Միխայիլ Կոցյուբինսկի

ուկրաինացի գրող, հասարակական գործիչ

Միխայիլ Միխայլովիչ Կոցյուբինսկի (ուկրաիներեն՝ Миха́йло Миха́йлович Коцюби́нський, սեպտեմբերի 5 (17), 1864[1], Վիննիցա, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 12 (25), 1913[3][1], Չեռնիգով, Ռուսական կայսրություն[4][2]), ուկրաինացի գրող, հասարակական գործիչ, հեղափոխական դեմոկրատ։

Միխայիլ Կոցյուբինսկի
Миха́йло Миха́йлович Коцюби́нський
Ծնվել էսեպտեմբերի 5 (17), 1864[1]
ԾննդավայրՎիննիցա, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էապրիլի 12 (25), 1913[3][1] (48 տարեկան)
Վախճանի վայրՉեռնիգով, Ռուսական կայսրություն[4][2]
ԳերեզմանՉեռնիգով
Գրական անունЗахар Козуб և Zakhar Kozub
Մասնագիտությունդրամատուրգ, սցենարիստ և գրող
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ստեղծագործական շրջան1890-1913
ԱմուսինՎերա Կոցյուբինսկայա
ԶավակներՅուրի Կոցյուբինսկի, Իրինա Կոցյուբինսկայա և Ռոման Կոցյուբինսկի
Изображение автографа
Կայքkotsubinsky.org
Միխայիլ Կոցյուբինսկի Վիքիքաղվածքում
 Mykhailo Kotsiubynsky Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կոցյուբինսկու հիմնական ստեղծագործությունները՝ «Fata morgana» (մաս 1-2, 1904-1910 թվականներ) վիպակը և 1904-1912 թվականներին գրված մյուս գործերը, տալիս են 1905-1907 թվականների հեղափոխության և դրան հաջորդած ռեակցիայի շրջանի լայն պատկերը։ Այդ տարիներին են լույս տեսել «Ծիծաղ» (1906 թվական), «Ճանապարհին» (1907 թվական), «Ինչ է գրված կյանքի գրքում» (1911 թվական ), «Ձիերը մեղավոր չեն» (1912 թվական ) և այլ նովելներ։ Որպես կյանքի ամենահաղթ ճշմարտության հիմն հնչեց «Մոռացված նախնիների ստվերները» (1912 թվական) վիպակը։ Կոցյուբինսկու գործերի հիման վրա ստեղծված են «Արյունոտ լուսաբաց» (1957 թվական), «Ձիերը մեղավոր չեն» (1957 թվական), «Թանկ գնով» (1958 թվական), «Մոռացված նախնիների ստվերները» (1965 թվական) կինոնկարները։ Կոցյուբինսկուն նվիրված հուշաթանգարան կա Վիննիցայում (1927 թվական ) և Չեռնիգովում (1935 թվական)։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Коцюбинский Михаил Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 parish register
  4. 4,0 4,1 4,2 https://dlibra.kul.pl/dlibra/publication/66706/edition/62238/content
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Կոցյուբինսկի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Կոցյուբինսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 664