Գյուղատնտեսություն կենդանիների, բույսերի, սնկերի և սննդի համար օգտագործվող այլ կենսաբանական արտադրանքների բազմացումն ու բուծումն է[1]։

Գյուղատնտեսությունը ամենակարևոր ոլորտներից է, որը գործնականորեն առկա է բոլոր երկրներում։ Աշխարհի գյուղատնտեսությունում զբաղված է մոտ 1 մլրդ. տնտեսապես ակտիվ բնակչություն։

Գյուղատնտեսության խնդիրների հետ ուղիղ կապ ունեն այնպիսի գիտություններ, ինչպիսիք են ագրոնոմիան, անասնապահությունը, հողաբարելավումը, բուսաբուծությունը և այլն։

Գյուղատնտեսության առաջացումը կապված է այսպես կոչված արտադրության միջոցների «նեոլիտական հեղափոխության» հետ, որը սկսվել է մոտ 12 հազար տարի առաջ և բերել է արտադրող տնտեսության առաջացմանը և քաղաքակրթության հետագա զարգացմանը։

Պատմություն խմբագրել

 
Շումերական մանգաղ պատրաստված թրծած կավից (մ.թ.ա 3000 թվական)

Գյուղատնտեսության շատ պրոցեսներ ինչպիսին են ոռոգումը, մշակաբույսերի ռոտացիան, պարարտանյութերի և թունաքիմիկատների կիրառումը և անասունների ընտելացումը զարգացել են շատ վաղուց, բայց մեծ առաջընթաց են ապրել վերջին դարաշրջանում։ Գյուղատնտեսության պատմությունը կարևոր դեր է ունեցել մարդկության պատմության մեջ, քանի որ գյուղատնտեսական առաջընթացը էական դեր է խաղացել համաշխարհային սոցիալ-տնտեսական համակարգում։ Գյուղատնտեսական հասարակության մեջ աշխատանքի բաժանումը ընդհանուր մասնագիտացումը դարձրեց հազվադեպ իրողություն մշակաբույսերի վարել-ցանելու պրոցեսում, որն էլ խթան հանդիսացավ ավելի բարդ հասարակության՝ քաղաքակրթության ձևավորմանը։

Երբ գյուղատնտեսները կարողացան իրենց ընտանիքների պահանջից ավել մթերք արտադրել, հասարակության մյուս անդամները հնարավորություն ստացան զբաղվել այլ ոլորտներով քան սննդամթերքի արտադրությունն է։ Պատմաբաններն ու մարդաբանները երկար վիճել են քաղաքակրթության զարգացման մեջ գյուղատնտեսության ունեցած ավանդի վերաբերյալ։ Աշխարհի բնակչության քանակը երևի թե երբեք 15 միլիոնը չէր հատի, եթե չլիներ գյուղատնտեսական զարգացումը։

Ըստ աշխարհագրագետ Ջերիդ Դայմնդի՝ գյուղատնտեսության բացասական հետևանքները եղել են՝ օրական աշխատաժամանակի երկարացումը, սննդի վատթարացումը, վարակիչ հիվանդությունների ավելացումը և կյանքի տևողության կրճատումը[2]։

Նախապատմական շրջան խմբագրել

Անտառային այգեգործությունը՝ բուսական մթերքների արտադրության համակարգը, համարվում է աշխարհի ամենահին գոյահամակարգը[3]։ Անտառային այգիները պատմություն են առնում նախապատմական ժամանակներից։ Նրանք գտնվում էին խիտ անտառներով ծածկված գետափերի երկայնքներում և մուսսոնային խոնավ նախալեռնային շրջաններում։ Ընտանիքների անմիջական միջավայրի բարելավման աստիճանական ընթացքում առանձնացել են օգտակար ծառերի և որթատունկերի տեսակները, պահպանվել և բարելավվել, մինչդեռ անցանկալի տեսակները վերացվել են։ Վերջ ի վերջո, ընտրվել են ամենալավ օտարերկրյա տեսակները և ներառվել ընտանիքի այգում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. International Labour Office (1999). Safety and health in agriculture. International Labour Organization. էջեր 77–. ISBN 978-92-2-111517-5. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 13-ին.
  2. Jared Diamond (2012). The World Until Yesterday. Viking. էջ 353. ISBN 978-0-670-02481-0.
  3. Douglas John McConnell (2003). The Forest Farms of Kandy: And Other Gardens of Complete Design. էջ 1. ISBN 978-0-7546-0958-2.
  4. Douglas John McConnell (1992). The forest-garden farms of Kandy, Sri Lanka. էջ 1. ISBN 978-92-5-102898-8.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 124