Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասիկ (այլ կիրառումներ)

Սասիկ (Կունդուկ) (թուրքերեն գարշահոտ), լիճ Օդեսայի մարզում։ Մակերևույթի մակերեսը մոտ 210 կմ², խորությունը մինչև 2,7 մ։ Ձգված է հյուսիսից հարավ մոտ 29 կմ, լայնությունը տատանվում է 3 - 12 կմ։

Picto infobox map.png
Սասիկ (Կունդուկ)
ուկր.՝ Сасик (Кундук)

Լիմանի ափը Գլուբոկոե գյուղի մերձակայքում
Կոորդինատներ Կոորդինատներ: 45°38′29″ հս․ լ. 29°39′31″ ավ. ե. / 45.64139° հս․. լ. 29.65861° ավ. ե. / 45.64139; 29.65861
Տեղագրություն Օդեսայի մարզ, Ուկրաինա Ուկրաինա
Հայելու բացարձակ բարձրությունը 0 մ
Երկարություն 29 կմ
Լայնություն 12 կմ
Ամենամեծ խորությունը 2,7 մ
Թափվող գետերը Կոգոլնիկ, Սարատա
Commons-logo.svg Վիքիպահեստում

Լիճը ամբողջովին բաժանված է ծովից ավազաթմբով և հաղորդակցվում է Ջանշեյսկի լճի հետ ջրհորդաններով հարավարևելյան մասում, որը իր հերթին հաղորդակցվում է շովի հետ Շագանի - Ալիբեյ - Բուրնաս համակարգով։

Լիճը ծովից բաժանող ավազաթմբի երկարությունը կազմում է 15 կմ, և նրա վրայով անցնում է ավտոճանապարհ։ Ավազաթմբի ծովի կողմում գտնվում են լողափներ։

Սասիկ լճի մեջ են թափվում Կոգոլնիկ և Սարատա գետերը, որոնք քաղցրահամ են դարձնում լիճը գարնանը և միներալացնում են աշնանը։ Ընդ որում, լճի հիմնական սնուցումը կատարվում է Դանուբից, Դանուբ-Սասիկ ջրանցքով։ Ջրի մակերևույթի տատանումները հասնում են 1 մ։ Սառչում է դեկտեմբերին, և հալում մարտին։

Լճի ափերը հանդիսանում են թռչյունների բնադրման վայրեր։ Սասիկը և Շագանի - Ալիբեյ - Բուրնաս համակարգը ստացել են միջազգային ջրա-ճահճային տարածքների կարգավիճակ, և պաշտպանվում են Ռամսարյան կոնվենցիայով։