Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դնեպր (այլ կիրառումներ)

Դնիպրո (ուկրաիներեն՝ Дніпро́, մինչև 1796 թվականը՝ Եկատերինոսլավ, 1796-1802 թվականներին՝ Նովոռոսիյսկ, 1802-1926 թվականներին՝ Եկատերինոսլավ, 1926-2016 թվականներին՝ Դնեպրոպետրովսկ[3]), քաղաք, Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի կենտրոնը, բնակչության թվով Ուկրաինայի չորրորդ քաղաքը՝ Կիևից, Խարկովից և Օդեսայից հետո։ Ուկրաինայի խոշորագույն արդյունաբերական, տրանսպորտային, տնտեսական կենտրոններից մեկն է, մետալուրգիայի կենտրոնը և Ուկրաինայի տիեզերական մայրաքաղաքը։ Հատկապես զարգացած են գունավոր մետալուրգիան, մետաղամշակումը, մեքենագործությունը և ծանր արդյունաբերության այլ ճյուղեր։

Քաղաք
Դնիպրո
Дніпро́
Դրոշ Զինանշան

Ժամանակակից բազմաբնակարային շենքեր Դնեպր գետի վրա
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՄարզԴնեպրոպետրովսկի մարզ
Ներքին բաժանումChechelivskyi District?, Shevchenkivskyi Raion?, Samarskyi District?, Novokodatskyi Raion?, Industrialnyi District?, Amur-Nyzhnodniprovskyi District?, Tsentralnyi District? և Sobornyi District?
ՔաղաքապետԻվան Իվանովիչ Կուլիչենկո[1]
Հիմնադրված է1776 թ.
Առաջին հիշատակումապրիլի 23 (մայիսի 4), 1776
Մակերես405 կմ²
ԲԾՄ155 մ
Պաշտոնական լեզուուկրաիներեն
Բնակչություն1․001․612[2] մարդ (2004)
Խտություն2486 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Հեռախոսային կոդ+380 56(2)
Փոստային ինդեքս49000
Փոստային դասիչ49000
Թվային իդենտիֆիկատոր1210100000
Պաշտոնական կայքdniprorada.gov.ua
Դնիպրո (քաղաք) (Ուկրաինա)##
Դնիպրո (քաղաք) (Ուկրաինա)
Դնիպրո (քաղաք) (Դնեպրոպետրովսկի մարզ)##
Դնիպրո (քաղաք) (Դնեպրոպետրովսկի մարզ)

Անվանում խմբագրել

Հիմնադրվել է 1783 թվականին և կոչվել Եկատերինոսլավ (բառացի՝ «փառք Եկատերինային»)՝ ի պատիվ Եկատերինա II-֊ի։ Պավել I֊ի թագավորության օրոք (1796-1801) պաշտոնապես կոչվել է Նովոռոսիյսկ՝ այն ժամանակ Հյուսիսային Մերձսևծովյան շրջանի տափաստաններին տրվող Նովոռոսիա անունով։

Սակայն Ալեքսանդր I֊-ը 1802 թվականին քաղաքին վերադարձրեց «Եկատերինոսլավ» անվանումը։ 1826 թվականին վերանվանվել է ի պատիվ խորհրդային պետական և կուսակցական գործիչ Գրիգորի Իվանի Պետրովսկու, որն իր կյանքը սկսել է որպես բանվոր այդ քաղաքի գործարաններում, ղեկավարել է այստեղ հեղափոխական շարժումը[4]։

2016 թվականի մայիսի 19-ին Ուկրաինայի Գերագույն ռադան դեկոմունիզացիայի գործընթացի շրջանակներում վերանվանեց Դնեպրոպետրովսկ քաղաքը Դնեպր կամ Դնիպրո (Դնեպր գետի անունով), իսկ հունիսի 3-ին որոշումն ուժի մեջ է մտել։

Եկատերինոսլավ խմբագրել

1775-ին զապորժյան կազակները վերջնականապես լուծարվեցին, և նրանց հողերը բաժանվեցին Ազովի և Նովոռոսիյսկ նահանգների միջև։ 1776 թվականին Եկատիրինա 2-րդի հրամանով հիմնադրվեց Ազովի նահանգի գավառական քաղաքը, որը կոչվում էր Եկատերինոսլավ։ Սկզբում այդ գավառական կենտրոնը հիմնադրվել է Կիլչեն գետի ափին , սակայն այն երկար չպահպանվեց ՝ ճահճուտներ մերձակայքում գտնվելու և հաճախակի ջրհեղեղների պատճառով։

Կլիմա խմբագրել

ամիս հնվ. փտր. մրտ. ապր. մյս. հնս. հլս. օգս. սպտ. հկտ. նոյ. դեկ. տար.
միջին ջերմաստիճան°C (°F) -5.5 (22) -4.1 (25) 0.8 (33) 9.4 (49) 16.0 (61) 19.6 (67) 21.3 (70) 20.6 (69) 15.4 (59) 8.4 (47) 2.5 (37) -2.1 (28) 8.6 (48)
միջ. տեղումների քանակ 45 36 34 38 46 59 56 37 36 32 42 52 43
Աղբյուր՝ Gorod.dp.ua[5]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Dnipropetrovsk mayors personal blog». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.
  2. Dnipropetrovsk region, statistics (ուկր.)
  3. Ուկրաինայի Գերագույն ռադան Դնեպրոպետրովսկը Դնեպր է վերանվանել
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  5. «Եղանակ և կլիմա». Gorod.dp.ua. Վերցված է 2008 թ․ մարտի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 427