Տովրի, կամ Տոլտրի, (ուկրաիներեն՝ Товтри; Մեդոբորի Տերնոպոլի մարզում), լեռնային աղեղաձև կրաքարային բլրաշար, որը տարածվում է Պոդոլյան բարձրավայրի կենտրոնական և հարավարևելյան մասերում, սկսվելով Վերինբուգի-Սիրտի հարթավայրից (Փոքր Պոլեսիե, Լվովի և Տերնոպոլի մարզերի հյուսիսային սահմանամասերից, ներքևում (հարավ-արևելք) Զոլոչովից, Սերետ գետի վերին հոսանքներց) դեպի հարավ-արևելք Զբարաժ - Սկալատ - Կամենեց-Պոդոլսկի մինչև Ստարայա Ուշիցա Դնեստրի վրա և Ստեֆանցև Պրուտ գետի վրա հյուսիսային Մոլդավիայում։

Բարձրությունները ընկած են 350–400 մետր միջակայքում, առավելագույնը՝ 430 մետր (հյուսիս-արևմուտքում)։ Բլրաշարի երկարությունը կազմում է մոտ 170–200 կմ, լայնությունը՝ 2–3-ից մինչև 15–25 կմ։

Իրենից ներկայացնում է աշխարհում գոյություն ունեցող միակ լեռնային բլրաշարը, որը առաջացել է ոչ թե տեկտոնիկ գործընթացների հետևանքով, այլ կենդանի օրգանիզմների կենսագոյության արդյունքում։

1996 թվականին Տոբտրների մեծ մասը մտավ Պոդոլսկի Տովտրիներ բնական ազգային պարկի կազմի մեջ։

Տես նաև խմբագրել