Մանգանի հանքաքար բնական միներալային առաջացումներ, որոնց մեջ մանգանի պարունակությունը բավարար է այդ մետաղի և նրա միացությունների տնտեսապես շահավետ կորզման համար։ Կարևորագույն հանք կազմող միներալներն են պիրոլյուզիտը՝ Mn02 (63, 2% Μn), պսիլոմելանը՝ m • ΜnΟ • Μn02 • •nΗ20 (45-60% Μη), մանգանիաը՝ Μn02•Μn (0Η)2 (62, 5% Μn), վերնադիտը՝ Μn02•Η20 (44-52% Μn), բրաունիտը՝ Μn203 (69, 5% Μn), ոոդոնիտը՝ (Μn, Ca) (Si309) (32-41% Μn) և այլն։ Մանգանի հանքաքարում գրեթե միշտ առկա են երկաթի միներալներ։ Ըստ ծագման առավել մեծ նշանակություն ունեն նստվածքային հանքավայրերը։ Դրանք ներկայացված են հին ծովերի կամ լճերի ավազաններում ձևավորված շերտավոր և ոսպնյակաձև կուտակներով։

Մետամորֆային հանքավայրերն առաջանում են Երկրի ընդերքում նստվածքային հանքավայրերի Փոփոխության հաշվիև՝ բարձր ջերմաստիճանի և ճնշման ազդեցությամբ (Արևմտյան Սիբիր, Կենտրոնական Ղազախստան)։ Հողմահարման հանքավայրերը կազմված են հզոր հին և ժամանակակից հողմահարման կեղևներից՝ նրանց մեջ մանգանի երկրորդային կոնցենտրացիայով (Հնդկաստան, Բրազիլիա, Գանա)։ Արդի օվկիանոսների հատակում կան երկաթմանգանային կոնկրեցիաների կուտակումներ, որոնք Մանգանի հանքավայրի խոշոր ռեսուրսներ են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 216