյան քարվանտներում։

ԾանոթագրություններԽմբագրել